ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փափուկ բարձեր թե՞ թշնամու ոտնձգություններից զգոնության հիշեցումներ 01/28/2021 23:39 | Վերլուծություններ
Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաև ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցներն են փոխանցում` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:
Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ։
Հիմա՝ այս համատեքստում օրերս ՀՀ ԱԺ պաշտպանության ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է՝ «Այդ զորավարժություններից այդքան մի՛ վախեցեք»։ Այս հայտարարությունը նա անում է՝ հստակ գիտենալով, որ պարտությամբ ավարտված պատերազմից հետո հայկական բանակը ջլատված վիճակում է՝ զգալի զինուժի կորուստներ ունենք, հարյուրավոր գերիներ, մեծաքանակ զինտեխնիկա է մնացել թշնամու վերահսկողության տակ։ Հայաստանի վարչապետը կապիտուլյացիոն պայմանագիր է ստորագրել, որով կորցրել ենք ԱՀ 75 տոկոսը, ՀՀ սահմանային հատվածներն ենք ամեն օր կորցնում, երկիրը հետպատերազմական ճգնաժամի մեջ է, արտաքին և ներքաղաքական անկայուն վիճակում ենք․․․
Իսկ ահա՝ Ա․Քոչարյանի «փափուկ բարձին» հակառակ՝ կոշտ և սթափ հիշեցումներ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր, հայոց բանակի օրվա առիթով իր ուղերձում շատ հստակ ասում է՝ «Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:
Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու»:
Այս զուգահեռ իրականությունների մեջ՝ առկախ է հարցը՝ մեկ-երկու օրից Կարսի զորավարժությունները սկսվում են, իսկ ո՞րքանով ենք մենք վստահ, որ այդ զորավարժությունների ընթացքում նույնպես չի կիրառվելու « SPOT 7» երկրային դիտման արբանյակը, որը Ադրբեջանը գնել էր Ֆրանսիայից։ Անշուշտ, այն օգտագործվել է արբանյակային նկարներ հավաքելու համար, որոնք թույլ են տվել թիրախների հստակ տեղադրում իրականացնել։ Այսինքն `Հայաստանի և Արցախի ամբողջական քարտեզագրումը նրանք ունեն, հիմա առավել մանրամասնությունների վրա են կենտրոնանալու:
Ի վերջո, ընդհանրապես, ի՞նչ է արվում այսօր անհրաժեշտ զինտեխնիկա ձեռք բերելու համար, որ մարդկանց գլխի տակ « հաղթելու ենք» 44-օրյա մանտրայի հանգույն՝ փափուկ բարձ է դրվում կրկին՝«Այդ զորավարժություններից այդքան մի վախեցեք» մոտիվով։
Հիշենք նորից Օ․ Գասպարյանի խոսքը, ուր նա ասում է՝ «հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև՝ անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ մեր հակառակորդը այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև՝ Թուրքիան:
Ի դեպ, արժե հիշել որ այդ օրերին Օ․ Գասպարյանի դիտարկումներին և զգուշացմանը զուգահեռ կրկին որպես փափուկ բարձ հնչել էր խորհրդարանական իմքայլական մեծամասնության ղեկավար Մակունցի խոսքը, թե՝ «ռազմական ագրեսիայի դեպքում Թուրքիան չի միանա Ադրբեջանին»։
Համադրեք Անդրանիկ Քոչարյանի և Լիլիթ Մակունցի խոսքերը՝ Օնիկ Գասպարյանի զգուշացումների ու դիտարկումների հետ՝ պատերազմից առաջ, պատերազմի օրերին։ Ընդ որում, ոչ մեկ անգամ և ոչ միայն ՀՀ վարչապետին, այլ նաև անվտանգության նիստի ժամանակ։
Ցավոք, Գասպարյանը միայն հիշեցնում ու զգուշացնում է:
Արդյունքը բոլորիս առաջ է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ