ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումների «լայքերի» առեղծվածը. ո՞վ է սեղմում հավանության կոճակը՝ ֆեյսբուքյան օգտատերը, թե՞ հատուկ ծրագիրը 02/01/2021 19:53 | ԼՐԱՀՈՍ
Վերջին օրերին ավելի ու ավելի հաճախադեպ է դարձել ֆեյսբուքյան այն օգտատերերի զարմանքը, որով նրանք «հայտնաբերում» են, թե հավանել են ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանի՝ այս կամ այն գրառումները: Հիմնականում դրանք ֆայն օգտատերերն են, որոնք ընդգծված հակաիշխանական կեցվածք ունեն և իրենց պատկանող վիրտուալ տիրույթում չեն թաքցնում սեփական քաղաքական հայացքները:
Այսպես` օրինակ, բոլորովին վերջերս երգչուհի, «Դոգմա» ռոք խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը գրում է. «Առավոտյան արթնանում եմ, հեռախոսը միացնում ու սենց սքրինշոթեր ստանում անհանգստացած ընկերներիցս... Ո՞նց կարա սենց լինի. քնած ժամանակ հոգի՞ս ա գլխիս խաղեր խաղում, թե՞ ֆեյսբուկչիստների խաղերն են (էլի էի լսել, որ նման բաներ են անում)։ Մի խոսքով` Не виноватая я, он сам пришел»,- գրում է Զառա Գևորգյանը, երբ զարմացած ընկերների և երկրպագուների մի ողջ բանակ փորձում է հասկանալ՝ ինչպե՞ս է ընդգծված ընդդիմադիր հայացքներով երգչուհին հավանության արժանացրել հողատու վարչապետի՝ Շուշիի հանձնման վերաբերյալ ուղիղ եթերում հնչեցրած պարզաբանումները:
Քանի որ երևույթը, հատկապես վերջերս խիստ նկատելի և հաճախադեպ իրողություն է դարձել ֆեսյբուքյան տիրույթում, «Փաստինֆո»-ն թեմայի վերաբերյալ զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Վերջինս չհերքեց՝ ֆեյսբուքյան տիրույթում նման երևույթներ եղել են, հատկապես 2013 և 2015 թվականների նախընտրական քարոզարշավների ընթացքում, երբ օգտատերը կարող էր հավանության արժանացնել որևէ գրառում, ինչի հետ միասին, մեխանիկորեն այդ գործողությունը տարածվում էր նաև այլ գրառումների վրա նույնպես, սակայն հիմա, մասնագետի բնորոշմամբ, իրավիճակն այլ է. «Ֆեյսբուքում այդպիսի գրառումներ ես էլ եմ տեսնում, հատկապես վերջերս դրանք ավելի հաճախ են դարձել, երբ այս կամ այն օգտատերը զարմացած կամ զայրացած, անակնկալի գալով հայտնում է, թե ինքը հավանում է տվել վարչապետի այս կամ այն գրառմանը, այն դեպքում, երբ նույն օգտատերը վստահեցնում է, որ չէր կարող նման բան անել և դրա համար բերում է մի քանի՝ իր համար օբյեկտիվ պատճառաբանություններ: Խոսակցություններ կան, որ այստեղ հատուկ ծրագիր է աշխատում, որն առանց օգտատիրոջ գիտության, հավանումի է արժանացնում այս կամ այն ֆեյսբուքյան հրապարակումը, տվյալ պարագայում խոսքը՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական էջից արված գրառումների մասին է:
Կա նաև մեկ այլ վարկած, թե այդ օգտատերերի ֆեյսբուքյան հաշիվները կոտրվում են հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվում նման նպատակների համար:
Եվ, քանի որ այս բոլորը վարկածների դաշտից են, հետևաբար, ես չեմ կարող հաստատել կամ հերքել դրանից որևէ մեկը: Միայն կարող եմ ասել, որ որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ՝ ինձ նման ծրագիր հայտնի չէ և համոզված էլ չեմ, որ դա այսօրվա ֆեյսբուքյան կարգավորիչների պարագայում դա հնարավոր է: Իհարկե, ժամանակին ֆեյսբուքն այս իմաստով շատ ավելի խոցելի էր, բայց հիմա անվտանգային հարցերի առումով բոլորովին այլ պատկեր է: Հետևաբար, նորից եմ կրկնում՝ ինքս էլ հաճախ եմ տեսնում զարմացած մարդկանց այդպիսի բովանդակությամբ գրառումներ, սակայն, հատկապես ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, այս պահին ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ»,- ասում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ