ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Բարձրաստիճան սպաներին մաղթում եմ, որպեսզի գտնեն իրենց արժանապատվությունը, որից հետո պատերազմի իրական մեղավորները ջրի երես դուրս կգան». Թևան Պողոսյան 02/03/2021 00:16 | ԼՐԱՀՈՍ
«Ո՞ւր է կորել սպայի պատիվը: Դեռևս հունվարի 28-ին՝ Հայոց բանակի հիմնադրման առթիվ արված շնորհավորական գրառմանս մեջ, նույն հարցն եմ բարձրացրել, ի վերջո՝ որտե՞ղ է կորել հայ սպայի պատիվը: Միակ բանը, որ հիմա կարող եմ մաղթել հայկական բանակին՝ սպայի կորցրած արժանապատվության վերականգնումն է: Ասում են չէ՞ չկա զինվոր, ով չի ցանկանա դառնալ գեներալ, սական շատ եմ ցավում, որ սեպտեմբերի 27-ից ցայսօր, մենք չունենք գեթ մեկ գեներալ, ով կերազեր դառնալ սպարապետ Վազգեն»,- ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող տեղեկությանը, թե բանակի կազմավորման օրվա առիթով, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի Պաշտպանության նախարարություն կատարած այցն ավարտվել է մեծ խռովությամբ:
Հիշեցնենք, որ Բանակի օրը՝ հունվարի 28-ին ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել էր Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հանդիպումը հարթ չի ընթացել։ Հիմնական հանդիպումի ավարտից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում, Փաշինյանը պատերազմում պարտության հետ կապված մեղադրանքներ է հնչեցրել, որոնք ուղղված են եղել ՊՆ բարձրագույն սպայակազմին, ինչից ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վրդովվել է։ Նա հայհոյել է, դուռը խփել և դուրս եկել սենյակից։
Քաղաքագետ Թևան Պողոսյանը վստահ է՝ եթե անգամ ոչ մոտ ապագայում, ապա մի օր, անպայման, լինելու է հատուկ հանձնաժողով, որը քննելու է պարտված պատերազմի բոլոր հանգամանքներն, այդ թվում՝ բացահայտելու է նաև պատերազմի պարտության բոլոր իրական մեղավորներին: Վերջինս հույս է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության համակարգն այնպիսի բարձրության վրա կլինի, որ նրա հարուցած վճիռները հանրության մեջ կասկածներ չեն հարուցի:
Անդրադառնալով ՊՆ-ում կայացած փակ հանդիպման ընթացքում Փաշինյանի որդեգրած վարքագծին, քաղաքագետը նկատում է՝ նոյեմբերի 10-ի ուշ գիշերվանից սկսած, էլ ում ասես, որ չի մեղադրել Փաշինյանը՝ բոլորին սևացնելով պատերազմում տարած պարտության համար. «Պարտության մեջ իր բաժին մեղքը նկարագրելիս նա հայտարարում է՝ ես եմ ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն, բայց մեղավորը ես չեմ, հետևաբար, մինչ օրս, նա մեղադրել է հնարավոր ու անհնար բոլորին, բացի, իհարկե, իրենից: Սկզբում մեղավոր էին զինվորները, որ լավ չէին կռվել, հետո, երբ պարզվեց, որ իրական հերոսապատումներ կան և դրանք հերքելն ուղղակի անհնար է, մեղավոր դարձան հրամանատարները, որ իբր սխալ հրամաններ էին տվել:
Հետո մեղավոր դարձավ ժողովուրդը, որ չգնաց ու չկամավորագրվեց և մենք կորցրեցինք Շուշին: Իրավիճակն այ աստիճանի աբսուրդի հասավ, որ սկսեցին մեղադրել ընդհուպ քաղաքական կոնկրետ գործիչի, որ՝ այ, եթե նա գնացած լիներ ուղիղ Շուշի, Շուշին չէր ընկնի: Հիմա, ինչպես տեսնում ենք, մեղավոր է զենքի առք ու վաճառքում թաթախված անձը, ում ԱԱԾ-ն բոլորովին վերջերս բերման է ենթարկել, և ստացվում է, որ հիմա էլ զենքներն են հնամաշ ու ժամկետանց եղել ու այսպես շարունակ: Այսքանից հետո, բնականաբար, բոլորովին պատահական չէ, ես կասեի նույնիսկ սպասելի, որ ինչ - որ պահից մեղքը պետք է բարդվեր բանակի բարձրաստիճան սպաների վրա: Այնպես որ, այս զրույցը ես կուզենայի եզրափակել ճիշտ այն տեղում, որտեղից սկսեցի այն՝ մաղթում եմ, որպեսզի Հայոց բանակի բարձրաստիճան սպաները գտնեն իրենց կորցրած արժանապատվությունն ու ամեն ինչ իր տեղը կընկնի՝ իրական մեղավորներն էլ ջրի երես դուրս կգան»,- ամփոփելով զրույցն, ասում է քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ