ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշի ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը, որով Նիկոլը հիմա փորձում է արդարացնել Շուշիի հանձնումը, ընդամենը գավառական բլեֆ է.Նաիրա Զոհրաբյան 01/30/2021 13:49 | Մեկնաբանություն
Եթե Նիկոլ Փաշինյանը ընդուներ Վլադիմիր Պուտինի առաջարկն ու հոկտեմբերի 19-ին կանգնեցներ պատերազմը, ինչին, ի դեպ, համաձայնել էր Ալիեւը, ապա Շուշին կմնար հայկական վերահսկողության տակ, զոհերի թիվը չէր լինի այսքան աղետալի, որովհետեւ ըստ պաշտոնական թվերի, հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք ունեինք 729 զոհ, Արցախի տարածքի զգալի մասը չէինք կորցնի, որովհետեւ հոկտեմբերի 19-ի դրությամբ թուրքը գրավել էր Արցախի հարավից դեռ որոշակի հատվածներ միայն։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը.
«Եթե Նիկոլը ընդուներ Պուտինի առաջարկն ու պատերազմը կանգներ՝ հազարավոր պայծառ տղաներ այսօր ողջ կլինեին։
Իսկ Շուշի ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը, որով Նիկոլը հիմա փորձում է արդարացնել Շուշիի հանձնումը, ընդամենը գավառական բլեֆ է։
Եթե Շուշին մնար մերը, ապա որեւէ անվտանգության երաշխիքի դեպքում մեկ ադրբեջանցի անգամ Շուշի չէր վերադառնա։
Դա նույնն է, որ հիմա Ալիեւը հայտարարի, թե տալիս է անվտանգության երաշխիքներ եւ Շուշիի հայ բնակչությունը կարող է վերադառնալ թուրքի վերահսկողության տակ գտնվող քաղաք։
Մեկ հայ անգամ չի վերադառնա։
Ու դա փաստ է։
Փաստ է նաեւ, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կարող էր կանգնել եւ մեկ մարդ դա թույլ չտվեց։
Ու այդ մեկ մարդու անունը Նիկոլ է։
Ի դեպ, օրերս Շուշիի քաղաքապետը հայտարարեց, որ 2008 թվականից Շուշիի բնակֆոնդը սպառված է եղել և որևէ ադրբեջանցի, անգամ տեխնիկապես, չէր կարող վերադառնալ Շուշի:
Բայց եթե անգամ տեսականորեն ընդունենք այն ցնդաբանությունը, որ հենց հաջորդ օրը բոլոր ադրբեջանցիները հավաքելու էին իրենց ճամպրուկները ու գալու էին Շուշի ապրելու, այո՛, անգամ այդ տարբերակով պիտի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցվեր, որովհետև այդ դեպքում մենք կունենայինք մի քանի հազար անգամ քիչ զոհ, այդ դեպքում մենք կունենայինք Արցախից ընդամենը շատ փոքր հարավային մասում կորուստ և այդ դեպքում Շուշին կլիներ հայկական վերահսկողության տակ։ Սակայն, դա անհնար սցենար էր. որևէ ադրբեջանցի Շուշի չէր վերադառնալու եւ վերջ»,-գրել է Զոհրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ