ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մանկապարտեզ չի, պետության կառավարման մասին է խոսքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով դատական նիստը հետաձգվել է 01/29/2021 18:29 | ԼՐԱՀՈՍ
Երբ լսում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, պետք է մոռանանք, որ նա ժուռնալիստ է, խմբագիր է, որ ինքը թերթում գրում էր, ԱԺ-ում շատ մեծ հումորով գործող իշխանությանը քննադատում էր, պետք է պատկերացնենք՝ երկրի վարչապետ։ Մեղավոր չենք, որ վարչապետի պաշտոնը սարքել են ոչ լուրջ պաշտոն, մենք պետք է դիտարկենք որպես երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնյայի կողմից արված հայտարարություն։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու գործով դատական նիստի ընթացքում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
Նշենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի, 226.2-րդ հոդվածի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 332-րդ հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, 344-րդ հոդվածի՝ դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելու հատկանիշներով։ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը, որը հետագայում բողոքարկվել է։
Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ միակ պատճառաբանությունը, որ դրվել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդումը մերժելու հիմքում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետն է, որևէ այլ հղում չի կատարվում։
Տվյալ հոդվածը սահմանում է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականցվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի չվերացված որոշում, մինչդեռ՝ Օրբելյանը պարզաբանեց, որ եթե դիմումում առկա է նույնիսկ մեկ հանգամանք, որի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, ապա պետք է հարուցվի։ Ներկայացված հաղորդման մեջ նշված են երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի մի շարք գործողություններում, արտահայտություններում առերևույթ հանցագործության հատկանիշներ, որոնց վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը վերլուծություն չի կատարել։
Փաստաբանը կարևորեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դիտարկվեն որպես երկրի վարչապետի կողմից արված հայտարարություններ, քանի որ, եթե քրեաիրավական, քաղաքացիաիրավական գնահատական չի ստանում այդ հայտարարությունը, վարչապետն իրեն թույլ է տալիս այնպիսի հայտարարություններ, ինչ թույլ էր տալիս որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր։
Նրա խոսքով՝ արդեն երկուսուկես տարի գործադիր իշխանությունը զրպարտել է դատական իշխանությանը, միջամտել է դատական իշխանության գործունեությանը, ճնշումներ է գործադրել դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, դատավորներին անվանել է «վնգստացող», որի իրավունքը որևէ մեկը չունի։
«Մենք բերել ենք ոչ մեկ հայտարարություն, ամբողջական շարք։ Բոլորը դա հասկանել են սպառնալիք, Ձեր փոխարեն ես լինեի, ես էլ կհասկանայի սպառնալիք, քննիչը որոշել է, որ որևէ խնդիր չկա։ Միայն այն հայտարարությունը, թե «էս երկրում ինչի դատավոր կա՞, որ իմ ասածը չանի», արդեն քրեական հանցագործություն է, սակայն քննիչի կողմից այդ փաստի հանգամանքների վերաբերյալ քննություն չի իրականացրել»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով, որ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը խնդրում է դատարանից վերացնել քննիչի որոշումը, ինչը պարտադրում է դատախազին հարուցել քրեական գործ, որի շրջանակներում դեռևս պետք է իրականացվի քննություն և քննիչը ոչ թե պետք է ենթադրի, թե ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը, այլ՝ կանչի և հարցնի, դատավորներից հարցնի՝ արդյոք սպառնալիքներ կան, թե ոչ, հիմնավորում կա, թե ոչ։
«Ցանկացած մարդու մոտ ընկալումներ են առաջանում։ Մեղավոր չեմ, որ այդ մարդը հայտարարում է, հետո ասում է՝ ես դա չեմ ասել։ Մանկապարտեզ չի, պետության կառավարման մասին է խոսքը»,- նշեց նա՝ հիշեցնելով նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունն առ այն, որ օրհասական պահն է հասունացել՝ գործնականում ի ցույց դնելու արդարադատություն իրականացնողների բարձր պրոֆեսիոնալիզմը, նվիրումը հայրենիքին, իրավունքի գերակայության և օրենքի իշխանության պահապանի բարձր դերակատարությունն ապահովելու ճանապարհով։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 17-ին՝ ժամը 16։30-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ