ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգությունը վտանգված է. Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, որ գյուղացիները լքեն իրենց տները.ռազմական փորձագետ 02/01/2021 20:11 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ արձակված անկանոն կրակոցները բնակիչների վրա հոգեբանական ազդեցության համար է արվում եւ դրանք մեծ ազդեցություն են թողնում գյուղերի բնակիչների վրա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նշենք, որ օրեր առաջ ՄԻՊ Արման Թաթոյանը զեկույց հրապարակեց՝ տեղեկացնելով, որ Սյունիքի սահմանամերձ դարձած մի շարք գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն արձանագրում է՝ սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգությունը վտանգված է, գյուղացիների վրա Ադրբեջանը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել, իսկ այդ մարդիկ, զգալով, որ անվտանգությունն ապահոված չէ, պատրաստ են լինելու թողնել իրենց բնակատեղին.
«Սա արվում է նաև հայաթափելու նպատակով: Ադրբեջանը սա ոչ միայն Հայաստանի սահմանների շուրջ է անելու, այլ նաև նման փորձ է անելու Արցախում»,-ասաց Հայկ Նահապետյանը:
Փորձագետը նկատում է, որ հայկական կողմի արձագանքը հակառակորդի սադրանքներին համարժեք չէ.
«Ադրբեջանցի զինվորականները կարող են ցանկացած սադրանք անել և հետո չպատժվել: Չեմ ուզում գնահատական տալ, որ դա միտումնավոր է արվում, կարծում եմ՝ անկարողության և իրավիճակին համարժեք չտիրապետելու հետևանք է: Սա ես գնահատում եմ մեղմ հարթությամբ, կան նաև խիստ գնահատականներ, որ հայկական կողմը միտումնավոր չի արձագանքում, քանի որ այլ խնդիրներ կան, այնպես ինչպես այս պատերազմի ժամանակ բազում հարցեր կան, որոնց պատասխանները ապագայում պետք է տրվեն: Օրինակ՝ ինչո՞ւ Ադրբեջանը ստացավ ռազմավարական առավելություն՝ թուրքական ԱԹՍ-ներ ունենալով, իսկ մենք համարժեք զինատեսակ չունեցանք: Գաղտնիք չէր, որ փետրվար-մարտ ամսից Թուրքիայի և Ադրբեջանի օրենսդիր մարմինները նոր ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված պայմանագիր են հաստատել և այդ պայմանագրի մեջ Բայրաքթար գրոհային ԱԹՍ-ները ևս կային, ինչու՞ Հայաստանը համարժեք զինատեսակներ չգնեց, սա հարցերի հարցն է: Ինչու՞ 2017թ-ի 100 մլն դոլլար վարկով, որը նախատեսված էր 18-ին ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ պետք է գնվեին, դրանք չգնվեցին, փոխարենը գնվեցին ինքնաթիռներ և այլ միջոցներ, որոնք պատերազմի ժամանակ ցածր էֆեկտիվություն ունեցան: Սա նվազագույն հարցն է, իսկ ընթացիկ հարցեր շատ կան, որոնց պատասխանները պետք է տրվեն»,-ասաց Նահապետյանը:
Փորձագետը հույս հայտնեց, որ իշխանափոխությունից հետո համապատասխան մասնագիտական հանձնաժողովներ կստեղծվեն և պատերազմի հետ կապված հուզող բոլոր հարցերը կստանան պատասխանները:
Արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե Սյունիքն անվտանգ է, մեր զրուցակիցն ասաց.
«Տիգրան Ավինյանը թող իր ընտանիքին, զավակներին վերցնի, գնա մի շաբաթ Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակվի: Լավ կլինի Փաշինյանի ընտանիքին էլ հրավիրի, և այն ժամանակ կտեսնենք՝ Սյունիքում անվտա՞նգ է, թե՞՝ վտանգավոր ապրելը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ