ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը կարճել է «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սևազգեստ մայրերի գործով վարույթը 01/27/2021 19:59 | Քաղաքացիական իրավունք
«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սևազգեստ մայրերի գործով վարույթը կարճվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է հայցային վաղեմության հիմքով զոհված զինծառայողների մայրերի ներկայացուցչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, սևազգեստ մայրերի ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Մասնավորապես՝ նրանց վրդովեցրել էր զոհված զինծառայողների հարազատների հայտարարությունն առ այն, որ կառավարությունը 30 մլն դրամ է տրամադրում «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ խանութներ թալանին և անկարգությունների մասնակիցներին, իսկ հայրենիքի սահմանները պաշտպանող զոհված զինծառայողների հարազատներին՝ ոչ։
Շուրջ մեկ տարի տևած դատաքննության ընթացքում հայցվոր կողմը չի ներկայացել որևէ դատական նիստի, որևէ դիրքորոշում չի ներկայացրել։ Պատասխանող կողմը բազմիցս բարձրաձայնել է, որ հայցը ներկայացվել է ներկայացնելու համար, այն փաստարկված չէր, քանի որ այն, ինչ խոսել են մայրերը կառավարության դիմաց, արձանագրված է դատական ակտով, ուստի՝ դա չի կարող համարվել վիրավորանք և զրպարտություն։ Ավելին՝ պատասխանող կողմը նաեւ արձանագրել էր, որ հայցվոր կողմը տուժողների իրավահաջորդներ են քրեական դատավարության իմաստով, իսկ քաղաքացիական դատավարության իմաստով վերջիններս իրավահաջորդ լինել չեն կարող։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իր վստահորդները չէին ցանկանում, որ գործը կարճվի հայցային վաղեմության հիմքով՝ գտնելով, որ դատարանը ևս մեկ անգամ պետք է արձանագրի, որ 2008թ մարտի 1-ի իրադարձություններն անկարգություններ են և թալան են եղել է, այդուհանդերձ, միջնորդություն է ներկայացվել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Իսկ հիմա պարզվում է, որ հայցվոր կողմը, որն ամբողջ դատավարության ընթացքում գեթ մեկ դատական նիստի չի ներկայացել, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ բողոքը դատարան մուտք է եղել 2021թ հունվարի 12-ին և օրեր անց՝ հունվարի 26-ին մակագրվել։ Բողոքը կքննվի Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, դատարանի կազմում կլինեն դատավորներ Նարինե Բարսեղյանը և Տարոն Նազարյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ