ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլը ո՞նց է գնալու արտահերթի, վախվորած կողքերը նայելով, 5000 թիկնապահով պետք է գնա՞ քարոզարշավի. Շարմազանով 01/29/2021 21:18 | Քաղաքական
Իշխանության բոլոր քայլերը անհեթեթություն են, Նիկոլը վախենում է, որ հրաժարական տալու դեպքում իր թիմը իր վրայից կփախչի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ որով խորհրդարանը կարող է գնալ ինքնալուծարման:
Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է արտահերթ ընտրությունների գնա՝ թող հրաժարական տա, երկու շաբաթում կամ կընտրեն վարչապետ, կամ չեն ընտրի:
«Նիկոլը և իր թիմը դատապարտված են, կարող է մեկ կամ հինգ ամիս ավել ղեկավարեն, բայց այս մարդկանց ճակատին գրված է՝ դավաճան, պարտված, հողատու: Մի մարդ, եթե ամոթ ունենար, Եռաբլուր կմտնե՞ր, եթե ինքը դրա պատճառն է»,-ասաց Շարմազանովը:
Վերջինս համոզված է՝ արտահերթ ընտրությունները կեղծ օրակարգ է, այսօր պետք է լինի մեկ օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել.
«Այս մարդու ղեկավարման ամեն օրը կործանում է մեր երկիրը, մնացածը կեղծ օրակարգեր են, չպետք է շարժվենք կեղծ օրակարգերով»,-հավելեց զրուցակիցը:
Հարցին, թե հնարավոր է ՀՀԿ-ի օրակարգը փոխվի և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ ՀՀԿ-ն դեկտեմբերի վերջին գործադիր մարմնի նիստ է արել և հայտարարություն տարածել, ըստ որի բացի հրաժարականի օրակարգից, որևէ ձևաչափով չի պատրաստվում գործակցել կամ այլ հարց քննարկել այս իշխանության հետ, իսկ դրանից հետո կուսակցությունը որևէ նիստ չի արել:
«Արտահերթ ընտրությունները Նիկոլի հերթական բլեֆն է: Ենթադրենք՝ եղավ արտահերթ ընտրություններ, Նիկոլը ո՞նց է գնալու արտահերթի, ինքը վախվորած, յոթ անգամ կողքերը նայելով գնալու՞ է արտահերթի, 5000 թիկնապահով պետք է գնա՞ քարոզարշավի: Երեկ բանակի օրը չենք նշել, եւ դա իր պատճառով է։ Հիմա պետք է հարցնենք Փաշինյանին ՝անցած տարի մայիսի 9-ին Շուշիում ես պարել, այս տարի որտե՞ղ ես պարելու մայիսի 9-ին, կարող է ՞ Ստամբուլում»,-ասաց Շարմազանովը:
Մեր այն դիտարկմանը, որ հրաժարականի պահանջով շարժումը մարել է, արդյոք Հայրենիքի փրկության շարժումը ձախողել է իր պայքարը՝ զրուցակիցը ընդգծեց՝ ձախողել է Նիկոլ Փաշինյանը, որ վախեցած է ամեն տեղ գնում:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ ինքը մասնակցելու է արտահերթ ընտրություններին և հաղթելու է, Շարմազանովն արձագանքեց.
«Ռոբերտ Քոչարյանը Արցախի հերոս է, իր կարծիքը հստակ ասել է: Այսօր մենք բոլորս պետք է համախմբվենք ոչ թե կեղծ օրակարգերի, այլ թիվ մեկ օրակարգի շուրջ՝ Նիկոլին հեռացնելու: Այն ուժերը, ովքեր շահագրգռված են Հայաստանի հզորացմամբ պետք է հեռացնեն Նիկոլին, որովհետև ամեն օր նրա իշխանության մնալը թուլացնում է մեր երկիրը: Ինքը ինչ ասել է, հակառակն է եղել: Ասել է՝ սեր, համերաշխություն, բերել է ատելություն, ասել է միասնություն, բերել է քրեական գործեր և ձերբակալություններ, ասել է հաղթելու ենք, բերել է՝ պարտություն, կապիտուլյացիա,ասել է գնում եմ գերիներ բերեմ, գնացել է Սյունիքով ճանապարհ է տվել:
Ինչ-որ մեկը հավատու՞մ է, որ ընտրություններով պետք է իշխանություն փոխվի, ոնց որ ռեսուրս օգտագործելով մտավ Եռաբլուր, այդպես էլ գնալու է կեղծիքների»,-ասել է ՀՀԿ խոսնակը:
Էդուարդ Շարմազանովը վստահեցնում է՝ընտրությունը հանգեցնելու է քաղաքացիական բախումների.
«Նիկոլը դրան է տանելու: Փաշինյանը վախենում է, որ իր խմբակցությունը իրեն չի ընտրի»,-ասաց գործիչը՝ վստահեցնելով, որ Փրկության շարժման պայքարի արդյունքն է, որ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին:
«Իրենք քաղաքականությունից, հայրենասիրությունից այնքան հեռու են, որ գիտեն, թե սա քաղաքական պայքար է: Ենթադրենք՝ ընտրություն եղավ, իրենք էլ հրաշքով հաղթեցին, ամեն ինչ ավարտվելո՞ւ է, ամեն ինչ նոր է սկսվում տղաներ և աղջիկներ: Այս հողում դավաճանությունը չի կարող ներվել»,-ասաց Շարմազանովը.
Վերջինս հիշեցրեց, որ երբ 2016 թ-ն 400 հեկտար էինք կորցրել՝ շատ գործիչներ ասում էին գնանք՝ հետ բերենք Լելե Թեփեն.
«Բա հիմա ուր եք: Գնացե՛ք Շուշին հետ բերեք, Հադրութը հետ բերեք: Գնացեք Փաշինյանին ասեք՝ որ բանակը վերածել էիր Էրատո ջոկատի, ո՞վ պետք է պատասխան տա, 4 հատ ՍՈՒ-երը, որ առել էիր, վերջը օդ բարձրացա՞ն, թե՝ չէ, որ 5000 երեխու նահատակեցիր, ինչ է՝ քեզ չասեն դավաճան, ո՞վ պետք է պատասխան տա:
Այսօր, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, Ալիևն ու Էրդողանը թույլ չեն տալիս: Փաշինյանը նվեր է Էրդողանի և Ալիևի համար»,-մեզ հետ զրույցում ասաց Շարմազանովը:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարությանը, թե նախկինում երբեք այսքան թվով գերիներ չեն վերադարձել՝ ՀՀԿ խոսնակն ասաց՝ «Նախկինում երբեք այդքան գերիներ չեն էլ եղել, նախկինում այդքան հայրենիք չենք կորցրել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ