ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիս-Կապան ճանապարհն ապահով չէ, սահմանպահները կանգնած են, բայց ադրբեջանցիներն էլ կարող են անցնել. Մենուա Հովսեփյան 01/29/2021 16:55 | ԼՐԱՀՈՍ
«Մեզ ոչ փոխվարչապետի այցն է հետաքրքիր, ոչ էլ՝ ինքը եկելա, չի եկել, ոչ էլ գիտենք»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով փոխվարչապետի Սյունիք այցին։
Նշենք, որ Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այսօր գործուղվել է Հայաստանի հարավ՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով։ Հովսեփյանն ասում է, որ չեն հետաքրքրվել Ավինյանի այցով, որովհետև այցը լինելու է «թեթև փիառ»-ի համար։
«Ոչ կարող է գործ անել, ոչ կարող է հարց լուծել, մենք արդեն որերորդ անգամ համոզվել ենք դրանում։ Դրա համար մեզ իր գալ-գնալը չի հետաքրքրում»։
Հովսեփյանը չի կարծում, որ Տիգրան Ավինյանն անգամ համայնքապետարան կներկայանա։
«Համենայն դեպս իրեն սպասող չկա էլ։ Ինչի՞ համար է գալիս, հերթական կեղծ, ոչինչ չասող հայտարարության համար»։
Արդյոք Սյունիքում չեն անհանգստանո՞ւմ, որ փոխվարչապետը գուցե մարզում քննարկելու է ՀՀ-ն ՌԴ-ին և Նախիջևանն Ադրբեջանին կապող երկաթգծի կառուցման հարցերը, Հովսեփյանն ասաց, որ ճանապարհների ապաշրջափակման, երկաթգծի մասին չեն մտածում, որովհետև անգամ իրենց անվտանգային հարցերը չեն լուծվել։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե որքանով է միջպետական ավտոճանապարհն անվտանգ, արդյոք կան հսկիչ կետեր՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածից ադրբեջանցիների՝ ՀՀ տարածք ապօրինի մուտք գործելը կանխելու համար՝ Մ.Հովսեփյանը պատասխանեց, որ Գորիս-Կապան ճանապարհին կան հսկիչ կետեր, սահմանապահները կանգնած են, բայց չի բացառում, որ ամեն կերպ, թեկուզ հայկական պետհամարանիշներով, ադրբեջանցիներն էլ կարող են անցնել այդ ճանապարհով։
«Քանի որ առհասարակ այս գործընթացին անձամբ դեմ եմ, ցանկացած որոշում, որ կայացվում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում, ես համարում եմ ապազգային որոշում։ Ինչ վերաբերում է երկաթուղի անցնելու որոշմանը կամ ճանապարհները ապաշրջափակվելուն՝ կրկին դեմ եմ, քանի որ մենք դեռ ունենք անվտանգության խնդիր։ Մեր ճանապարհներն անվտանգ չեն, մեր տեղաշարժն անվտանգ չէ, մեր պատմական Սյունիքի տարածքից են նվիրել Ադրբեջանին։ Այստեղ քննարկելու ոչ մի բան չկա»։
Անդրադառնալով կառավարությունից «Փաստինֆո»-ի սահմանազատումների մասին հարցման պատասխանին, թե սահմանազատումներն անվտանգային են, և չեն կարող մեկնաբանվել որպես սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, Հովսեփյանն ասաց, որ լուրջ չի ընդունում այդ հայտարարությունները։
«Իրենց ասածը հեքիաթի ժանրից է։ Այս պահին փաստ ունենք, որ թշնամին կանգնած է մեր տանը, թե իրենք ինչ են ասում, հերթական անգամ բարբաջանք է»,- եզրափակեց Հովսեփյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի