ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նիկոլի Հայաստանը մի երկիր է, որտեղ հարկատուների ցուցակները զոհվածների ցանկից ավելի կարևոր են. Միքայել Մինասյան 01/28/2021 19:33 | Մեկնաբանություն
Հայաստանում տոները դարձել են ցավոտ հետևությունների և ծանր հոգոցների առիթ։ Մեր երկրում այլևս չեն նշում բանակի օրը, չեն նշելու Շուշիի ազատագրման օրը, չեն նշելու Արցախի անկախության օրը, և հաշվի առնելով այն արագությունը, որով իշխանությունը զավթած դավաճանները, սակարկվելով, խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը, շատ շուտով ստիպված են լինելու չեղարկել նաև Անկախության օրը։ Այս մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:
Դավաճանների հրոսակախումբը, որը բարոյապես և գործուն կերպով ավերեցին այն բանակը, որը հանձնեցին Շուշին, ժողովրդին զրկելով ազգային և պետական տոներից, մարտունակ բանակից և ազգային արժանապատվությունից, երեկ նոր տոն էր հորինել՝ Հարկատուի օր։ Եվ այդ որոշումը պատահական չէ։ Նիկոլի Հայաստանը մի երկիր է, որտեղ հաղթանակի տոները փոխարինվել են «հարկային ծառայության սեւ ցուցակներում չընդգրկվածների օրով», որտեղ հարկատուների ցուցակները զոհվածների ցանկից ավելի կարեւոր են: Որտեղ հայրենասիրության չափանիշը պետական բյուջեն է, այլ ոչ թե մարտադաշտում մահը, վիրավորների հանդեպ հոգատարությունը եւ գերիների նկատմամբ ուշադրությունը:
Նախաբանը երկար ստացվեց, և ես ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այլևս չգիտեմ, թե ինչպես շնորհավորել Բանակի օրվա առթիվ... Ինչ-որ տեղ անհետացան այն խոսքերը, որոնցով կարող եմ դիմել բանակի հիմնադիր հերոսներին, որոնց ողջ կյանքի գործը զրոյացվել է, զոհված հայրենասերների մայրերին, որոնց երեխաները «առ ոչինչ» զոհ են դարձել։
Չեմ կարող կոռեկտ խոսքեր գտնել, որպեսզի անդրադառնամ այն գեներալներին ու հրամանատարներին, որոնց աչքի առաջ և լուռ համաձայնությամբ, կործանվեց բանակը և հանձնվեց հայրենիքը։ Եվ ես չէ, որ պետք է բացատրեմ նրանց, որ ճակատամարտում կրած պարտությունը ոչինչ է, համեմատած պարտվածի ինքնագիտակցության հետ։
Ես չգիտեմ, թե հիմա որքան իրատեսական ու ազնիվ կլինի խոսել մարտունակ ու ուժեղ բանակի մասին, քանի որ աղետի ու ավերածությունների ներկա մասշտաբների դեպքում այդ մասին խոսելն ինքնախաբեություն է։ Բայց մենք այլընտրանք չունենք։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ապա պետք է ուժեղանանք, մեջքն ուղղենք և, սխալները ուղղելով՝ ստեղծենք մարտունակ բանակ։ Առայժմ, սխալների վրա աշխատելու փոխարեն, մենք տեսնում ենք նոր աստղեր ուսադիրների վրա, կոչումներ եւ գերարտոնություններ, որոնք շռայլորեն բաժանվում են դավաճանի ձեռքով:
Մինչ այս ամենը գրեցի, հանկարծ հասկացա, թե ում պետք է շնորհավորել՝ վետերաններին։ Բոլոր նրանց, ովքեր պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել իրենց հողում ապրելու հայերի իրավունքի համար։ Նրանց, ում դավաճանել են, որոնց անունները գաղտնի է պահվում, ովքեր տառապում են գերության մեջ: Ձեզ դավաճանել են, բայց ես վստահ եմ՝ դուք չեք կոտրվել։ Դուք նրանք եք, ովքեր դասեր կքաղեն պարտությունից և մեզ ավելի ուժեղ կդարձնեն։ Ուրեմն՝ շնորհավոր Տոնդ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից