Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Էրդողանը հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայում «Հայաստանը նվաճող» պատվանունը կրող, Ալեքսանդրապոլի կոտորածն իրականացրած Քազըմ Քարաբեքիր փաշայի հիշատակին. Երեք ակնարկ՝ ուղղված Հայաստանին 01/29/2021   21:01  |  Քաղաքական

«Արևելյան քաղաքականության մեջ սիմվոլիկան շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Հատկապես վերջին շրջանում նումերոլոգիան, անվանական և այլ տեսակի սիմվոլիկաների կիրառությամբ աչքի է ընկնում Թուրքիան: Այդ ենթատեքստում բոլորովին պատահական չէ Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից նախօրեին՝ 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշայի հիշատակումը, որն, իհարկե, նախազգուշացում է՝ ուղղված հայերին և Հայաստանին և իր մեջ, առնվազն, երեք ակնարկ կարող է պարունակել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիբ Էրդողանի ֆեյսբուքյան գրառմանը։ Նշենք, որ վերջինս նախօրեին ֆեյսբուքում կատարած գրառմամբ հիշել էր ազատագրական շարժման Արևելյան ճակատի հրամանատար, 1920թ. թուրք-հայկական պատերազմում թուրքական զորքերի հրամանատար Քազըմ Քարաբեքիր փաշային՝ հրապարակելով նրա լուսանկարն ու հռետորական հարցի տեսքով կից գրառում կատարել՝ արդյո՞ք մարդիկ գիտեն այդ նկարի պատմությունը:

Այնուհետև Էրդողանը նշել էր, թե Քարաբեքիր փաշան «երեխաներին կարեկցող, անտուն մանուկներին պաշտպանող, մեծահոգի պետական այր էր»: Էրդողանի բնորոշմամբ՝ Քարաբեքիրը «որբերի հայր էր», ով «Անատոլիայում» (Արևմտյան Հայաստանում – հեղ.) իր հոգածության տակ էր վերցրել 6000 երեխայի և հոգում էր վերջիններիս բոլոր ծախսերը:

Խոսելով լուսանկարի հրապարակման տակ թաքնված էրդողանական ակնարկների մասին, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ընդգծում է, որ սա առաջին առաջին հերթին ազդակ է՝ ուղղված հայկական կողմին.«Քազըմ Քարաբեքիրը Թուրքիայում պատվանուն ունի՝ նրան այնտեղ կոչում են «Հայաստանը նվաճող»: Քազըմ Քարաբեքիրն այն անձն է, ով գրավեց Հայաստանի Հանրապետությունն ու հասավ մինչև Գյումրի՝ նախկին Ալեքսանդրապոլ: Նա Հայոց Ցեղասպանության շարունակության իրագործողն էր, իսկ դրա վառ վկայությունը Ալեքսանդրապոլի նահանգում Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքացիների կոտորածն է: Մինչև իր կյանքի վերջ, արդեն նույնիսկ պատկառելի տարիքին, Քազըմ Քարաբեքիրը շրջում էր թուրքական դպրոցներում և համալսարաներում և հանդես էր գալիս դասախոսություններով, որի վերնագիրն էր՝ «Ինչպես ես ոչնչացրի Հայաստանը»: Եվ, ահա, Էրդողանի կողմից հրապարակայի կերպով Հայաստանը «ոչնչացնողի» կերպարի հիշատակումն իր մեջ հստակ վտանգ է սպառնալիք է պարունակում հայկական կողմի նկատմամբ»,- ասում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Հարցին՝ ի՞նչ որբ երեխաների «հայր» է եղել Էրդողանի բնորոշմամբ՝ «գթասիրտ» Քարաբեքիրը, թուրքագետն ամենաանսպասելի պատասխանն է տալիս՝ դրանք հիմնականում այն հայ երեխաներն են եղել, որոնց որբացրել է ինքը՝ Ցեղասպանության շարունակողն ու Ալեքսանդրապոլի գրավումն իրականացնող փաշան. «Քարաբեքիրը հանդես է գալիս, իբրև, որբերի պաշտպան, բայց, իրականում, սա ցեղասպանական մի բաղադրիչ է, որտեղ որբ մնացած հայ երեխաներին հավաքագրելով՝ դաստիարակել են մոլեռանդ թուրք – իսլամական ոգով և դարձրել զինվորականներ: Կան վարկածներ, որ այդ որբերի մեջ մեծ թիվ են կազմել հենց Հայոց Ցեղասպանության արդյունքում որբացած հայ երեխաները, որոնք, փաստորեն, թուրքացել և հետագայում՝ թուրքական բանակի զինվորներ են դարձել»,- ասում է թուրքագետը:

Փաշայի հիշատակման տակ՝ Էրդողանի երրորդ ակնարկն, ըստ Ռուբեն Մելքոնյանի, ավելի ներքաղաքական նպատակ է հետապնդում: Թուրքագետը նկատում է՝ Քարաբեքիրը Մուտաֆա Աթաթուրքի մրցակիցն է եղել, որին քաղաքական դաշտից մեկուսացրել է հենց Աթաթուրքը: Քարաբեքիրը քաղաքական դաշտ է վերադարձել միայն Աթաթուրքի մահից հետո: Եվ, քանի –որ, Աթաթուրքն Էրդողանի խորհրդանշական մրցակիցն է, ապա, ըստ Ռուբեն Մելքոնյանի, Քարաբեքիրի ակտիվացումն Էրդողանի համար, անպայման, ներքին սպառման իմաստ ունի՝ առաջ բերելու համար այնպիսի պատմական ֆիգուրների, որոնք Աթաթուրքի հետ համեմատվելու հիմքեր ունեն:

Հարցին՝ արդյո՞ք թուրքագետը Քարաբեքիրի հիշատակման էրդողանի քայլի մեջ պատերազմի վերսկսման ռեալ վտանգներ չի տեսնում, հատկապես այն պարագայում, երբ Թուրքիայի նախագահն, այսպես ասած, «Հայաստանը նվաճողին» և Ալեքսանդրապոլը գրավողին հիշատակում է Կարսում կայանալիք զորավարժություններից անմիջապես առաջ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանում է՝ անկասկած նման վտանգն առկա է, ավելին՝ այն կախված է հայ – թուրքական սահմանի ողջ երկայնքով. «Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ թուրք – ադրբեջանական հերթական զորավարժություններն անց են կացվելու Կարսում՝ Գյումրիին մոտ, և մասնավորապես հենց այս տարածքներում, որտեղ Քարաբեքիրն, ըստ էության, իրականացրել է իր ոճրագործությունները, ապա Էրդողանի այս քայլն, իսկապես, իր մեջ Հայաստանին ուղղված ռեալ վտանգներ է պարունակում: Զգո՞ւմ են դա այստեղ՝ Հայաստանում… Պարզապես վերջին երեք տարիներին Հայաստանին սպառնացող տարատեսակ վտանգներն այնքան շատ են, որ այստեղ ապրող մարդիկ, կարծես, դրանցից ընդարմացել են: Հատկապես, դրան նպաստեց նաև վերջին պատերազմը, որից հետո մարդիկ հոգեպես հյուծված և գերհոգնած են: Թուրքիան, ինքնին, Հայաստանի գոյության համար սպառնալիք ներկայացնող ամենամեծ վտանգներից մեկն է, որն ամեն պահին՝ պատերազմի տեսքով կարող է պայթել:

Այլ հարց է՝ ի՞նչ են այս մասին մտածում Հայաստանի օրվա իշխանությունները: Եվ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանում տկար ու դավաճան իշխանություն է, ապա պետք է նաև ընդգծենք, որ, եթե անգամ այս իշխանությունը տեղյակ է Թուրքիայից Հայաստանին սպառնացող առաջիկա վտանգների մասին, ապա ինչպես նախիջևանյան զորավարժությունների պարագայում, այնպես նաև՝ Կարսի զորավարժություններ դեպքում պարզապես ոչինչ չի ձեռնարկելու: Էրդողանի վերջին հիշատակումը մեկ անգամ ևս հուշում է, որ մեր դեմ շատ լուրջ մտածված պետական մեքենա է աշխատում, որի դեմ մենք այսօրվա դրությամբ միայնակի կարգավիճակով գուցե նույնիսկ չկարողանանք դիմադրել: Հենց այս ենթատեքստում էլ, բոլորովին պատահական չեն Հայաստանում, նույնիսկ պատերազմից հետո չդադարող հակառուսական ակտիվ տրամադրությունները, որ ակնհայտ կերպով, իշխանության ուղղորդմամբ է իրականանում, իսկ թուրքական ռեալ վտանգի և հավանական նոր պատերազմի պարագայում, պատկերացնել Հայաստանի դրությունը, մեղմ ասած՝ մի քիչ դժվար է դառնում…Իրավիճակից բխող բոլոր հետևություններն առաջարկում եմ թողնել ընթերցողների դատին…»,- եզրափակելով զրույցն, ասում է թուրքագետ, պատմաբան ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:42 29/01/2021  |  ՎերլուծություններՆոր պատերա՞զմ, թե՞ նոր խաղաղություն. Վահե Հովհաննիսյան
20:26 29/01/2021  |  ՎերլուծություններԹե բա՝ հրաժարական եմ տալիս, հետո էլ՝ չեմ տալիս, թիմ եմ հավաքում, դիրքերս եմ ամրապնդում․․․ «И ежу понятно»․․․
20:01 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆերքաղաքական իրավիճակի, Արցախի հարցի ճակատագրի քննարկում. Վազգեն Մանուկյանը հանդիպել է քաղաքագետների եւ փորձագետների հետ
13:08 29/01/2021  |  ՄեկնաբանությունԻմ մասնագիտական ու անձնական կարծիքով՝ դավաճան ստահակին շանսատակ անելու հրապարակային կոչը ոչ միայն հակաօրինական չէ. Մելիքյան
10:10 29/01/2021  |  ՄեկնաբանությունԻմ տեղեկություններով՝ ձերբակալվել են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Իսրայել Հակոբկոխյանը. Ռուբեն Մելիքյան
00:25 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍ«Չի բացառվում, որ սրանք Ադրբեջանից 5 ռազմագերի են խնդրել, փոխարենը՝ խոստանալով մեզ համար դեռևս անհայտ և ցավալի նոր զիջումներ».քաղաքագետ
00:03 29/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանին ոչ ոք չպետք է ձեռք տա, նա պետք է պատմի, թե իրականում ինչ է եղել. Մանվել Եղիազարյան
23:53 28/01/2021  |  ՄեկնաբանությունԵրբ Հայաստանը ներկայացված է իշխանական պարկապզուկներով. Արմեն Աշոտյան
23:39 28/01/2021  |  ՎերլուծություններՓափուկ բարձեր թե՞ թշնամու ոտնձգություններից զգոնության հիշեցումներ
22:30 28/01/2021  |  ԼՐԱՀՈՍԷդգար Ղազարյանը դեռևս ազատ չի արձակվել.նրան արգելանքի տակ պահելու ժամկետն ավարտվել է

Արխիվ

[]