ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փետրվարի 1-ից մարտի 1-ը Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ օդային սահմանը բաց է, եթե կորոնավիրուսի թեստը բացասական է 01/27/2021 11:38 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է Կառավարության հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 21-ը չի զեկուցվում:
Նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1-ից՝ Covid 19 բացասական թեստի հիման վրա:
«Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ կապված ճամփորդության բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել և, դեռ նախորդ տարվանից մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր»,-այս մասին կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում ենք այս թեմայի վրա և ունենք կոնկրետ արդյունք՝ մեկնարկում է «Ճամփորդիր առանց Covid 19 ծրագիրը», որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է՝ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կստանան օդային տրանսպորտով ճամփորդել դեպի ՌԴ»,-ասաց Փաշինյանը:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ ծրագիրն առայժմ մեկնարկում է փորձնական կարգով՝ մինչև մարտի 1-ը ներառյալ:
Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ քաղաքացիները կարող են իրենց հեռախոսի մեջ ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» հավելվածը, որտեղ նշված են այն լաբորատորիաները, որոնք ընգրկված են այդ ծրագրում։ Քաղաքացիները կարող են մոտենալ լաբորատորիա, հանձնել Covid-ի թեստը:
Թեստի արդյունքները QR կոդով ներբեռնվում է համապատասխան ծրագիր: Թեստի բացասական արդյունքի դեպքում կանաչում է ազատ տեղաշարժի պատուհանը և տվյալ անձը կարող է հատել սահմանը:
ԱՆ նախարարն ընդգծեց, որ թեստի արդյունքները կգործեն 72 ժամվա ընթացքում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ