ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանները պահանջում են քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ 01/29/2021 13:30 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանների բողոքի քննությունը։
Նշենք, որ փաստաբան Արամ Օրբելյանը ՀՔԾ հաղորդում էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ՝ պահանջելով քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի, 226.2-րդ հոդվածի՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 332-րդ հոդվածի՝ արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, 344-րդ հոդվածի՝ դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ հարկադիր կատարողին զրպարտելու հատկանիշներով։
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը մասնավորապես հիշեցրել է նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն ակտը, որից հետո տեղի ունեցան ցույցեր, զանգվածային միջոցառումներ, ինչին էլ հաջորդել են Փաշինյանի ուղիղ եթերները, որտեղ վերջինս սկսել է սպառնալ քաղաքացիներին՝ մեղադրելով նախկիններին։ Փաստաբանը մատնանշեց Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ նա կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են ինչ է կատարվում՝ պատրաստվել վրեժի, որ մեր զինվորների, կորսված հայրենիքի վրեժը պետք է հանել թալանչիներից։
Ըստ փաստաբանների՝ Փաշինյանի այս հայտարարությունները պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներ, մինչդեռ՝ վարույթն իրականացնող մարմինը չի դիտել որպես սպառնալիք պարունակող գործողություն։ Փաստաբանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հստակորեն առանձնացնում է այն քաղաքացիներին, ումից պետք է վրեժ լուծել, ավելին, Փաշինյանը ոչ միայն ինքն է փորձում վրեժ լուծել, այլև՝ կոչ է անում քաղաքացիներին՝ ըստ էության հրահրելով քաղաքացիական պատերազմ։
Բացի դա՝ Փաշինյանը հստակորեն տարանջատում է քաղաքացիներին՝ իր պատկերացմամբ արժանապատիվ և ոչ արժանապատիվ քաղաքացիների, հստակ նկարագրում է թիրախը և այն գործողությունները, որոնցով պետք է վրեժ լուծել։ Փաշինյանի գործողություններում փաստաբանները տեսնում են նաև արդարադատությանը խոչընդոտելու և դատավորների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հատկանիշներ։ Ուշադրության կենտրոնում են նաեւ արդարադատությանը խոչընդոտելու, դատական համակարգի նկատմամբ ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները, որոնցով դատարանների հասցեին հնչել են սուտ և զրպարտչական արտահայտությունները, խոսքը մասնավորապես «վնգստացող դատավորներ», դատարանների մուտքերն ու ելքերը շրջափակելու, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու, դատավորներին՝ կոռուպցիայի մեջ մեղադրելու և մի շարք այլ հանգամանքների մասին է։
Փաստաբանի խոսքով՝ ներկայացված հաղորդումը չի ունեցել վերացական բնույթ, ներկայացված փաստական հանգամանքները բավարար են հանցագործության հատկանիշների՝ առնվազն արտաքին հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատելու համար, մինչդեռ քննիչը մերժել է քրեական գործի հարուցումը և չի պատճառաբանել որոշումը։ Ըստ փաստաբանների՝ քննիչի կողմից կայացված որոշումը չի վերլուծում ներկայացված փաստարկները, չի անդրադառնում հաղորդմամբ բարձրացված հարցերին և, թեև նշվել է, որ նյութեր են նախապատրաստվում, սակայն որևէ հղում չի արվել։ Քննիչի որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատախազություն, ինչը ևս մերժվել է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ