ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թե բա՝ հրաժարական եմ տալիս, հետո էլ՝ չեմ տալիս, թիմ եմ հավաքում, դիրքերս եմ ամրապնդում․․․ «И ежу понятно»․․․ 01/29/2021 20:26 | Վերլուծություններ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարբերական հիվանդության նախանշանները հստակ վերածվել են հիվանդության։ Նա տառապում է պերմանենտ հրաժարականի սինդրոմով։
Ընդ որում, նրա այդ հրաժարականի թեման բարձրացվում է հատկապես այն շրջանում, երբ «քաղաքացիական պայմանագիր» կոչվող ուժը, որն իր բովանդակությամբ ավելի շատ առևտրային, քան՝ քաղաքական միավոր է, կանգնած է լինում իր հետագա գոյության համար կատաստրոֆիկ վիճակում։ Ահա այդպիսի վիճակներում Հայկ Մարությանի մոտ անձի երկվություն է առաջանում և նա տարօրինակ հայտարարություններ է անում՝ իր հրաժարականի մասին։
Հետո, երբ տեսնում է, որ հանրությանն այսօր ավելի կարևոր հարցեր են հուզում, քան իր հրաժարականն է, նա մեկ այլ հայտարարություն է անում, թե բա՝ փոշմանել եմ, ինչի պիտի հրաժարական տամ որ։
Մանավանդ, եթե Հայկ Մարությանի ղեկավարը կառավարության ռեստարտի մասին է հայտարարել և արդեն սկսել է այսպես կոչված՝ «ռակիրովկաներ» անել կառավարության վարչական ապարատում, առանձին գերատեսչություններում և մարզպետարաններում, բուժհաստատություններում։
Այս մերկանտիլ «ռակիրովկաները», որ «ռեստարտ» որակվեց Փաշինյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ընտրական գործընթացի մեջ մտնելու նախապատրաստական փուլ։ Հո պատահակա՞ն չի Փաշինյանը բազմաթիվ ենթակառուցվածքներ և ՊՈԱԿ-ներ ունեցող ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանին իր խորհրդական նշանակեց պատերազմից անմիջապես հետո։ Իսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին բոլորովին վերջերս հո պարապ տեղը չտարա՞վ աչքի առաջ՝ որպես աշխատակազմի ղեկավար։ Նա էլ իր մասնագիտական ոլորտում է նախընտրական «ռեստարտ» տալու։ Կրթություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն՝ արդեն կազմուպատրաստ անցել են գործի, օրերս տեղեկատվություն եղավ, թե՝ Հրազդանի խոշոր բուժկենտրոնի տնօրենի պաշտոնում երեք քննությամբ «անցել է» Արսեն Թորոսյանի ընկերը։ Իսկ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի սիրված և արդյունավետ աշխատող տնօրենին քպական նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հավատարիմներից մեկով փոխարինելու ցանկությունը դպրոցի կոլեկտիվին նախարարության շենքի մոտ էր բերել՝ իրենց բողոքը բարձրաձայնելու։
Քաղաքապետարանում այս նույն գործին է լծվելու քաղաքապետը, ուր «կարգին ռեստարտի» կարիք կա։ Քաղաքային իշխանությունն իր ենթակայության տակ եղած դպրոցների, արվեստի և սպորտդպրոցների, բուժհաստատությունների, իր ենթակայությամբ գործող մշակութային օջախների շրջանում էլ «ռևիզիա» է սկսել իրականացնել, Երևանի բոլոր համայնքները նույնպես այս գործին են լծվել։
Թե բա՝ հրաժարական եմ տալիս, հետո էլ՝ չեմ տալիս, թիմ եմ հավաքում, դիրքերս եմ ամրապնդում․․․ ՈՒղղակի այս շարունակական հրաժարականներն էլ Հայկոյի խորհրդավորության շղարշն են։ «И ежу понятно»․․․
Հանձնարարությունը ստացել է, անցել է կատարմանը։
Իսկ եթե Աստված չանի, հետպատերազմական և ամեն պահ սպասվող պատերազմի այս ահավոր վիճակում արտահերթ ընտրություն լինի՝ ներկա իշխանության կազմակերպմամբ, արդեն շատերն են այն համոզման, որ 1996-ը գլուխը քարն է տալու։ Ջահանգիրյանի ընտրությունը կյանքի գնով հո՞ պատահական չէր։
Բայց արդեն աչքներիս առաջ է Հայկական բանակի օրը հանրահավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական դաժանությունն ու բռնությունները՝ Հանրապետության Հրապարակում՝ իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ՀՀ քաղաքացիների հանդեպ։
Այդ էր «ռեստարտի» կատարողականի առաջին արարը։
Հեղինակ՝ Մարինե Մինասյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ