ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետին 01/26/2021 17:03 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, ԱԺ պատգամավորներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին: Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար և ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նորանշանակ մարզպետն իր պաշտոնը ստանձնում է երկրի և մարզի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում: «2020 թ․ իրադարձությունները որոշակի փոփոխություններ պետք է մտցնեն մի շարք հարցերում խնդիրների լուծման նկատմամբ մեր մոտեցումներում: Այս դժվարին փուլում առաջնահերթ է մարզում միասնության, համերաշխության մթնոլորտի ձևավորումը: Առաջիկայում այս ուղղությամբ կարևոր անելիքներ ունենք»,-ընդգծել է նախարար Պապիկյանը:
Նախարարն առանձնահատուկ երախտագիտությամբ կարևորել է Շիրակի բնակչության և համայնքապետերի դրսևորած հայրենանվեր վարքագիծը ռազմաճակատում և թիկունքում տարվող աշխատանքներում:
Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև 2020 թ. մարզում իրականացված աշխատանքներին և 2021 թ․ ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ սպասվող աշխատանքներին: Նախարարը հաջողություն է մաղթել Հովհաննես Հարությունյանին մարզում մեկնարկած բարեփոխումների շարունակականությունն ապահովելու հարցում:
Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամեն ինչ անելու է հարազատ մարզի առջև ծառացած հիմնահարցերի լուծման ուղղությամբ․ «Հարգելի ներկաներ, պարոն նախարար, ԱԺ պատգամավորներ, համայնքապետեր, պետական մարմինների ղեկավարներ, ողջունում եմ Ձեզ, ինձ համար պատիվ է նման բարձր վստահության արժանանալ։ Նախ ուզում եմ խոնարհվել մեր հերոսների հիշատակի առջև, շուտափույթ առողջացում եմ մաղթում մեր վիրավորներին, իսկ գերիներին՝ բարի վերադարձ։ 2020 թվականն իրապես ծանր տարի էր, հիմա մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած, դրանց լուծման ճանապարհները մենք պետք է համատեղ աշխատանքով գտնենք։ Ակնկալում եմ համագործակցություն և այդ դեպքում վստահ եմ, որ կհասնենք այն օրվան, որ ինչքան էլ 2020-ը ցավոտ մնա պատմության մեջ, 2021 ու հաջորդող տարիները կլինեն զարգացման ու վերածննդի տարիներ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ