Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան 01/17/2025   23:10 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում բուք է 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:38 Եթե այդ անկլավները տրվեն Ադրբեջանին, ապա հետագայում էլ Ադրբեջանն միջանցք է ուզելու՝ դրանք Ադրբեջանին միացնելու համար. Գալչյան 01/17/2025   22:22 Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի ու Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   21:28 Կոթիի համայնքում վարչական ղեկավարը սահմանզատման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ չի նկատել 01/17/2025   21:11 Մանուկ Մուրադյանը նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   20:58 Ռուսաստանն ու Իրանը հետաքրքրված են խաղաղ ատոմի ոլորտում համատեղ նախագծերով 01/17/2025   20:50 Այս ցուցադրական ներկայացումը ոչ թե դատական գործընթաց է, այլ ինկվիզիցիայի և ֆաշիստական դատավարությունների զազրելի սիմբիոզ. ՀՀԿ ԳՄ 01/17/2025   20:25 Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   16:25 Ռուսաստանում սահմանվել են միգրացիոն օրենսդրության նոր կարգավորումներ. դրանք առնչվում են նաև ՀՀ քաղաքացիներին 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   15:40 Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/16/2025   16:00 Մոսկվայում տարակուսած են հայկական կողմի արձագանքից. Զախարովան՝ Կիսելյովի հաղորդումների հեռարձակումն արգելափակելու և բողոքի նոտա հղելու մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Ադրբեջանի ծաղրական բնորոշումները մնում են անարձագանք, ինչո՞ւ պետք է հարգալից վերաբերմունք ակնկալենք այլ երկրների ղեկավարներից.Արեւելքում հարգում են ուժը. Իրանագետ 01/27/2021   12:56  |  ԼՐԱՀՈՍ

«Կարծում եմ խնդիրը շատ պարզ է՝ Ադրբեջանն իրեն ի ցույց է դնում որպես պատերազմում հաղթող կողմ, իսկ այլ երկրներ ջանում են, որպեսզի ինչ – որ առումով իրենց հռետորաբանությունը հարմարեցնեն «հաղթողի» քիմքին և սա շատ բնական է:

Եթե նույն Ադրբեջանի կողմից հնչում են վիրավորական արտահայտություններ, որով այդ պետության առաջին դեմքի մակարդակով ծաղրական բնորոշումներ են տրվում Հայաստանի և Հայաստանը դե յուրե ղեկավարող անձի հասցեին ու դրանք մնում են անարձագանք, ապա ինչո՞ւ մենք պետք է հարգալից վերաբերմունք կամ մեզ հաճո հռետորաբանություն ակնկալենք այլ երկրների ղեկավարներից: Մենք պարտվել ենք պատերազմում, և ակնհայտ է, որ միջազգային հանրության արձագանքն այդ երևույթին պետք է լիներ համարժեք: Հատկապես արևելյան երկրները անչափ հարգում են ուժը, սա Արևելքում չգրված օրենք է, -  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԻԻՀ  Արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի Ադրբեջանում հնչեցրած հայտարարություններին։ Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանն ուրախ է եղբայրական և բարեկամ Ադրբեջանի տարածքների ազատագրման առիթով, ինչպես նաև՝ օկուպացիայից այդ հողերի վերստին ադրբեջանցի ժողովրդի հսկողության ներքո անցնելու կապակցությամբ։ Այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը ադրբեջանական կողմի հետ քննարկել է Ղարաբաղին առնչվող հարցեր, ինչպես օրինակ՝ Ղարաբաղում կայունության պահպանումը կամ «ազատագրված» տարածքների վերականգնումն է, ինչպես նաև՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, որոնք առնչվում են «Հյուսիս-Հարավ» և «Հարավ-Արևմուտք» միջանցքներին։

Իրանագետը հաստատում է՝ կա խնդիր, որի պատճառահետևանքային բոլոր կապերը պետք է փնտրել ոչ թե իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հռետորաբանության մեջ, այլ մեզանում. «Իրականում, կարծում եմ, որ Իրանն ամենևին էլ ուրախ չէ ադրբեջանական կողմի «հաղթանակով»: Ալիևի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարարի հռետորաբանությունն, ավելի շատ, դիվանագիտական ձևակերպում է: Արցախում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները, ինչպես գիտենք, լի են ահաբեկիչներով, որոնք գտնվում են Իրանի հետ սահմանի զրոյական կետում: Հետևաբար, խնդրի վերաբերյալ իրանական կողմի իրական զգացողությունները ես չեն կարող տեղավորվել ուրախության շրջանակներում: Այս իմաստով, իրանական կողմի դիրքորոշումն, ավելի ճիշտ կլիներ բնորոշել՝ որպես անհանգստություն: Հենց այդ անհանգստությամբ է պայմանավորված նաև Իրանի պատրաստակամությունը՝մասնակցելու նշված տարածքներում Ադրբեջանի ձևակերպմամբ՝ վերականգնողական աշխատանքներին: Սրանով Իրանը երկու նպատակ է հետապնդում՝ նախ նրանք փորձում են այդ տիրույթում մրցակցել Թուրքիայի հետ՝ իրենք շինարարական ընկերությունների համար ակնկալելով նաև որոշակի տնտեսական օգուտներ: Երկրորդ հերթին՝ սրանով նրանք փորձում են ապահովել Իրանի անտեսանելի ներկայությունը մի գոտում, որտեղ ենթադրվում է՝ կարող են ահաբեկիչներ լինել: Չմոռանանք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, հենց այս գոտում է, որ Թուրքիան՝ Սիրիայից այնտեղ տեղափոխվելիք վերաբնակիչների տեսքով, հեռագնա և տարածաշրջանի համար վտանգավոր նպատակներ է կապում: Հետևաբար, բնական է, որ Իրանը կցանկանար այս ողջ գործընթացը պահել իր ակնդետ ուշադրության կենտրոնում, ինչո՞ւ չէ նաև՝ այնտեղ գործունեություն ծավալող շինարարական ընկերությունների քողի ներքո»,- ասում է իրանագետը:

Վերլուծելով Իրանի Արտաքին գործերի նախարարի՝ ռուսաստանյան այցի և Լավրովի հետ հանդիպման մանրամասները, Վարդան Ոսկանյանը նկատում է՝ ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը ողջունել է Իրանի ակտիվ ներկայությունը՝ արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում: Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությանը չէր խանգարի այս գործընթացում, որպես դաշնակից, տեսնել հենց Իրանի Իսլամական Հանրապետությանը, հատկապես՝ զսպելու համար թուրքական ագրեսիվ ախորժակը:


Հարցին՝ ի՞նչ կարող է հայկական կողմն ակնկալել արդեն վաղվանից մեկնարկող Իրանի արտաքին գործերի նախարարի հետ՝ հայ – իրանական երկկողմ հանդիպումներից, իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատում է՝ շատ հետաքրքիր կլիներ հետևել պարոն Զարիֆի հռետորաբանությանն՝ արդեն Հայաստանում. «Կարծում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարի վաղվա հանդիպումներն ու հռետորաբանությունն իր մեջ լուրջ ուղերձներ է պարունակելու: Դրանց վերծանումը շատ բան կարող է տալ՝ հասկանալու համար Իրանի դիրքորոշումը՝ ստեղծված նոր իրավիճակի համատեքստում: Ինչ վերաբերում է հայաստանյան այցի օրակարգին՝ակնհայտ է, որ այն, հիմնականում, միտված է լինելու արցախյան հիմնախնդրին, ինչպես նաև՝ հայ – իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Այդ հարաբերությունների համատեքստում, որպես առաջնային հարց պետք է դիտարկվի անմիջական կապը՝ Հայաստանի և Իրանի միջև, հատկապես, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրի պայմաններում: Ավելորդ է նշել, որ Սյունիքի մարզով Իրանի հետ անխաթար, անվտանգ և արդյունավետ ճանապարհային հաղորդակցության հարցն, այլևս, կենսական նշանակության կարևոր խնդիր է Հայաստանի համար, որին պետք է անդրադառնալ առաջին հերթին»:

Հարցին՝ ինչպիսի՞ անկանխատեսելի վարք կարող է դրսևորել Հայաստանի իշխանությունը վաղը՝ Իրանի արտգործնախարարի հետ կարևորագույն հանդիպման ընթացքում, Վարդան Ոսկանյանը պատասխանում է՝ Հայաստանում իրեն իշխանություն համարող վարչախմբից, վաղվա հանդիպումների առնչությամբ, որևէ լավատեսական ակնկալիք չունի. «Այնուամենայնիվ, Հայաստան – Իրան հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն Հայաստանում կամ Իրանում գործող որևէ իշխանությամբ, որովհետև այդ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Հատկապես, անկախությունից հետո Իրանի հետ հարաբերություններն իրենց մեջ հսկայական ներուժ են պարունակել, հետևաբար, դրանք պետք է պահպանել և զարգացել՝ անկախ Հայաստանում այսօր գործող վարչախմբի որակից, որը, չեմ կարծում, թե երկարաժամկետ հեռանկար ունի մեր պետության ներսում: Հռետորաբանության մակարդակում՝ իրանական կողմը պետք է ի նկատի ունենա ոչ միայն Հայաստանում այսօր իրեն իշխանություն համարող վարչախմբին, այլ նաև հայկական պետականությունը և հայ ազգին՝ ընդհանրապես: Ուստի կարծում եմ, որ իրականական կողմի հռետորաբանությունը պետք է այնպես ձևակերպվի, որպեսզի հայ հասարակության նկատմամբ վիրավորական կամ ցավեցնող տարրեր չպարունակի:

Կուզենայի արձանագրել, որ իրանցիները չափազանց նրբանկատ ժողովուրդ են և, կարծում եմ, այս հանգամանքն անպայման ի նկատի կունենան»,- ամփոփելով զրույցն, ասում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ այս շաբաթ մեկնարկել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը Հարավային Կովկասի երեք պետություններ, ինչպես նաև՝ Ռուսաստանի Դաշնություն։ Խոսելով այցի նպատակների մասին, գերտերության Արտաքին գործոց նախարարը նշել է՝ նախատեսում է այցելել այն երկրներ, որոնք կարող են աշխատել Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամի հանգուցալուծման, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ: Իրանի արտգործնախարարի խոսքով` հարցի առնչությամբ պաշտոնական Թեհրանը ակտիվ շփումների մեջ է նաև Թուրքիայի իշխանությունների հետ։

Արդեն այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Իրանի Արտաքին գործոց նախարարը կժամանի նաև Հայաստան: Վաղը՝ հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:16 26/01/2021  |  ՄեկնաբանությունՔանի դեռ Հայաստանը ցույց չի տվել իր ատամները թշնամուն, մեզ ոչ միայն չեն հարգելու, այլ նաև քարկոծելու են. Ոսկանյան
14:10 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍԵթե նախիջևանյան ճանապարհը կյանքի կոչվի, զգալի ռիսկեր ու մարտահրավերներ ենք ունենալու․ Վարդան Ոսկանյան
13:51 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմից հետո արցախյան հարցն Իրանի համար ավելի է կարևորվում․ Վարդան Ոսկանյան
11:18 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱյլ ելք չկա՝ կամ դու ես փշրում նրանց ատամները, կամ նրանք են փշրում քոնը. Ոսկանյան
10:38 18/01/2021  |  ՄեկնաբանությունԱրցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական հաջողությունը նաև Ռուսաստանի շահերի առումով վատ օրինակ կարող է դառնալ.իրանագետ
14:55 16/01/2021  |  ՄեկնաբանությունԱմեն գնով «թուրքի հետ առևտրի երազանք» ունեցողներին պետություն պետք չէ. բացահայտ և թաքուցյալ ուղերձներով այդ կեղծ երազանքը փորձ է կատարվում ներդնել նաև մեր ենթագիտակցության մեջ. Ոսկանյան
10:00 13/01/2021  |  ՄեկնաբանությունԹուրքիա-Ադրբեջան կապն իրականացվելու է՝ չօգտագործելով Գյումրի -Կարս առկա երկաթուղին. Ոսկանյան
12:03 08/01/2021  |  ՄեկնաբանությունԲաքվի բռնապետի քարոզչամեքենան ստահոդ «ռեպորտաժ» է տարածում «Հայրենիք» զորախմբի՝ ռազմաճակատում իբր «առաջին կրակոցի ձայնից վախեցած փախուստի» մասին.Վարդան Ոսկանյան
11:36 03/01/2021  |  ՄեկնաբանությունՈչ ոք չէր պատկերացնում, որ Շուռնուխի գրադարանը «նոր Հայաստանի» ժամանակներում կդառնա «Ենի (ադրբ․՝ «նոր») Ազարբայջանի» ոտքի կոխան. Վարդան Ոսկանյան
19:00 30/12/2020  |  ԼՐԱՀՈՍ«Ռուսաստան-Հայաստան-Իրան դաշինքը հնարավոր է միայն առանց Փաշինյանի». Վարդան Ոսկանյան

Արխիվ

[]