ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրականացվում է ոչ թե սահմանազատում, այլ դիրքերի հանձնում՝ առանց իրավասու մարմնի որոշման. ՊՆ-ն բացահայտել է Էդուարդ Աղաջանյանի սուտը 02/01/2021 19:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ կառավարության դաշտ է վերադարձրել իր ուղղությամբ նետված գնդակը՝ ի ցույց դնելով, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը՝ նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ, չի տիրապետում իրավիճակին կամ էլ գիտակցաբար է լրատվամիջոցներին տրամադրում կեղծ տեղեկատվություն։ Բացի այդ՝ հավելյալ ապացույցներ է ներկայացրել, որ Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ դիրքերի հանձնում՝ ի հեճուկս ՀՀ տարածքային ամբողջականության։
Այսպես՝ «Փաստինֆո»-ի հարցումներին ի պատասխան ՀՀ կառավարությունը փորձել էր պատասխանատվությունը բարդել ՀՀ զինված ուժերի վրա՝ նշելով, թե՝ «Այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումն անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների վրա։ Ու հերքել ՊՆ-ի հայտարարությունը, որ Հայաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ոլորտում աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական խումբ։
«ՀՀ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման ոլորտում աշխատանքները կազմակերպելու նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին ՀՀ կառավարության որոշում չի ընդունվել»,- հունվարի 14-ի գրությամբ հայտնել էր Էդուարդ Աղաջանյանը։ Մինչդեռ, պարզվում է, որ նման աշխատանքային խումբ իրականում կա, որի կազմն անգամ փոխվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարի անգրագիտության կամ կեղծ տեղեկատվության տրամադրման մասին անուղղակի հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, որին գրավոր հարցմամբ դիմել էինք պարզելու՝ ի վերջո սահմանազատումն իրականացվում է 1974 թվականի քարտեզի հիման վրա՞, թե ոչ։
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես էր եկել ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ ՊՆ-ն նշված հարցին պատասխանելու փոխարեն հակադարձել է կառավարությանը։ «ՀՀ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման ոլորտում աշխատանքները համակարգող մարմին է հանդիսանում ՀՀ վարչապետի դեկտեմբերի 30-ի N1453-Ա որոշմամբ, շահագրգիռ պետական մարմինների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խումբը»։
Ուսումնասիրելով որոշումը, նկատեցինք, որ դրանով Փաշինյանն ըստ էության փոփոխություն է կատարել շուրջ 20 տարի առաջ ընդունված որոշման մեջ. «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ....»,- կարդում ենք Փաշինյանի N1453-Ա որոշման մեջ, որով, ըստ էության, թարմացվել է հանձնաժողովի կազմը։
Նկատենք, որ Հայաստանը սահմանային վեճեր է ունեցել եւ ունի Վրաստանի հետ, որի համար էլ 20 տարի առաջ ստեղծվել էր հանձնաժողովը, որը տեւական ժամանակ գործել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ղեկավարությամբ, իսկ նրա հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Ապիտոնյանը։
Չգիտե՞ր արդյոք այս մասին Էդուարդ Աղաջանյանը, որը ստորագրել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող պաշտոնական փաստաթուղթ, թե գիտակցաբար է ստել, քանի որ այդպիսով ապացուցվում է, որ առանց համապատասխան հանձնաժողովի որոշման զինված ուժերի գլխավոր հրամանատարի կարգավիճակում հանդես եկող Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգներով, ՀՀ զինված ուժերը նահանջել են ՀՀ դիրքերից՝ թույլ տալով թշնամի պետության զինված ուժերին առաջխաղացում ունենալ՝ վտանգելով մի կողմից Վարդենիսի, մյուս կողմից Սյունիքի բնակչության անվտանգությունը։ Այս հարցի պատասխանը պետք է տա նախաքննական մարմինը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ ուղարկված հարցմամբ խնդրել էինք նաեւ պարզաբանել, թե որ թվականի տեղագրական քարտեզներն են օգտագործում զինված ուժերի տեղակայման համար, որեւէ իրավական ակտով հաստատվել է զորքերի տեղակայումը նոր տեղանքում, երբ եւ ում կողմից, ինչին ՊՆ-ն բավական ուշագրավ պատասխան է տվել.
Նախարարությունից պատասխանել են.
«Զինված ուժերում տեղագրական քարտեզները կիրառվում են համաձայն «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N1441-Ն որոշման և պաշտպանության բնագավառի կարգավորվող ակտերով»։
Իսկ 15-րդ հոդվածն ամրագրում է, որ գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը ՀՀ պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով իրագործում են պաշտպանության և գեոդեզիայի ու քարտեզագրության պետական կառավարման լիազորված մարմինները: Այդ մարմինների իրավասությունը վերոնշյալ բնագավառում որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2011 թվականի համապատասխան որոշման մեջ նշված է, որ ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության աշխատանքները ներառում են՝ պետական և ոչ պետական նշանակության տեղագրական, կադաստրային և թեմատիկ քարտեզների և հատակագծերի ստեղծման նպատակով կատարվող աշխատանքներ։ Դրանք միտված են իրականացնելու հողամասերի, շենքերի, շինությունների չափագրման, հողաշինարարական աշխատանքներ և չեն նախատեսում դիրքերի զիջում Ադրբեջանին։
Ի դեպ, դրանք ներառված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-247-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներում։
Փաստացի, նախարարությունը կրկին մեջբերում է որոշումներ, որով հստակ երևում է, որ գերատեսչությունները մոլորվել են իրենց իսկ պատճառաբանություններում, այս անգամ էլ փաստելով, որ օրենքով սահմանված կարգով որևէ իրավական ակտ չի հաստատվել՝ այս կամ այն տեղագրական քարտեզի հիման վրա զորքերի տեղակայում իրականացնելու համար։
Այլ խոսքով, միայն մեր հարցումներին ի պատասխան պետական մարմինների տված պատասխանները բավարար են ապացուցված համարելու, որ տեղի է ունեցել հանցագործություն՝ պետության անվտանգության դեմ, որն առ այսօր շարունակվում է եւ այն կանխելու ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազը պարզապես ոչինչ չի ձեռնարկում՝ կատարելով հանցագործությունն անարգել ավարտին հասցնելն ապահովելու իր դերակատարումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից