ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ» 01/26/2021 08:57 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանի կառավարման համակարգում պետք է լինեն էական փոփոխություններ, իսկ դա նշանակում է իրեն չարդարացրած իշխանության հեռացում, քանի որ նրանք վաղուց ապացուցել են, որ ոչ մի օգտակար քայլի պիտանի չեն։ Բայց դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը փորձում է տարբերակներ գտնել իր իշխանությունը երկարաձգելու եւ պահպանելու համար։ Եվ այդ քաղաքականության շրջանակներում է տեղավորվում, որ նա ձգտում է կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ անել կադրային տեղաշարժերի տեսքով։ Պատահական չէ, որ վերջերս Փաշինյանը հայտարարեց, թե պետական կառավարման համակարգը ռեստարտի անհրաժեշտություն ունի, որը պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից։
Սակայն հետաքրքրական է, որ կադրային նշանակումները ոչ թե բովանդակային փոփոխության տրամաբանության մեջ են տեղավորվում, այլ ավելի շատ, շախմատային լեզվով ասած, նման են «ռակիրովկաների»։ Բայց... շաշկի խաղացողի ձեռամբ: Այսպես, օրինակ՝ առողջապահական համակարգում համավարակի դեմ պայքարը ձախողած Արսեն Թորոսյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն առողջապահության նախարար նշանակվեց Թորոսյանի տեղակալը՝ մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը։ Եթե Թորոսյանին ազատելու էր այդ պաշտոնից, ապա չկա՞ր առողջապահական ոլորտից գլուխ հանող այլ մասնագետ, որին կարող էր նշանակել։ Բայց խնդիրը միայն առողջապահական համակարգով չի սկսվում եւ ավարտում։
Եվ այս տեսանկյունից առանցքային կարեւորություն ունեն արտաքին քաղաքական գերատեսչության շրջանակում տեղի ունեցող տեղաշարժերը։ Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ծանր պարտությունից հետո Հայաստանի շուրջ այնպիսի աշխարհաքաղաքական դասավորություն է ստեղծվել, որ պետք է էականորեն հզորացնել մեր դիվանագիտական ապարատն ու զարկ տալ արտաքին քաղաքականությանը։
Իսկ դա ենթադրում է, որ անհրաժեշտ է պրոֆեսիոնալ դիվանագետների ունեցած որակները ի սպաս դնել արտաքին քաղաքականության համար։ Փաշինյանն էլ իր կառավարման ընթացքում միշտ ընդգծում էր դեսպանների պաշտոնում կադրային դիվանագետների նշանակման կարեւորությունը։ Վերջինս մասնավորապես հայտարարում էր, որ Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ։
Իսկ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող Ռուբեն Ռուբինյանը, որ քաղաքական որոշման արդյունքում հասցրեց որոշ ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնում աշխատել, իր հարցազրույցներում նշում էր, որ չպետք է Հայաստանը նշանակի դեսպաններ մարդկանց թոշակի ուղարկելու կամ մարդկանց հաճելի երկիր ուղարկելու, կամ բիզնես անելու համար։ Բայց սրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դրվում իշխանության մեջ Փաշինյանի մերձավորների՝ այս կամ այն երկրում դեսպանի պաշտոնում նշանակվելու մասին տեղեկությունները, որոնց մասին պարբերաբար նաեւ մենք ենք հայտնել։
Այսպես, օրինակ՝ խոսվում է Փաշինյանի նախկին խոսնակ, ԼՏՊ-ական Վլադիմիր Կարապետյանին, սորոսական, ԱԽՔ Արմեն Գրիգորյանին դեսպաններ նշանակելու հնարավորության մասին եւ այսպես շարունակ։ Նախօրեին էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատեց, որ իր՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է։ Տպավորություն է, թե սրանով Մակունցին թոշակի են ուղարկում ԱՄՆ, քանի որ վերջինս դիվանագիտական աշխատանքի համապատասխան գիտելիքներ եւ փորձ չունի, իսկ նրա կողմից հիշատակվող խորհրդարանական դիվանագիտության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է։
ԱՄՆ-ն աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ահռելի դերակատարություն ունեցող երկիր է, որի կառավարության հետ Հայաստանի ներկայիս իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատելու համապատասխան օրակարգ եւ միջավայր ձեւավորել։ Իսկ հիմա ԱՄՆ-ի նոր վարչակազմը՝ նախագահ Բայդենի գլխավորությամբ, արտաքին քաղաքականության մեջ էական վերաձեւակերպումներ է կատարում, եւ հարց է՝ համապատասխան մասնագիտական ունակություններ չունեցող Մակունցն ընդունա՞կ է աշխատել նոր վարչակազմի հետ, թե՞ վերջինիս ընդամենը ուղարկում են արտերկրյա վոյաժների կամ, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, նրան ուղղակի փախցնում են երկրից:
Ինչպես տեսնում ենք, իր խոստումներին հակառակ՝ Փաշինյանը կազմաքանդում է նաեւ պետական կառավարման արտաքին քաղաքական կոմպոնենտը։ Թերեւս պաշտոնների նշանակելով կամ պաշտոններ խոստանալով՝ Փաշինյանը փորձում է սիրաշահել իր թիմակիցներին, որպեսզի նրանք իշխանության համար այս դժվար պահին երես չթեքեն իրենից։ Կա նաեւ հարցի մյուս կողմը. այսպիսով՝ Փաշինյանը ձգտում է ժամանակ շահել ու հանրության ուշադրությունը բուն պարտությունից շեղել նշանակվող անձերի շուրջ ընթացող քննարկումների դաշտ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 26.01.21թ. համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ