Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ-ին՝ ինքնալուծարման որոշում կայացնելու իրավունքի վերապահումն անհեթեթություն է և հակասում է ժողովրդավարության սկզբունքին. սահմանադրագետ 01/27/2021   14:06  |  ԼՐԱՀՈՍ

ԱԺ ինքնալուծարման իրավական կառուցակարգերն այսօրվա գործող Սահմանադրության մեջ հստակ գործում են։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորները հրաժարվում են մանդատներից, համամասնական ցուցակի անդամներն էլ դիմում են գրում և դուրս են գալիս ցուցակից, ինչից հետո ԱԺ-ն լուծարված է։ Էլ Սահմանադրություն փոխելը ո՞ր մի անհեթեթությունն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ իշխող ուժը՝ «Իմ քայլը» խմբակցությունը, պատրաստվում է շրջանառության մեջ դնել սահմանադրական փոփոխությունների նախագիծ, համաձայն որի՝ ԱԺ-ին կվերապահվի ինքնալուծարման գործառույթ՝ առանց վարչապետի հրաժարականի։ Գործող կարգավորումների համաձայն՝ խորհրդարանը կարող է լուծարվել, երբ վարչապետը հրաժարական է տալիս և խորհրդարանին երեք անգամ չի հաջողվում նոր վարչապետ ընտրել, բայց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալ չի պատրաստվում ու նախընտրում է արտահերթ ընտրություններ անցկացնել՝ պահպանելով իր վարչապետի աթոռը։

Սահմանադրական իրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ դա մեկանգամյա ակտի համար ցանկանում են սահմանադրական փոփոխություն կատարել՝ ցանկալի արդյունքի համար, ինքն անհեթեթություն է, որովհետև տեսականորեն ճգնաժամի դեպքում ԱԺ ոչ մի պատգամավոր չի ցանկանա իր մանդատը վայր դնել։ Սահմանադրագետի դիտարկմամբ՝ ԱԺ լուծարումը նախատեսվում է քաղաքական ճգնաժամի առկայության պարագայում և ԱԺ-ին՝ ինքնալուծարման որոշում կայացնելու իրավունքի վերապահումն անհեթեթություն է և հակասում է ժողովրդավարության սկզբունքին։ Սահմանադրագետն ընդգծեց, որ նման համակարգային հակամարտությունը լուծելու համար գոյություն ունի նախագահի ինստիտուտը, մասնավորապես, որպես Սահմանադրության երաշխավորման և պետականության ամբողջականության ինստիտուտ նախատեսված է հանրապետության նախագահը, և, եթե անգամ պետք է նման խնդիր լուծվեր, պետք է նման իրավունք վերապահվի Հանրապետության նախագահին։

«Ի՞նչ է նշանակում ԱԺ-ն Սահմանադրությամբ իրավունք ստանա, որոշում կայացնի և ինքնալուծարվի»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ եթե ԱԺ լուծարման իրավունքը վերապահեին նախագահին, կհասկանայինք, որ այդ սահմանադրական փոփոխություններն ինչ-որ իմաստ ունեն։

Սահմանադրագետը նաև մատնանշեց գործող Սահմանադրությամբ առկա ԱԺ ինքնալուծարման իրավական կառուցակարգերը, համաձայն որոնց՝ խորհրդարանական մեծամասնությունը՝ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները կարող են վայր դնել մանդատները, իսկ համամասնական ցուցակում գտնվող մարդիկ կարող են դիմում գրել՝ ցուցակից դուրս գալու վերաբերյալ, ինչից հետո խորհրդարանն ինքնալուծարվում է։ Սահմանադրագետը պարզաբանեց, որ խոսքը միայն խորհրդարանական մեծամասնության՝ մանդատներից հրաժարվելու մասին , իսկ ընդդիմադիրների դեպքում ԱԺ-ն չի լուծարվի։ ԱԺ-ն դառնում է անիմաստ, երբ պատգամավորների կեսից ավելին չկա, այսինքն՝ երբեք քվորում չի լինի և նիստեր չեն գումարվի, իսկ ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու դեպքում այդ մեծամասնությունը պահպանվում է։

Ինչ վերաբերում է ռազմական և արտակարգ դրության պայմաններում նման նախագծի շրջանառությանը, Այվազյանը նշեց, որ իշխանությունների երեքամյա գոյության և գործունեության փորձն այնպիսին է, որ մենք անհեթեթությունից, անտրամաբանությունից և անբարոյականությունից բացի ուրիշ ոչինչ չենք տեսել։ Սահմանադրագետը կիսում է մտավախություններն առ այն, որ նախագիծը դրվում է շրջանառության մեջ ռազմական դրության պայմաններում, քանի որ ռազմական դրությունը վերացնելու պարագայում՝ մինչև նշված սահմանադրական փոփոխությունները կարող է բարձրացվել անվստահություն հայտնելու և հրաժարական պահանջելու հարցը։

«Որևէ տրամաբանություն մինչ օրս չենք տեսել, օրինակներն էլ բազում են՝ սկսած սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ Սահմանադրություն փոխելը, ՍԴ դատավորներին աշխատանքից ազատելը և այլն։ Հիմա նույն տրամաբանությամբ շարունակվում է անտրամաբանական վիճակը, որի վրա ես արդեն չեմ զարմանում, որովհետև մեր պետականության կործանման վերջին փշրանքներին ականատես եղանք նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթղթով։ Դրանից հետո ինչ հիմարություն էլ անեն՝ զարմանալ չի կարելի։

Կարելի է ցանկացած անտրամաբանական հիմարություն համարել որպես սպասելի, կանխատեսելի երևույթ»,- նշեց Այվազյանը։


Դիտարկմանը՝ կարող ենք արձանագրել, որ նման փոփոխություններ են արվում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար, Այվազյանն արձագանքեց. «Իհարկե։ Ամեն ինչ էլ նախատեսում են, որ ինքն արտահերթ ընտրությունների համար ունենա վարչական լծակներ և կարողանա կեղծել ընտրությունները։ Հակառակ դեպքում՝ ընթացակարգը հստակ կա Սահմանադրության մեջ, ինքն այդ ընթացակարգով չէ՞ դարձավ վարչապետ։ Երկու անգամ հրաժարականից հետո վարչապետ չընտրեց ԱԺ-ն՝ մեծամասնությամբ, մեխանիկորեն իրավունքի ուժով լուծարվեց, գնացին արտահերթ ընտրությունների։ Հիմա այդ մեխանիզմը կա, նորից Սահմանադրություն փոխելը, որ պատգամավորները մեծամասնությամբ նման որոշում կայացնել՝ աբսուրդ է։ Կոլեկտիվ որոշում կայացնել, որ ինքնալուծարվում են, նման բան չի լինում։ Որևէ տրամաբանության մեջ չկա դա»։

Անդրադառնալով ՍԴ դիմելու հարցին՝ Այվազյանը նշեց, որ ցանկացած փոփոխության համար ՍԴ դրական որոշումը պահանջվում է, այսինքն՝ առանց ՍԴ դրական եզրակացության նման փոփոխություն չեն կարող կատարել, հակառակ դեպքում՝ կրկին կլինի սահմանադրական կոպիտ խախտումներով Սահմանադրություն։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ իշխանությունները պարբերաբար մեղադրում են նախկին իշխանություններին, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանին՝ իրենց ձեռնտու Սահմանադրություն գրելու համար, սակայն այսօր իրենք են շարունակում կոպիտ խախտումներով Սահմանադրություն փոփոխել՝ մեկանգամյա օգտագործման ակտերի համար, Այվազյանը նշեց, որ ի սկզբանե չենք ունեցել հեղափոխություն, ունեցել ենք՝ իշխանափոխություն, իսկ այսօր արդեն կարող ենք վստահորեն ասել, որ ունեցել ենք իշխանության բռնազավթում։

«Իշխանություն բռնազավթողների համար գործող Սահմանադրությունն իդեալական միջավայր է ստեղծում՝ կոմֆորտ գուտում գտնվելու համար, իսկ եթե իսկապես իրական, արժեքային հեղափոխություն լիներ, ապա վաղուց կունենայինք նոր Սահմանադրություն, որն այսօրվա իշխանությունները պետք է մշակեին և ներկայացնեին հանրաքվեի, ինչը երբեք չի լինի, որովհետև Սահմանադրությունը միջակությունների խնդիր չէ, իսկ մեր իշխանությունները միջակություններից շատ ավելի ցածր են և նման խնդիր չեն կարող լուծել»,- նշեց Այվազյանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:04 28/12/2020  |  ԼՐԱՀՈՍԲանավոր պայմանավորվածությունների միջոցով պետական սահմաններ որոշելու հայտարարության հեղինակը կամ անմեղսունակ է, կամ էլ դավաճանության դրսեւորում է. սահմանադրագետ
15:14 17/12/2020  |  Քրեական խրոնիկոնԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Վարդան Այվազյանին վերագրվող մեղադրանքի մասին. հեղինակազրկել է իշխանություններին
11:40 14/12/2020  |  ՄեկնաբանությունՎարդան Այվազյանը չի կալանավորվի
19:40 13/12/2020  |  Քրեական խրոնիկոնՎարդան Այվազյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան.նրան մեղադրում են ԱԺ լիազորություններին տիրանալու մեջ
13:52 13/12/2020  |  Քրեական խրոնիկոնՎարդան Այվազյանի ձերբակալության իրավաչափության հարցը կքննի Լիլիթ Թադևոսյանի ազգականը
17:00 12/12/2020  |  ՄեկնաբանությունԸստ ԱԱԾ-ի՝ նոյեմբերի 10-ի գիշերը փողոց դուրս եկածները բոլորը «կազմակերպվել» են Վարդան Այվազյանի կողմից.փաստաբան
13:36 12/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Վարդան Այվազյանի բնակարանում
18:58 17/08/2020  |  ԼՐԱՀՈՍԻնչպե՞ս ենք անալիզ, ռենտգեն անելու, որ որոշենք հակակոռուպցիոն դատավորներն ամենալավն ու անաչառն են. Սա մանկամիտ ռոմանտիզմ է. Վարդան Այվազյան
12:32 22/07/2020  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը չի կատարել իր Սահմանադրական պարտականությունները. սահմանադրագետ
13:07 02/07/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ՍԴ մասին օրինագիծը չստորագրելու դեպքում պետք է դիմի ՍԴ, հակառակ դեպքում կոպիտ կերպով կխախտի Սահմանադրությունը. Այվազյան

Արխիվ

[]