ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը սկսում է պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագիրը 02/01/2021 11:51 | ԼՐԱՀՈՍ
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» սկսում է «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագրի հայտերի ընդունումը
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մարտի 15, 2021 թ.
Արդյունքների ամփոփումը՝ մարտի 29, 2021 թ.
Դրամաշնորհի չափը՝ 2.5-5 մլն ՀՀ դրամ
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի» Մինասյան կենտրոնը 2019 թվականի նոյեմբերին հայտարարեց պատմագիտական հետազոտությունների իրականացման ծրագրի մեկնարկի մասին։ Ընդհանուր հաշվով 6 երկրից ստացվել է 54 հայտ։ 2020-21 թթ․ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքները շուտով կներկայացվեն հանրությանը։
«Մինասյան» կենտրոնն ուրախ է ազդարարել, որ սկսում է պատմագիտական հետազոտությունների իրականացման երկրորդ ծրագիրը։ 2021-22 թթ․ ընթացքում «Մինասյան» կենտրոնը պատրաստ է աջակցել հետևյալ թեմաներով գիտական հետազոտությունների իրականացմանը՝
Հայկական ազգայնականությունը 20-րդ դարում,
Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում,
1910-1920-ական թթ. հայոց պատմության վերագնահատման քառուղիներում,
1960-90-ական թթ. գաղափարախոսական կերպափոխումները Հայաստանում,
Խորհրդահայ գործիչներ՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան և այլն,
20-21-րդ դարերի հայոց պատմության փուլաբաժանման խնդիրները,
Պատմության դասագրքերի և դասավանդման մեթոդների փոփոխության առանձնահատկությունները վերջին 100 տարվա ընթացքում
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Հայտերն ընդունվում են և հայերեն և անգլերեն լեզուներով, Word կամ PDF ձևաչափերով։ Հայտում պետք է նշված լինեն հետևյալ կետերը.
Ուսումնասիրվող թեմայի համառոտ նկարագիրը (մինչև 1,500 բառ), որը պետք է ներառի՝խնդրի կարևորությունը և գիտական հարցադրումը,
հետազոտության իրականացման մեթոդաբանությունը,
հետազոտության ակնկալվող արդյունքների ներկայացումը,
հայտատուի (խմբային հայտի դեպքում՝ բոլոր մասնակիցների) CV-ն՝ մինչև 5 էջ,
հրատարակված հետազոտությունների ցանկը,
հետազոտության իրականացման ժամանակացույցը,
պահանջվող ֆինանսավորման չափը և մանրամասն նկարագիրը:
Հայտերը գնահատող անկախ հանձնաժողովը մեծապես կարևորում է առաջարկվող թեմայի նորարությունը, հստակ շարադրված գիտական հարցադրումը, առաջարկվող հետազոտության մեթոդաբանության հստակությունը, հայտատուի և գիտական թիմի մասնագիտական կարողությունները, ծրագրի իրականացման ժամանակացույցի իրատեսությունը և պահանջվող ֆինանսավորման նպատակահարմարությունը։ Դրամաշնորհին կարող են դիմել թե՛ փորձառու գիտնականներ, թե՛ երիտասարդ մասնագետներ:
Կդիտարկվեն նաև այն հայտերը, որոնք «Մինասյան» կենտրոնի թվարկած թեմաների և ավելի լայն հետազոտությունների միջակայքում են:
2020 թ. մարտին հաղթած գիտնականները չեն կարող մասնակցել սույն փուլին։
ՀԱՅՏԵՐԸ [email protected] ԷԼ-ՀԱՍՑԵԻՆ ՈՒՂԱՐԿԵԼ ՄԻՆՉԵՎ 2021 Թ. ՄԱՐՏԻ 11-Ը:
Դրամաշնորհ ստացած մասնակիցները 2021 թվականի ՀՈՒԼԻՍԻ 15-ին և ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ին պետք է ներկայացնեն հետազոտության իրականացման առաջընթացի մասին երկու զեկույց (մինչև 2,000 բառ): Հետազոտության վերջնական աշխատանքները (մինչև 50,000 բառ) պետք է ներկայացվեն մինչև 2022 թվականի մարտի 31-ը:
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ
«Հասրաթյան-Մինասյան հիմնադրամը» ստեղծվել է 2018 թվականի փետրվարին՝ ի հիշատակ անվանի գիտնական, քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի: Հիմնադրամի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում արվեստի, մշակութային ժառանգության պահպանումը, տարածումն ու մշակույթի բնագավառում միջազգային համագործակցության զարգացումը:
Հիմնադրամի «Մինասյան» կենտրոնն իրականացնում է պատմագիտական հետազոտություններ: Կենտրոնի նպատակներից է պատմաբանների համայնքին պատմագիտության ֆունկցիոնալ կարևորության մասին լրացուցիչ ազդակ հաղորդելը, մեր ժողովրդի անցած պատմական հետագծի և հատկապես 20-րդ դարի առանձին դրվագների քննական վերաիմաստավորումը։ Կենտրոնի հետազոտությունների հիմնական նպատակը պատմության նորովի ուսումնասիրության միջոցով Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու ուղիներ գտնելն է։ Կենտրոնը մտադիր է ուսումնասիրությունների շնորհիվ նաև խթանել ժամանակակից հայոց պատմության վերաբերյալ հանրային քննարկումների և գիտական բանավեճի ծավալումը։
Այս նպատակներն իրագործելու համար կենտրոնը նպատակ ունի իրականացնել հետևյալ ծրագրերը.
Համաժողովների կազմակերպում միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետների ու պատմաբանների մասնակցությամբ,
Անհատական կամ խմբային դրամաշնորհների տրամադրում,
Պատմագիտության ու քաղաքական մտքի զարգացման նպատակով հետազոտությունների հրապարակում պատմության առանձին էջերի, գրականության, մեդիաբովանդակության վերլուծությունների, արվեստի (նկարչություն, ֆիլմարտադրություն և այլն) թեմաներով,
Ուսանողների և հետազոտողների համար դասախոսությունների կազմակերպում,
Հատուկ հարթակի ստեղծում, որտեղ կքննարկվեն պատմաբանների մասնագիտությանն ու պրակտիկային առնչվող թեմաներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ