ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Համակարգչային խաղերն ու կոնկրետ հրահանգների շուրջ առաջացած գայթակղությունը վտանգավոր կարող է լինել՝ նույնիսկ դեռահասի կյանքի համար. հոգեբան 02/03/2021 19:08 | ԼՐԱՀՈՍ
«Հաշվի առնելով դեռահասներին հատուկ հոգեբանությունը, կարելի է ասել, որ թիրախում հաճախ հայտնվում են նրանք, ովքեր ունեն շփման ու հաղորդակցման դժվարութուններ, առհասարակ հարմարվողականության խնդիրներ, ցածր ինքնագնահատական, հաճախ մեկուսանում են, քիչ են շփվում դրսում ընկերների հետ կամ այն երեխաները, որոնք ուզում են հեշտ ճանապարհով հերոսացման քայլերի հասնել»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը խոսել է վերջին օրերին ամենաքննարկվող՝ հրահանգներ տրվող խմբերի, խաղերի, դրանց ազդեցությունների մասին։
Ժամանակակից կյանքում համացանցն ու համակարգչային խաղերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասնիկներից։ Համացանցն օգտակար և անհրաժեշտ ինֆորմացիայի աղբյուր է: Սակայն անհերքելի փաստ է այսօր, որ այն կարող է երեխաների կյանքում միաժամանակ լինել ամենավտանգավոր գործոններից։
«Երեխայի դեպք ունեի, որ 7 կգ մի քանի շաբաթվա ընթացքում նիհարել էր՝ նույն խաղերի ազդեցության տակ, որովհետև այնտեղ կեղծ հրահանգներ էին տրվել, թե իդեալական տեսք կունենա, եթե այսպիսի հրահանգ կատարի»։
Հոգեբանը նշեց, որ այդ համակարգչային խաղերի ազդեցության տակ վարքագծի փոփոխությունները միանգամից չեն նկատվում։ Երեխան հենց այնպես չի տրվում խաղերի գայթակղությանը։ Ըստ հոգեբանի՝ սովորաբար նրանք այն ընտանիքների երեխաներն են, որոնք գուցե ինչ-որ տեղ ուշադրությունից մի փոքր դուրս են մնացել կամ ծնողներն իրենց հոգսերով ու խնդիրներով են տարված, կամ չափազանց խիստ վերահսկողության տակ են և, այդպիսով փորձում են փախչել իրականությունից։
«Այսինքն, եթե ի սկզբանե ծնողների և երեխաների միջև ստեղծվում է ճիշտ ու սիրալիր միջանձնային հարաբերություններ և նրանց միջև կապը պահպանվում է ջերմ մթնոլորտային պայմաններում, ուսումնառության հետ միաժամանակ կարևորվում է նախասիրությունների և հետաքրքրությունների շրջանակը, ապահովվում է ընկերների հետ շփումը, ապա երեխան կամ դեռահասն իր անձի ձևավորման կարևոր փուլում իրեն առավել ինքնավստահ զգալով շեղումներ գրեթե չի ունենում»։
Մասնագետի խոսքով, եթե սրանք ի սկզբանե բացակայում են, երեխայի համար մնում է միայն խաղը և կոնկրետ հրահանգները, որի շուրջ առաջացած գայթակղությունը վտանգավոր կարող է լինել՝ նույնիսկ նրա կյանքի համար։
«Եթե երեխայի աշխարհընկալումը և տրամաբանությունը չի բավարարվում, երեխայի համար այդտեղ գայթակղիչ է, քանի որ այդտեղ ինքն ունի ընկեր, գաղտնի է իբրև պահվում այդ ամենը։ Հրահանգներ կատարելով նա կարող է ինչ-որ թվացյալ հաջողություններ գրանցել։ Դա երեխայի համար դառնում է գայթակղիչ, ամբողջությամբ տրվում և հավատում է այդ աշխարհին»,-ասում է մասնագետը։
Հոգեբանը նշում է, համակարգչային նմանօրինակ խաղերի վտանգավորությունն այն է, որ նրանք ընդհուպ կարող են հասնել ինքնասպանության։ Առաջադրանքը չկատարելու դեպքում սպառնալիքներ են ստանում ու հայտնվում խաղերի համակարգողների ծուղակում։
«Մեղքի զգացում են առաջացնում երեխայի մոտ։ Պատասխանատվություն է դրվում երեխայի վրա և նա այդ հրահանգներով առաջ է գնում։ Հավատում է, ներշնչվում ամբողջությամբ։ Չունի այլ միտք, չունի այլ պաշտպանություն։ Օրինակ՝ ինչո՞ւ է ինքը տրվում դրան ու ծնողների հետ չի քննարկում, որովհետև այդտեղ իր համար ավելի համոզիչ է, ավելի անկեղծ է, քան իրական ծնողի պաշտպանությունը։ Դա նշանակում է՝ ի սկզբանե դա կորցրել է»,- ասաց Խաչատրյանը։
Հոգեբանն ասում է, որ վտանգավոր առաջադրանքներով խմբերում կամ խաղերի մասնակից դառնում են կոնկրետ դեռահասության տարիքում, քանի որ այդ ժամանակ երեխաներին հատուկ է ծնողներից ինչ-որ չափով կտրվելու ցանկությունը։ Ռիսկը մեծանում է այս դեպքում, քանի որ նրանք անկախացման են ձգտում։ Հաշվի առնելով դեռահասների առանձնահատկությունը, ծնողական արգելքն էլ պետք է հիմնավոր լինի, որպեսզի սահմանված արգելքն ավելի մեծ հետաքրքրություն չառաջացնի դեռահասի մոտ կամ չհանգեցնի անդառնալի հետևանքների։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից