ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանների որոշման գործընթացի արդյունքում արոտավայրերի ու ջրային պաշարների օգտագործումը անհնարին է դարձել. դժվարություններ են առաջ գալու գարնանից սկսած. ՀՀ ՄԻՊ 01/27/2021 10:46 | ԼՐԱՀՈՍ
Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են հիմնականում անասնապահությամբ, բայց սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումը նրանց համար անհնարին է դարձել, խնդիրն արձանագրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ այս տարածաշրջանի գյուղերի բնակիչները տարիներ ի վեր զբաղվել են գյուղատնտեսությամբ ու մասնավորապես՝ հիմնականում անասնապահությամբ: Այդ կերպ հոգացել են ընտանիքի կարիքները, իսկ հիմա վտանգված են բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ:
Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա: Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր:
Այս հատվածում պատմականորեն մշտապես մեծ է եղել Մեծ և Փոքր Ալ լճերի կամ Ալլագյոլերի (գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ Սյունիքի բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում), ինչպես նաև դեպի այդ լճեր ընկած արոտավայրերի նշանակությունը: Մասնավորապես, գարնանից սկսած խոշոր եղջերավոր կենդանիներին գյուղացիները տարիներ շարունակ արածացրել են, այդ թվում Վարդենիսից ու այդ գյուղերից դեպի Ալ լճեր ընկած արոտավայրերում: Դրանից բացի, այդ տարածքների խոտհարքներն ապահովել են Վարդենիսի ու Մարտունու տարածաշրջանների գյուղերի անասնապահության համար նախատեսված խոտի զգալի մասը:
Ալ լճերի պատկանելիության, օգտագործման հարցերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճերը քննող հանձնաժողովի կողմից քննվել են Անդրկովկասյան դաշնության կազմավորումից հետո՝ 1923թ. սկսած, այդ թվում` 1925 ու 1927 թվականներին:
Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ այդ տարածքների, այդ թվում՝ արոտավայրերի հարցը Ադրբեջանական իր օգտին հիմնավորում էր Քրդստանի գավառի քոչվորների` այդ տարածքներից օգտվելու անհրաժեշտությամբ:
Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929 թ. փետրվարի 18-ի նիստում Դաշնության կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանային խնդիրներին առնչվող հարցերի թվում քննարկվեց նաև արոտավայրի հարցը, ուր որոշվեց ամբողջ վիճելի տարածքը հանձնել Քրդստանի գավառին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած արխիվային փաստաթղթերից մեկը [որը հրապարակում եմ] վկայում է, որ դրանից հետո 1930 թ. նոյեմբերի 12-ին ՀՍԽՀ ԿԳԿ-ին ուղղված գրությունում հանրապետության Հողժողկոմատը բողոք է ուղարկում այն մասին, որ նշված տարածքը «յուր դիրքով, ջրային պայմաններով և այլն միանգամայն կտրված է Խ. Ադրբեջանի սահմանակից բոլոր շրջաններից (Քրդստան) և Բասարգեչարի շրջանի շարունակությունն ու անբաժան մասն է կազմում: Նրա ռացիոնալ օգտագործումը (խոտհարքներ ու ջրեր) կապված է Բասարգեչարի շրջանի գյուղերի հետ»: Ուստի, առաջարկվում էր Անդրկենգործկոմին միջնորդել հարցը լրացուցիչ քննել:
Ընդ որում, հետաքրքիր է, որ 1920-ական թվականների քարտեզներում Ալ լճերը Խորհրդային Հայաստանի անբաժան մասն են կազմում (առանձնացնում եմ նշումով): Օրինակ՝ այս հաղորդմամբ հրապարակում եմ 1924 և 1926 թվականների քարտեզներ, որոնցում պարզ երևում է լճերի ՀՍԽՀ մաս կազմելը (1926թ. քարտեզը հրապարակվել է Մեծ խորհրդային հանրագիտարանում):
Այս տարածքների օգտագործման հարցերը մշտապես կապված են եղել Խորհրդային Հայաստանի այդ տարածաշրջանների բնակիչների իրավունքների ու առաջին հերթին տնտեսական, սեփականության, ընտանիքի ապրուստը հոգալու, ֆիզիկական անվտանգության ու կենսական կարևորության այլ իրավունքների հետ:
Գեղարքունիքի մարզի նշված գյուղեր Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակության այցերի ընթացքում գյուղացիները նշել են, որ իրենց նույն իրավունքների հետ կախված խնդիրները առաջ են եկել նաև հիմա:
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացն ուղղակիորեն կապված են բնակիչների իրավունքների հետ ու լուծումները պետք է հիմնված լինել մասնագիտական մոտեցումների, տեղում ուսումնասիրությունների, հանձնաժողովային աշխատանքների վրա: Միայն այդ կերպ հնարավոր կլինի նպաստել մարդկանց իրավունքների երաշխավորմանը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ