ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. պատերազմի ժամանակ Բայդենը հանդես է եկել մեկ հայտարարությամբ՝ «օկուպացված » տարածքները պետք է վերադարձվեն. Ա.Սահակյան 01/27/2021 13:32 | ԼՐԱՀՈՍ
Անկախ նրանից, թե ով է նախագահը, ամերիկյան քաղաքականությունը գլոբալ առումով չի փոխվելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող հայ լրագրող Արթուր Սահակյանը՝ նկատելով, որ պետք չէ Հայաստանում մեծ հույսեր կապել Ջո Բայդենի հետ, քանի որ խոշոր փոփոխություններ ակնկալելը միամտություն է։
Արթուր Սահակյանը նշեց, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպություններն ավանդաբար աշխատել են դեմոկրատների համար և երբևէ փորձ չեն արել աշխատել Թրամփի ադմինիստրացիայի հետ․ «Նույնիսկ Թրամփի վարորդի, բարեկամի հետ կապ չեն հաստատել, որպեսզի ինչ-որ հարց լուծեն։ Ո՛չ մեր ամբողջ դիվանագիտական կորպուսը, ո՛չ էլ լոբբիստական կորպուսը չի աշխատել, որովհետև նրանք դեմոկրատներից այն կողմ կապեր, շփումներ չունեն։ Դեմոկրատական թևը ներկայացնում են ավանդական կուսակցությունները և լոբբիստական կառույցները, իսկ ԱՄՆ-ում բնակվող հայերի մեծամասնությունն ավելի շատ Թրամփի գաղափարախոսության աջակիցներն են։ Հայերի չկազմակերպված մեծամասնությունն ավելի շատ հարում է ազգային պահպանողական գաղափարախոսությանը, ասել է թե Թրամփին»,-նշեց լրագրողը։
Անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որում վերջինս կարևոր է գնահատել ԱՄՆ-ի դերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, Արթուր Սահակյանը նկատեց՝ ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով․ «Բայդենը պատերազմի ժամանակ Արցախի հետ կապված մեկ հայտարարություն արեց, որ օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն։ Սա այն ժամանակ, երբ մենք ազգովի դուրս էինք եկել և ուզում էինք պայքարել, որ աշխարհը դատապարտեր ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ընդհանրապես հայկական թեմայի չանդրադարձավ։ Այդ սին պատրանքները, որ Բայդենը եկավ և Հայաստանի հարցը լուծվելու է, սուտ է»,-ասաց Արթուր Սահակյանը։
Ինչ վերաբերում է ամերիկյան շահերին, լրագրողի խոսքով Թրամփը պատերազմի ժամանակ փորձ արեց և ասաց, որ Արցախի հարցը շատ հեշտ լուծվող հարց է․ «Սկանդինավյան խաղաղապահների տեղակայման տարբերակ առաջարկեց, որից հետո ԱՀ նախագահն անմիջապես նամակ գրեց Պուտինին, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է ռուսական խաղաղապահների մուտքին։ Այսինքն` Ամերիկան փորձ արեց խնդիրը լուծել, բայց Ռուսաստանի և մեր ներքին դավաճան իշխանությունների շնորհիվ վիժեցվեց դա»,-ասաց Արթուր Սահակյանը։
Հարցին՝ արդյոք ամերիկահայերը կարծու՞մ են, որ Բայդենի իշխանության ժամանակ ԱՄՆ-ն կարող է մեր տարածաշրջանում ինչ-որ փոփոխությունների հասնել, Արթուր Սահակյանը նշեց, որ Թրամփն ավելի կոշտ դիրքորոշում էր ընդունել Իրանի հետ հարաբերություններում․ «Օբամայի օրոք 4 մլրդ դոլար գումար էին տվել, որ Իրանը սառեցնի միջուկային ծրագիրը, բայց հետո պարզվեց, որ և՛ փողն են վերցրել, և՛ չեն սառեցրել, իսկ Թրամփը սառեցրեց Օբամայի այդ ծրագիրը։ Ըստ ամերիկյան իշխանությունների՝ Իրանը ֆինանսավորում էր միջազգային ահաբեկչությունը։ Մի բան պարզ է, որ վերջին չորս տարիների ընթացքում ահաբեկչությունը կանգ է առել։ Օբամայի ադմինիստրացիայի օրոք ամեն օր պայթյուններ էին տեղի ունենում ոչ միայն Ամերիկայում, այլ ամբողջ աշխարհում։ Հիմա Բայդենը խոսում է այն մասին, որ պետք է մեղմի հարաբերությունները Իրանի հետ և շարունակի Օբամայի քաղաքականությունը։ Չգիտեմ՝ դրա արդյունքում ահաբեկչությունը նորից աճելու, թե պակասելու է և դրանից Հայաստանն օգտվելու է, թե ոչ։ Պետք է հաշվի առնենք Իրանի դիվանագիտական բարձր պաշտոնյայի Բաքվում արած հայտարարությունը, որ ողջունում է Ադրբեջանին՝ իր տարածքներն ազատագրելու համար։ Չեմ կարծում՝ ամերիկա-իրանական հարաբերությունների բարելավումը Հայաստանին շատ բան կտա»,-ասաց Արթուր Սահակյանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության, լոբբիստական կազմակերպությունների թելադրանքով կամ ակնկալիքներով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ