ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում ծխախոտի ոլորտը հսկայական վնասներ է կրել. 14 տոկոսով կրճատվել է ծխախոտի արտահանումը 02/01/2021 11:01 | Վերլուծություններ
Վերջին տասնամյակների ընթացքում մեր տնտեսության մեջ կայուն աճ ունեցող ճյուղերից է ծխախոտի արտադրությունը, որը 2019 թվականին կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 2,9 տոկոսը, իսկ արդյունաբերական արտադրանքի՝ 9,1 տոկոսը։ 2019 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 292 մլն ԱՄՆ դոլարի սիգար և սիգարետ (Տե՛ս Աղյուսակ 1․-ը), որը կազմում է ընդհանուր արտահանման 10,3 տոկոսը, այսինքն՝ ծխախոտի ոլորտը հանդիսանում է Հայաստան արտարժույթ բերող ոլորտներից մեկը։ Հայաստանից ծխախոտ է արտահանվում Իրաք, Սիրիա, ԱՄԷ, Վրաստան, ՌԴ, Ուկրաինա և այլ երկրներ (Տե՛ս Աղյուսակ 2․-ը)։
Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, ինչի արդյունքում 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը նախնական գնահատակններով անկում է գրանցել 4,3 տոկոսով։ Համեմատությամբ համար նշեմ, որ Հայաստանի տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշը շուրջ 8,5 տոկոս է, այսինքն՝ մեր տնտեսությունը, գրեթե երկու անգամ ավելի մեծ անկում է գրանցել, քան համաշխարհային միջինը։
2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին սիգարի և սիգարետի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է գրանցել 13,86 տոկոսով, որը վերջին 15 տարիների համեմատ աննախադեպ վատ ցուցանիշ է։ Եթե մարտ և ապրիլ ամիսներին արտահանման նվազումը պայմանավորված է եղել Հայաստանում տնտեսական գործունեության սահմանափակմամբ (Lockdown), ապա հուլիս-նոյեմբեր ամիսներին արտահանման կրճատումը (Տե՛ս Գծապատկեր 1․-ը) պայմանավորված է հիմնականում ներկրող երկրներում իրացման ծավալների կրճատմամբ և տնտեսական գործունեության սահմանափակմամբ (Lockdown), ինչպես նաև իմիջային տեսանկյունից բացասական հետևանքներ են առաջացրել սիգարետների մաքսանենգության բացահայտման դեպքերը։
Հայաստանում ապրիլ-մայիս ամիսների Lockdown-ը, արտահանման կրճատումը և ձախողված հարկային փոփոխությունները զգալի ազդեցություն են թողել ծխախոտագործությամբ զբաղվող 5 հայրենական ընկերությունների կողմից վճարվող հարկերի վրա։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծխախոտագործական ընկերությունները ՀՀ պետական բյուջե են վճարել մոտ 8 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով ավելի պակաս հարկեր (Տե՛ս Աղյուսակ 3․-ը)։
Մեծ է հավանականությունը, որ այս տարվա ընթացքում ևս կշարունակվի համավարկը իր նոր տարատեսակներով, ինչի արդյունքում հնարավոր է, որ ճգնաժամային իրավիճակը շարունակվի պահպանվել ծխախոտագործության ոլորտում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, ՀՀ կառավարության օրակարգային հարցերից պետք է դառնա նաև այս ընկերությունների խնդիրներին օպերատիվ արձագանքումը, քանի որ վերջիններիս գործունեությունից են կախված ծխախոտ աճեցնող հազարավոր գյուղացիական տնտեսությունները և բանվորները։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ