ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը գործում է միայն ադրբեջանցիների համար․ հայերը 70 կմ ճանապարհը փոխարինել են 500 կմ-ով 01/27/2021 19:43 | ԼՐԱՀՈՍ
Պատերազմից հետո Վարդենիս-Մարտակերտի ավտոճանապարհի զգալի հատվածը հայերի համար փակվեց։ Արցախի և Գեղարքունիքի մարզի բնակիչներն ահազանգում են Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը վերագործարկելու օրհասական նշանակության մասին։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու ամիս է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ բարձրաձայնում է այս հարցը։ Պատգամավորը նկատեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշվում է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, հետևաբար ինչու՞ պետք է համայն հայության ջանքերով վերանորոգված Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը չաշխատի հայերի համար․ «Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են Դրմբոնից գալ մինչև Քարվաճառ։ Այս դեպքում Գեղարքունիքի մարզի և Արցախի բնակիչների մոտ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչու են այդ ճանապարհից օգտվում միայն ադրբեջանցիները։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ թող ճանապարհից օգտվեն նաև հայերը»,-ասաց պատգամավորը։
Պատգամավորի փոխանցմամբ՝ Արցախում աշխատող Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ամենօրյա կամ երկու օրը մեկ պարբերականությամբ ստիպված են լինում Արցախ գնալ․ «Ստացվում է՝ 70-80 կմ ավտոճանապարհը նրանք հիմա ստիպված են փոխարինել 400-500 կմ-ով, ինչն աբսուրդ է։ ՀՀ իշխանությունները պետք է օր առաջ այդ հարցը դարձնեն բանակցային քննարկման թեմա և վերագործարկումը դարձնեն խիստ անհրաժեշտ։ Պատերազմից հետո Լաչինի միջանցքով երթևեկող մեր համաքաղաքացիներից եղան մարդիկ, որոնք գերեվարվեցին։ Այսինքն` անվտանգության մասով լուրջ խնդիր ունենք»,-ասաց Թագուհի Թովմասյանը։
Վերջինս հստակ տվյալ չի կարող ասել, թե մարզի քանի բնակիչ է աշխատում Արցախում, սակայն Վարդենիսից միայն 100 մարդ ներգրավված է Արցախում հանքարդյունաբերության, շինարարության ոլորտի աշխատանքներում․ «Հիմա նրանք կա՛մ պետք է իրենց աշխատանքը փոխեն, կա՛մ ամեն օր 400-500 կմ կտրեն և Գորիսով, Լաչինի նեղլիկ, անհարմար միջանցքով հասնեն Արցախ։ Մեր երկրի քաղաքացիների իրավունքների վերականգմանն ուղղված հստակ քայլ է, որը պետք է իշխանություններն անեն։ Այս հարցով արդեն դիմել եմ ՀՀ ԱԳ նախարարին՝ պահանջելով այն դարձնել բանակցային թիվ մեկ թեմա։ Այս հարցի լուծման համար պատրաստ եմ ընդհուպ ամենածայրահեղ ակցիաներն իրականացնել, որպեսզի մեր ժողովրդի ձայնը լսելի լինի, և մենք կարողանանք ամեն գնով հասնել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերագործարկմանը»,-նշեց պատգամավորը, ով այս պահին ընտրել է հարցի բարձրաձայնման դիվանագիտական, քաղաքական, պաշտոնական խողովակները․ «Բնակիչները վրդովված են։ Մտադրություն ունեին մի քանի ավտոճանապարհներ փակել, ակցիաներ իրականացնել՝ պահանջելով խնդրի օր առաջ լուծում։
Նրանց խնդրել եմ ժամանակ տալ, դեռևս ակցիաներ չանել և սպասել։ Կփորձեմ հարցը պաշտոնական խողովակներով բարձրաձայնել, բայց եթե սայլը տեղից չշարժվի, քաղաքացիներն ազատ են իրենց ձայնը բարձրացնելու տարբերակի ընտրության հարցում»,-ամփոփեց Թագուհի Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ