ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Միգուցե նոր նախագիծը մամուլի վրա ճնշումներ գործադրելու միտում ունի, բայց դա չի կարող իշխանական թևի համար ցանկալի արդյունք տալ, այն չի կարող կյանքի կոչվել». Բորիս Նավասարդյան 02/03/2021 18:50 | ԼՐԱՀՈՍ
«Զանգվածային լրատվության մասին օրենքի այն դրույթը, որ իրարամերժ քննարկումների տեղիք է տվել, խոսքս՝ անհայտ աղբյուրների վրա հղում կատարելու վերաբերյալ լրատվամիջոցների արգելքի մասին է, բացարձակապես ընդունելի չէ: Ես հույս ունեմ, որ օրենքի նախագծի հեղինակները, քննարկումների արդյունքում, ի վերջո, կհրաժարվեն այդ գաղափարից,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու իշխանության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը։
«Կարծում եմ՝ նախագծի հեղինակների մտահոգությունը գալիս է այսօր չափազանց մեծ տարածվածություն վայելող տեղեկատվական աղբյուրների բազմազանությունից: Հիմնականում խոսքը վերաբերում է Թելեգրամ ալիքներին, որոնք բավական հսկա ծավալի սենսացիոն և սկանդալային ինֆորմացիա են տարածում, իսկ դրանց մի զգալի մասն, ուղղակի ապատեղեկատվություն է: Հետևաբար, օրենքի նախագծի հեղինակները փորձում են այս քայլով ինչ – ոչ կերպ սահմանափակել այդպիսի տեղեկատվության տարածումը, սակայն այն լուծումը, որ իրենք են առաջարկում, հաստատ տեղին և արդյունավետ միջոց չէ՝ ապատեղեկատվության հոսքը չեզոքացնելու համար»,- ասում է Երևանի մամուլի ակումբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ նախկին լրագրող պատգամավորներ ցանկանում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որով արգելվելու է հղում կատարել անանուն աղբյուրներին: Նախագծի հեղինակները ի պիմնավորումն նշել են, թե «Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանն սպառնացող ռիսկեր: Եվ, ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից, առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվության միջոցների ազատ գործունեության խոչընդոտ, այլ ընդհակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվության միջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը»:
Նախագիծն առաջարկվում է ԶԼՄ-ների մասին օրենքի 3-րդ հոդվածում ավելացնել նոր կետեր, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Վերջինս բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:
Հարցին՝ ո՞ր պարագայում իշխանությունը նման քայլի կգնար, ըստ էության, սպառնալով և խոչընդոտ հանդիսանալով մամուլի ազատությանը, այն պարագայում, երբ աղբյուրների պաշտպանությունն ամրագրված է անգամ համապատասխան կոնվենցիայով, Բորիս Նավասարդյանը պատասխանում է՝ աղբյուրների պաշտպանվածության առումով որևէ ոտնձգություն նոր օրենքի նախագծում ինքը չի տեսնում. «Խոսք է գնում այն մասին, որ լրատվամիջոցը չի կարող հղում կատարել աղբյուրին: Այսինքն, ստացվում է, որ այդ նույն տեղեկություններն իրենք կարող են իրենց անունից տարածել, միաժամանակ՝ չբացահայտելով աղբյուրը: Հիմնավորումների մեջ երկու հիմնական կետ կա, առաջինն այն է, որ այդ կարգի տեղեկատվության տարածումը սպառնալիք է հանդիսանում Ազգային Անվտանության համար, սակայն այս հիմնավորումը, մեծ իմաստով, անհասկանալի է, որովհետև սպառնալիք կարող է հանդիսանալ տեղեկատվության բովանդակությունը, այլ ոչ թե այն աղբյուրը, որ տարածում է այդ բովանդակությունը: Երկրորդ հիմնավորումը, որ քիչ թե շատ ողջամիտ է թվում՝ վերաբերում է այդ աղբյուրների տարածելիության սահմանափակմանը, երբ դրանց վրա հղում են կատարում արդեն ավանդական և վստահություն ներշնչող լրատվամիջոցները: Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ այս փոքրամասշտաբ խնդիրը լուծելու համար, հաստատ, նմանօրինակ փոփոխություն անելու կարիք չկար, մանավանդ, որ սա չափազանց կասկածելի սահմանափակում է, որն անթույլատրելի է:
Արդյո՞ք այս քայլով օրենքի նոր նախագծի իշխանական հեղինակները փորձ չեն անում ճնշումներ գործադրել ազատ մամուլի վրա: Բորիս Նավասարդյանը նկատում է՝ միգուցե նման մտում կա, բայց դա չի կարող իշխանական թևի համար ցանկալի արդյունք տալ: Ավելին՝ Երևանի Մամուլի ակումբի ղեկավարն այստեղ սպառնալիք չի տեսնում, ենթադրելով, որ այդպիսի օրենսդրական դրույթն, ուղղակիրեն չի կարող կյանքի կոչվել, որովհետև այն հակասության մեջ է մտնում անմիջապես երկրի Մայր օրնքի՝ Սահմանադրության որոշակի դրույթների հետ: Մյուս կողմից՝ Երևանի մամուլի ակումբի նախագահը նկատում է՝ օրենքի կիրառման առաջին իսկ նախադեպերն այնպիսի իրարանցում և սկանդալ են առաջացնելու նաև դատական համակարգում, որ բանը չի հասնելու անգամ իրական վնասին՝ լրատվամիջոցի անխափան աշխատանքի խոչընդոտմանը:
Անդրադառնալով նոր օրենքի գաղափարին՝ Բ.Նավասարդյանը նկատում է՝ եթե խոսենք օրենքի ամբողջական նախագծի մասին, ապա այնտեղ շատ կարևոր, դրական և անհրաժեշտ փոփոխություններ կան. «Հիմնականում դա կապված է այն հանգամանքով, որ սկսած 2003 թվականից ԶԼՄ-ների մասին օրենքը, որևէ էական փոփոխության չէր ենթարկվել, այն պարագայում, երբ տեխնոլոգիական առումով ոլորտը բոլորովին այլ իրավիճակում է գտնվում: Հետևաբար, նոր իրավիճակը օրենքի տիրույթում համապատասխան և անհրաժեշտ ճշգրտումներ է ենթադրում, որի փորձերը նոր նախագիծն, ամեն դեպքում, անում է: Չեմ կարող ասել, որ միանշանակ ճիշտ մեխանիզմներ են գտնված, բայց օրենքի հեղինակները ճիշտ ճանապարհի վրա են, բացառությամբ այն դրույթի, որի մասին խոսեցինք»,- եզրափակելով զրույցն ասում է Բորիս Նավասարդյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից