ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արագած Ախոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում.պաշտպան 01/30/2021 15:52 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, նրա նկատմամբ կալավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան գոնե 72 ժամ անազատության մեջ պահելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։
Ինչպես տեղեկացրել ենք՝ հունվարի 28-ին Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել է՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Վարույթ իրականացնող մարմինը նրանց մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։
Փաստաբան Բենիկ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ Արագած Ախոյանը բերման է ենթարկվել 18։00-ին, իսկ երեք ժամն ավարտվելուց հետո դուրս են եկել քննչական վարչության տարածքից՝ նշելով, որ քննիչին դրսում կսպասեն, 45 րոպե անց ոստիկանության աշխատակիցը մոտեցել և տեղեկացրել, որ քննիչը խնդրում է մոտենալ։ Քննիչին մոտենալուց հետո ժամը 21։46-ին Արագած Ախոյանին ձերբակալել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կասկածանքով։ Փաստաբանի խոսքով՝ Արագած Ախոյանը կասկածանքը չի ընդունել, հայտարարել է, որ իր կարծիքով նշված գործողությունը քաղաքական նպատակներ է հետապնդում, ինքը մասնակցել է խաղաղ հավաքի և վերջ։
Ընդ որում՝ հատկանշական է, որ Ախոյանը բերման չի ենթարկվել, այլ՝ ոստիկանների հրավերով է ներկայացել։ Ուղղակի կատակել է ոստիկաններից մեկի հետ՝ Հրապարակի շատրվանների մոտ, ասել՝ ինձ չե՞ք ուզում տանեք, ոստիկանն էլ ասել է՝ գնանք, իսկ տանելուց հետո ձևակերպել են, որ կա քրեական գործ և բերման է ենթարկվել։ Ախոյանը ցուցմունք է տվել՝ ներկայացնելով իրավիճակը, սակայն քննիչի կողմից նրան ձերբակալելու մասին որոշում է կայացվել, որի դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել, որը մակագրվել է դատավոր Գրիգորյանին, սակայն նշանակված դատական նիստը հետաձգվել է, քանի որ քննիչը մեղադրանք է առաջադրել Արագած Ախոյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։
«Պարոն Ախոյանը նշեց, որ հետապնդումը քաղաքական է, ես էլ կարծիք հայտնեցի, որ նշված միջնորդությունը ներկայացնում են, որ հնարավոր լինի գոնե 72 ժամ անազատության մեջ պահել պարոն Ախոյանին, որովհետև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ եթե ձերբակալման դեմ բողոք է ներկայացվում, բայց կալանքի միջնորդություն էլ են բերում, պետք է միաժամանակ քննարկվի»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ իրեն ներկայացվել են մոտ 200 թերթից բաղկացած նյութեր և տեսագրություններ՝ մոտ 3 ժամ տևողությամբ, ուստի դատարանից ժամանակ է խնդրել՝ նյութերին ծանոթանալու համար, սակայն խնդրել է նաև դատարանից Ախոյանի ձերբակալման որոշման դեմ բողոքը քննել առանձին, որ Ախոյանը չշարունակի գտնվել անազատության մեջ, ինչին դատարանը չի համաձայնել՝ ոչ թե դիտավորությամբ, այլ՝ օրենքը թույլ չի տալիս, սակայն դա կարող էր հետաքրքիր նախադեպ լինել։
Փաստաբանը նշեց, որ այսօր շարունակվել է դատական նիստը և համատեղ քննարկման ընթացքում, մասնավորապես, տեսագրությունների ուսումնասիրությունից պարզվեց, որ կալանքի միջնորդության մեջ քննիչը հղում է կատարում մոտ 4-5 տեսագրության, որոնք, ըստ էության ապացույց չեն, բայց դատարան ներկայացվել է մի տեսանյութ, որի զննությամբ չի նշում, որ Արագած Ախոյանը երևում է տեսանյութի մեջ, որ հեռվում կանգնած է, երեք անձի հետ քայլում է խաղաղ, չի նշում, որ շատրվանների մոտից Ախոյանը ոստիկանության աշխատակիցների՝ կարմիր բերետավորների հետ միասին քայլում ու նստում ոստիկանության ավտոմեքենայի մեջ։ Պաշտպանական կողմն էլ առաջարկել է քննել այն տեսագրությունները, որոնք ներկայացվել են դատարան, իսկ դատախազը ժամանակ է խնդրել՝ մնացած տեսագրությունները բերելու համար, ինչի պատճառով նիստն ընդմիջվել է։
Անդրադառնալով քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիմքերին՝ պաշտպանը նշեց, որ դրվել է գործի քննությանը խոչընդոտելու, թաքնվելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը։
Առաջադրված մեղադրանքի շուրջ Արագած Ախոյանը ցուցմունք տվել է՝ հայտնելով, որ մեղադրանքն աբսուրդ է և մեղադրանք, որպես այդպիսին չկա։ Գալստյանը հայտնեց, որ բացի այն, որ պաշտպանական կողմը մեղադրանքի փաստական կողմին համաձայն չէ, այլև՝ հոդվածն ինքնին որոշակի խնդիրներ ունի, մասնավորապես, մեղսագրվող արարքը հոդվածին չի համապատասխանում, իսկ մեղադրանքում կան նաև որոշակիության խնդիր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ