Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել էր ընդունել բանակի հիմնադրին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցին. «երեւի վախեցել են» 01/29/2021   15:36  |  ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ միասին հարձակվել փոքրիկ Արցախի վրա,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը։ 

Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած Նորատ Տեր-Գրիգորյանցը փաստել է, որ իրենց կողմից ստեղծված բանակը եղել է շատ ամուր, հզոր, կազմակերպված, կարգապահ։ Զինված է եղել տվյալ ժամանակի համար ժամանակակից զինատեսակներով և առ այսօր, արդեն շուրջ 30 տարի է, ինչ հնարավորություն է տալիս՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը՝ ագրեսիվ պետություններից, որոնք շրջափակում են Հայաստանը՝ Ադրբեջանից, Թուրքիայից և ոչ այդքան բարեկամական Վրաստանից։ Ռազմական անվտանգության տեսանկյունից ստեղծվել է հայկական բանակը և ռուսական ռազմաբազան, որն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի հարավային թևի անվտանգությունը։

Արցախյան երրորդ պատերազմից առաջ Նորատ Տեր-Գրիգորյանցը փորձել է հանդիպել այն ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ կանխազգալով հնարավոր վատ զարգացումները, սակայն վերջինս, պարզվում է, ժամանակ չի ունեցել գեներալի համար։ Նրա խոսքով՝ պատերազմից երկու ամիս առաջ, երբ գտնվել է Երևանում, կապ է հաստատել ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ և ցանկություն հայտնել հանդիպելու նախարարին՝ իմանալով, որ առաջիկայում ինչ-որ վատ բան կլինի և ցանկացել ռազմական անվտանգության տեսանկյունից խոսել նախարարի հետ, սակայն քարտուղարը, որը պատասխանել էր զանգին, ասել է, թե նախարարը չի կարող հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է։

«Ձեր ՊՆ նախարարը չի բարեհաճել ինձ հետ հանդիպել՝ պատճառաբանելով, որ հաջորդ օրը նիստ է և չի կարող։ Ես էլ քարտուղարին ասել եմ՝ հիմա ժամը 17։00-ն է, օրվա և գիշերվա ցանկացած ժամին կարող եմ հանդիպել՝ Հայաստանի և ԶՈՒ-երի անվտանգության հարցերի շուրջ խոսելու, իսկ ինքն ասել է՝ վաղը նիստ է, ինչին ի պատասխան էլ ասել եմ, որ նիստը վաղն է, իսկ այսօր դեռ երեկո է, գիշեր կա»,-պատմեց գեներալ-լեյտենանտը՝ հավելելով, որ դա, իհարկե, վիրավորական է, որ նախարարը չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ՝ ինքը կարող էր շատ հարցերում համագործակցել և բանակի, և Հայաստանի շահերի համար։

«Չեն ցանկացել, երևի վախեցել են, որ կարող եմ թույլ չտալ ինչ-որ սխալ պլաններ իրագործել»,- նշեց Տեր-Գրիգորյանցը։

Ինչ վերաբերում է բանակում տիրող ներկայիս իրավիճակին, գեներալ-լեյտենանտը նշեց, որ դա վարչապետի, նախագահի խղճին է, բայց Արցախում պրակտիկան ցույց տվեց, որ բանակը չի կարողացել ապահովել անվտանգությունը, հակաօդային պաշտպանությունը, թերացել են քողարկման ապահովման հարցերում և դա չի արել ղեկավարությունը, նախարարությունը։

«Արցախյան թևում նորմալ ինժեներական սարքավորումների բացակայությունը բերել է նրան, որ թշնամին շքերթի նման գա և գրավի Հադրութը, Ջաբրայիլը, Կուբաթլուն և այլն, մինչդեռ՝ այնտեղ չի եղել ոչ մի հակատանկային պաշտպանություն, ինժեներական պատնեշներ, այսինքն՝ ՊՆ-ն, զինվորական ղեկավարությունը ճիշտ չի գործել, խախտել են պատերազմի կանոնները, քաղաքականության և ռազմական գործողությունների կանոնները»,- նշեց նա՝ հավելելով, որ պետք է վերազինել բանակը ժամանակակից զենքերով, օրինակ, գնվել են ինքնաթիռներ, որոնց փոխարեն կարելի էր գնել հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։

Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ գնված ինքնաթիռները (խոսքը ՍՈՒ-30 կործանիչների մասին է հեղ․) ոչինչ չեն կարող անել, քանի որ այս ընթացքում Ռուսաստանը Թուրքիային վաճառել է S-400 հակաինքնաթիռային հրթիռներ, որոնք տեղակայված են Հայաստանի սահմանին մոտ՝ հենց այդ ինքնաթիռները ոչնչացնելու համար։ Ավելին, այդ ինքնաթիռները գերձայնային են և նույնիսկ տեղանքը թույլ չի տալիս այդ ինքնաթիռների միջոցով որևէ ռազմական խնդիր լուծել, քանի որ օդ բարձրանալուց անմիջապես հետո դրանք կարող են խախտել Նախիջևանի կամ Վրաստանի սահմանը, ուստի, ինչպես նշեց Տեր-Գրգիգորյանցը, Հայաստանի տարածքը թույլ չի տալիս նման գերձայնային ինքնաթիռներ կիրառել։

Ըստ նրա՝ պետք է ուշադրություն դարձնել ինժեներական սարքավորումների, քողարկման համակարգերի վրա և ապահովել համազարկային հրթիռային համակարգերը, ունենալ հեռահար համակարգեր, թեև կան խորհրդային ռուսական զենքեր, որոնք լավն են, բայց ժամանակն առաջ է գնում, տակտիկան փոխվում է, օպերատիվ արվեստը փոխվում է, տեխնիկան պետք է փոխի պատերազմի կանոնները։

Նա արձանագրեց, որ Ադրբեջանն այս ընթացքում այնպես է զինվել, որ հաղթեց՝ թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների միջոցով, որովհետև մեր զինվորները, սերժանտները, սպաներն՝ Արցախում, հրաշալի են, նվիրական հայրենասերներ, որոնք 44 օր դիմակայել են ռադիկալ իսլամիստների ԶՈՒ-երին։

Հարցին, թե արդյո՞ք ստացվում է, որ պատերազմը պարտվել է քաղաքական իշխանությունը, Տեր-Գրիգորյանցն արձագանքեց՝ նշելով, որ հայ ժողովուրդն ում ընտրել է, թող նրա համար էլ պատասխան տա, ինքը ոչ մեկին չի ընտրել և իրավասու չէ քաղաքականության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, բայց նշեց, որ այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ, աննորմալ, քաոսային և անկազմակերպ։
Նրա խոսքով՝ պատերազմը դեռ նոր էր սկսվել, բայց ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը կամավորականներին կոչ էր անում գալ և մասնակցել ռազմական գործողություններին։

«Ի՞նչու կամավորականներ, ինչ կապ ունեն կամավորականները, սա ինչ է ֆիդայակա՞ն պատերազմ էր, այնտեղ զինված ուժեր են և կամավորականներ այդտեղ պետք չեն, պետք էր օգտագործել իմ կողմից ստեղծված ծրագիրը, որը կոչվում է՝ զորահավաքային պլան և ԶՈՒ-երը բերել ամբողջական պատրաստության։ Դա պետք էր իրականացնել, իսկ կամավորականներին ներգրավելով խճճել են ամբողջ բանակային համակարգը»,- նշել է Տեր-Գրիգորյանցը նաև հավելելով, որ՝ ենթադրենք ինժեներական զորքերի սպան որպես կամավորական ցանկություն է հայտնել մեկնելու ռազմադաշտ, բայց զինվորական կոմիսարիատում նրան տվել են ավտոմատ և ճիշտ չեն օգտագործում նրա կարողությունները, մինչդեռ, զորահավաքի դեպքում նա կմեկնի ռազմադաշտ՝ որպես ինժեներական զորքերի սպա և կլինի իր տեղում։

Մեր զրուցակիցը վրդովմունք հայտնեց անկազմակերպության վերաբերյալ՝ նշելով, թե ով էր վարչապետի կամ ՊՆ նախարարի խորհրդականը, հիմարություններ են անում և դրանով վտանգում նաև զինվորներին։ Ավելին՝ ընդգծեց պատմություն իմանալու կարեւորությունը, պետք է իմանալ , թե ինչպես է Հայրենական պատերազմի տարիներին Ստալինը կազմավորել պաշտպանության պետական կոմիտե, այլ ոչ թե՝ որպես խորհրդական վերցնել մարդկանց, որոնք ռազմական գիտությունից գաղափար չունեն։ Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հիշեցրեց նաև, որ պատերազմից առաջ մի շարք փորձառու սպաներ են ազատվել պաշտոններից, այսինքն՝ ցանկացել են պարտվել պատերազմում։

«Ես չեմ հասկանում դա ինչ քաղաքականություն է, բոլոր այն սպաները, որոնք ունեն բարձրագույն կրթություն և գրագետ գիտեն ինչ անել՝ ազատվել են պաշտոններից, ինչու՞, որ թշնամին ջախջախի՞»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ անգամ կապ է հաստատել Անդրանիկ Քոչարյանի հետ՝ նշելով, որ շուտով պատերազմ է լինելու, իսկ վերջիններս հեռացնում են բոլոր փորձառու գեներալներին, ինչին ի պատասխան Քոչարյանն ասել է, թե, եթե գեներալը կամ սպան հանցանք է գործել, պետք է պատասխանատվության ենթարկել, մինչդեռ, ըստ Տեր-Գրիգորյանցի, այդ դեպքում կարելի է զգուշացնել, քանի որ խոսքն այն մարդկանց մասին է, որոնք շատ լավ են իմանում համակարգը։

«Միթե կարելի է նման հիմարություններ անել՝ պատերազմից առաջ։ Ինձ համար վիրավորական է, որ նման հիմարություններ են անում։

Պետք է վերականգնել կառավարման համակարգը, մարտական պատրաստվածության բերել ամբողջ համակարգը։ Շատ լավ սպաներ, գեներալներ կան, իսկ դուք քննադատում եք ինչ-որ գեներալի՝ ինչ-որ բան ասելու համար՝ վիրավորելով գեներալիտետին և իջեցնելով նրանց վարկանիշը, այդ կերպ՝ իջեցնելով նաև ամբողջ բանակի վարկանիշը։ Մեկ գեներալի հեռացնելուց հետո հեռացվում են նրանց տեղակալները, վախենում են, որ այդ գեներալները կարող են իշխանություն վերցնե՞լ։ Նրանք պատրաստ չեն փոխել իշխանությունը, ՀՀ ԶՈՒ-երը ծառայում են հայրենիքին՝ ազնվորեն։ Բացի դա՝ այն պարագայում, երբ Հայաստանը գտնվում է թշնամական երկրների շրջափակման մեջ և միակ դաշնակիցը ՌԴ-ն է, իսկ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ապահովում է ՀՀ և ՌԴ հարավային սահմանները, որոշ սրիկաներ ակցիաներ են իրականացնում դեսպանատան դիմաց՝ պահանջելով հեռացնել ռուսական ռազմաբազան։ Եվրոպան, Ադրբեջանը, Թուրքիան երազում են, որ Ռուսաստանն այդտեղ չլինի, իսկ հեռանալու դեպքում երկու օր էլ չի անցնի, որ Հյուսիսային պողոտայում թուրքերը լինեն»,- նշեց նա։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:38 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀիմա էլ Դավիթ Տոնոյանն է ուզում մաքուր պլստալ, լկտիությանն էլ չափ ու սահման կա. Միհրդատ Մադաթյան
08:41 26/01/2021  |  ՄամուլԴավիթ Տոնոյանը փորձում է հանրային ընկալման մեջ իր հանդեպ բացասական վերաբերմունքը կոտրել «Փաստ»
13:24 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴավիթը Տոնոյանը երկու բան ունի ասելու հանրությանը՝ ծնկաչոք ներողություն խնդրի և երկրորդը՝ բացահայտումներ անի Նիկոլի մասին. Աշոտյան
10:26 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՉկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը, դրանից առաջացող խոչընդոտները. Տոնոյան
20:24 20/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանն այցելել է Եռաբլուր
09:47 01/12/2020  |  ՄամուլՈւշագրավ զանգ Դավիթ Տոնոյանին. Երևան այցի ժամանակ Սերգեյ Շոյգուն հանդիպել է նախկին նախարարին «Ժողովուրդ»
19:47 30/11/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա
23:50 27/11/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 միլիոն ԱՄՆ դոլար գողացել. Բացառիկ մանրամասներ. Mediaport
14:50 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության սկզբունքով.Դավիթ Տոնոյանի ուղերձը
11:48 20/11/2020  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Տոնոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]