ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիդերլանդներից Հայաստան ուղարկված երկու բեռնարկղերը Երևանի մաքսատանը նվիրաբերվել են պետությանը։ 01/29/2021 10:20 | ԼՐԱՀՈՍ
Այսօր տեղեկացանք, որ պատերազմի ընթացքում հավքված տարատեսակ բարեգործական բնույթի ապրանքատեսակներ (սայլակնե, hիվանդանոցային մահճակալներ և այլն), որոնք հավաքվել էին նիդերլանդահայերի կողմից պատերազմի ընթացքում Նիդերլանդներում ձևավորված չորս պահեստներում՝ անհատների և կազմակերպությունների ջանքերով, կենտրոնացվել էին HTS GROUP B.W. Ուտրեխտի պահեստում և ուղարկվել Հայաստան՝ երկու բեռնարկղերով։
Ուղարկված երկու բեռնարկղերի ողջ պարունակությունը մեր հայրենակիցները Երևանում նվիրաբերել են պետությանը։ Նիդերլանդահայ Դավիթ Աբրահամյանի տեղեկացմամբ (Դավիթն այս պահին գտնվում է Հայրենիքում և մասնակցել է մաքսազերծման ողճ գործընթացին), Երևանի մաքսատանը ծագել են որոշակի խնդիրներ. մաքսատան պահեստապետը հրաժարվել է դատարկել մեր երկրորդ բեռնարկղը՝ պարզաբանելով, թե իբր տեղ չունի։ Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան միջնորդությամբ երկրորդ բեռնարկղն, ի վերջո, բացվել և դատարկվել է։ Ըստ օրենքի, բեռնարկղերը՝ մաքսատուն ժամանալուց հետո 48 ժամվա ընթացքում պետք է անցնեն բոլոր գործընթացները։ Մեր երկրորդ բեռնարկղի կապակցությամբ ծագած խնդիրների հետևանքով այն մոտ 12 ժամ ավել է մնացել, ինչի հետևանքով էլ կուտակվել է տույժ՝ 160 ԱՄՆ դոլարի չափով։ Այդ ծախսն իր վրա է վերցրել Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
«Նիդերլանդներում մենք այնպես ենք համախմբվել պատերազմի ընթացքում և հետո, որ ամեն մեկս փորձում է ժամ առաջ հասցնել տարատեսակ օգնություն մեր հայաստանաբնակ հայրենակիցներին։ Հայաստանում, ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տարբեր աշխատակիցների քմահաճույքից և տրամադրությունից է կախված, թե մենք ինչ խնդիրների միջով կանցնենք՝ մեր ուղարկած ապրանքը շահառուներին հասցնելու գործընթացում։ Տպավորություն է, որ հայաստանցիներից շատերի հեչ պետքը չէ մեր արած գործը», ասում է Դավիթ Աբրահամյանը։
Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացանք, որ նրանց տնօրինության տակ են հանձնվելու Նիդերլանդներից Հայատսան ուղարկված բարեգործական բեռները։ Ինչպես տեղեկացնում են մեր հայրենակից-բարերարները, բոլոր այն հայաստանցիները, ովքեր ունի սայլակների և այնի անհրաժեշտություն, պետք է ստանան տեղեկանք իրենց բուժհաստատությունից կամ գյուղապետարանից, և այդ փաստաթղթով ներկայանան Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարություն։ Նիդերլանդահայերը հետևողական են լինելու և ուշի-ուշով հետևելու են այս երկու կոնտեյներների «ճակատագրին»՝ պահանջելով նախարարությունից մանրամասն հաշվետվություն։
Բարեգործական ապրանքատեսակը ստանալու ճանապարհին ցանկացած խոչընդոտի հանդիպելու դեպքում՝ կոչ ենք անում մեր հայաստանաբնակ հայրենակիցներին անհապաղ կապվել «ՆԻԴԵՐԼԱՆԴԿԱԱՆ ՕՐԱԳՐԻ» խմբագրության հետ։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են Հայաստան ուղարկել բարեգործական մեծ քանակությամբ բեռներ և չեն ցանկանում նվիրաբերել պետությանը, այլ ուզում են հասցնել շահռուներին՝ սեփական ուժերով։
Մեր թղթակից Մարիամ Կիրակոսյանի տեղեկացմամբ, ով այս պահին զբաղված է Հայաստան ուղարկված դպրոցական գույքով լի 6 բեռնարկղերի փաստաթղթային գործընթացով, անհրաժեշտ է գտնել ընդունող հայաստանյան հասարակական կազմակերպություն (ՀԿ), ում կնվիրաբերվի ուղարկվող բեռը։ ՀԿ-ի հետ պետք է կնքվի համագործակցության և գույքի նվիրաբերման պայմանագիր։ Ընդունող ՀԿ-ի ներկայացուցիչը՝ մինչև բեռնարկղերի՝ Հայաստան հասնելը, պետք է ներկայանա ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչություն, որտեղ էլ պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը՝ գույքը «ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» որակելու համար։
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳՐԻ» թղթակից Մ.Կիրակոսյանը հեռախոսային և նամակագրական կապի մեջ է ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ Արման Բարխուդարյանի հետ։ Վերջինիս տեղեկացմամբ.
«Բեռների ներմուծման ու բաշխման ծրագրերի դեպքում անհրաժեշտ է հայտին կցել բեռն ուղեկցող մաքսային փաստաթղթերի պատճենները, որտեղ նշված են բեռի տեղերի (կտոր, արկղ) քանակը, ընդհանուր քաշը, արժեքը, փոխադրման ծախսերը և մաքսատունը, մասնավորապես՝
1. բեռի (ապրանքների) հաշիվ-ապրանքագիրը (invoice).
2. բեռնափոխադրման փաստաթղթերը (shipping invoice, packing list, CMR, air waybill).
3. նվիրատվության դեպքում՝ նվիրատվության նամակը (donation letter).
4. բեռի մեջ ներառված ապրանքների մանրամասն (անվանական, քանակական և համապատասխան արժեքով) ցանկը.
5. բաշխման դեպքում՝ շահառուների ցուցակը՝ ըստ բաշխվող ապրանքների քանակի և համապատասխան արժեքի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությանը, հետևյալ հեռախոսահամարներով՝
+37410 515-825 - Կրիստինա Ալեքսանյան ([email protected])
+37410 515-577 - Սաթենիկ Ավետիսյան ([email protected])»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից