ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետի «ռեսթարթը» և երկրի «կառավարման» համատարած ձախողումների հազար օրվա ամփոփումը 01/27/2021 14:01 | ԼՐԱՀՈՍ
Շուտով լրանում է 2018 թ. մայիսի իշխանափոխության երեք տարին: Իշխանության եկած քաղաքական խմբակն ի՞նչ էր խոստացել հանրությանը՝ 72 տոկոս քվեյի դիմաց:
Իշխանության եկածներն իրականում ի՞նչ արեցին կամ չարեցին և ի՞նչ իրավիճակում են հայտնվել մեր երկիրն ու ժողովուրդը: Սրանք անկյունաքարային և առարկայական հարցեր են: Այս հարցերի իրական պատասխանները վերաբերում են առաջին հերթին հայ ժողովրդի արտաքին ու ներքին անվտանգության, գոյատևման նոր սպառնալիքների առաջացմանը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում խորացող ճգնաժամերի հիմնապատճառներին, երկրի կայուն զարգացման հիմքերի համատարած խարխլմանը:
Այս հարցերին բազմիցս ենք անդրադարցել: Տրվել են առարկայական գնահատումներ, ձախողումները կանխելուն և իրավիճակի շտկմանն ուղղված գործնական առաջարկություններ:
Ստորև՝ բնութագրական և առարկայական որոշ մանրամասներ.
1. Իշխանության լծակներին համատարած տիրանալու համար յուրաքանչյուր քաղաքացու խոստացան արժանապատիվ և երջանիկ կյանք: Բերեցին խորացող ճգնաժամ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տնտեսության թուլացում, թշվառության աճ, հանրության ներուժի ջլատում և անհանդուրժողականություն, խայտառակ պարտություն, զոհեր և մահեր, համատարած սուգ ու հուսահատություն, հայ ժողովրդի գոյատևմանը վերաբերող հավաքական սպառնալիքներ:
2. Ապագա երկարաժամկետում խոստանում էին տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: 2018-2019 թթ. իներցիայով եկած տնտեսական աճն ամբողջությամբ զրոյացվեց 2020 թ. տնտեսական երկնիշի մոտ անկմամբ: Ավելին՝ ապագա առնվազն միջնաժամկետի համար ևս առաջացել են անկասելի անկման իրական հիմքեր: 2020 թվականը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Այս անգամ էլ իշխողներն արդարացան ու գտան իրենցից դուրս մեղավորներին՝ COVID-19-ը, պատերազմը:
3. Խոստացան արտահանմանը միտված տնտեսական մոդելի ներդրում: 2018-2019 թթ. Հայաստանի արտահանման աճի տեմպը նվազեց շուրջ 2,5 անգամ՝ 2017 թ. համեմատ, իսկ 2020 թ. արտահանումը կրճատվեց 5-6 տոկոսով:
4. Ներդրումային և նոր աշխատատեղերի բում էին խոստանում: Տեղն ու ձևն էլ գիտեին: Խանգարում էր միայն նախկին Ազգային ժողովն՝ իր մեծամասնությամբ: Հետո Ազգային ժողովում ստացան սահմանադրական մեծամասնություն: Սակայն օտարերկրյա ներդրումները փախնում են Հայաստանից: Միայն 2019 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Ի դեպ, Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ, քան Հայաստանում:
5. Հարկային եկամուտները տնտեսությունից «քերելու» անպտուղ գործողությունները ևս էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա հետևանքները դեռ երկար ենք տեսնելու: Մասնավորապես, պետական բյուջեի եկամուտների աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էին խոստացել և տեղերն էլ հատ-հատ գիտեին: 2018-2019 թթ. բյուջեն ունեցավ նույնչափ՝ շուրջ 10 տոկոս իներցիոն աճ, ինչին մոտ աճ կար 2017 թ.: Իսկ 2020 թ. բյուջեի եկամուտները կրճատվել են նախորդ տասնամյակի համար աննախադեպ չափով՝ շուրջ 16 տոկոսով:
Հիմա էլ մոռանալով բնապահպանական խնդիրները, դրանք կարևորելու իրենց պոպուլիստական խոստումներն ու իրարամերժ քայլերը՝ հարկային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար պատրաստվում են աննախադեպ ավելացնել հանքարդյունաբերության ծավալները:
6. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (2019-2020 թթ. պետական բյուջեներում) աճեցրին և փիառվեցին: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չեն կատարվել անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցան ծախսել, քանի որ նախապես գիտեին, թե իրենց համատարած ձախողումների հետևանքով ինչ է իրականում սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին:
Բյուջետային եկամուտների կրճատման և ծախսերի ավելացման պայմաններում պետական հատվածի աշխատավարձերը վճարելու և նվազագույն սոցիալական ծախսերը (թոշակ, նպաստ և այլն) հոգալու համար աննախադեպ չափերով ավելանում է պետական պարտքը, որն արդեն հասել է շուրջ 8,8 միլարդ դոլարի՝ հասնելով ՀՆԱ-ի 65 տոկոսին: Փաստորեն, այսօր մսխվում է նաև մեր երկրի ապագա զարգացման ներուժը:
7. Խոստացան արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում՝ «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքի ներքո: Իրականում ձևավորեցին աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու, անապահով խավի իրական եկամուտները նվազեցնելու հակասոցիալական հիմքեր՝
· եկամտահարկի համահարթեցում. անապահով խավի եկամտահարկը մնաց նույնը, իսկ ապահով խավի եկամտահարկի բեռն էապես՝ շուրջ 1/3-րդով նվազեց,
· գույքահարկով անապահով խավի հարստահարում,
· անուղղակի հարկերի ավելացում, վերջին 2-3 ամիսներին ազգային արժույթի արժեզրկում մոտ 10 տոկոսով, և որպես հետևանք՝ առաջին անհրաժեշտության ապրանքների արդեն շուրջ 10 տոկոսի հասնող և խորացող գնաճ,
· զբաղվածության պետական ծրագրերի 50-75 տոկոս թերակատարումներ, որի հետևանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը,
· աշխատողների իրավունքներին միտված կարգավորումներում անհրաժեշտ հրատապ փոփոխությունների անտեսում, որոնք բխում են աշխատաշուկայի արագ փոփոխվող ներկա մարտահրավերներից և այլն:
Հետևանքը եղավ այն, որ 2017 թ. համեմատ 2018 թ. ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով, իսկ 2019 թ. աղքատության մակարդակի աճ՝ շուրջ 3 տոկոսային կետով: Արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաև գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցին՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017 թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան 2018-2019 թթ. իրենց «ձեռքբերումը»:
Հետո էլ տեսան իրական պատկերը և օրվա վարչապետը մեղադրեց շարքային քաղաքացիներին՝ աղքատությունն իրենց գլխից չհանելու համար:
8. Խոստացել էին աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Փոխարենը, իշխանավորների խմբակի՝ բարձրաաստիճանների վարձատրությունը եռապատկվեց գաղտնագողի և հակաօրինական պարգևատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելանում է եռակի պակաս տեմպով, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսպիսով, աղքատների, այդ թվում՝ աշխատող աղքատների կյանքն էլ ավելի է բարդանում՝ նրանց իրական եկամուտների հետևողական կրճատման ֆոնին: Փոխարենը՝ նույնիսկ պատերազմական ծանր օրերին բարձրաստիճան իշխանավորները ստացան իրենց անաշխատ պարգևատրումները: Օրինակ՝ ԱԺ պատգամավորների ու աշխատակազմի ստացած պարգևատրումը 2020 թ. սեպտեմբերին կազմել է 192 միլիոն դրամ: Ավելին՝ 2021 թ. պետական բյուջեում նախատեսել են իշխանական իրենց խմբակի կայուն բարեկեցության աճ՝ պարգևատրումների ֆոնդն ավելացել է 22 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ սոցիալական պաշտպանությանը հատկացվող պետական միջոցները 2021 թ. ավելացրել են ընդամենը 2 տոկոսով:
9. Խոստացան 2050 թ. 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով և խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով բերեց նաև ժողովրդագրական նոր հետևանքներ ու մարտահրավերներ, որոնց մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:
10. Խոստացան «օղիով և պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցին COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչև պատերազմը: Այս ընթացքում չլսեցին և չընդունեցին կառուցողական առաջարկները, որոնք ներկայացրել էինք համավարակի տարածման դեռևս առաջին օրերին: Հետևանքներն ահագնանում են՝ օրական տասնյակ մահեր ու վարակի տարածման հարյուրավոր նոր դեպքեր, առողջապահական համակարգի կոլապս, տնտեսական շարունակվող սահմանափակումներ և վնասներ, սոցիալական ծանր հետևանքներ: Եվ սա էլ ոլորտի պատասխանատու նախարարների մակերեսային, իրարամերժ և չհամակարգված մոտեցումների ֆոնին:
11. Այս ողջ ընթացքում խոստումների և իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էին «վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացան շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» իրականում մի բանի մասին էին՝ նոր և խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով:
12. Պատերազմը և խայտառակ պարտությունը մեզանից տարան և շարունակում են ամեն օր տանել ամեն ինչ: Հիմա նորից արդարանում են իշխանության ղեկին գտնվող հիմնական պատասխանատուներն ու մեղավորները՝ իրենց հատուկ նույն ոճով ու գործիքակազմով: Ավելին՝ երկրի զարգացման իրենց նոր խոստումները պայմանավորում են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մեր երկրի տնտեսության փոխսերտաճման «հնարավորություններով»: Իսկ իրականում շարունակում են թշնամուն զիջել մեր ազգային շահերը, մեր երկրի կայուն զարգացման իրական հնարավորություններն ու աշխարհա-տնտեսական առավելությունները՝ «տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման» կեղծ ու վտանգավոր փաթեթավորմամբ:
Ամփոփում. ձեր խոստացած ռեսթարթն իրականում և բացառապես ձեր անսահման պոպուլիզմի նոր դրսևորումն է՝ հանրությանը նորից մոլորեցնելու ու ձեր խղճուկ իշխանությունը հնարավորինս երկարացնելու պարզունակ փորձ:
Հանրային իրական սպասումը ձեր խմբակից ևս ակնհայտ է՝ հեռացե՛ք անհապաղ, անցնցում և ընդմիշտ: Այդպիսով երկիրն ու ժողովրդին գոնե հետագայում զերծ պահեք գոյատևման նոր սպառնալիքներից և անդառնալի կորուստներից:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից