ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաշինյանը վախենում է ինքնակամ հրաժարական ներկայացնելու մտքից, որովհետև չունի ոչ մի երաշխիք, որ մարդիկ չեն հեռանա «Իմ քայլը»-ից և չեն միանա ընդդիմությանը». Երվանդ Բոզոյան 01/26/2021 20:05 | Քաղաքական
«Մենք հիշում ենք, որ, բոլորովին վերջերս, Փաշինյանն արտահերթ ընտրությունների գաղափար էր առաջարկում և, այս օրակարգում, նա կոնսուլտացիաների էր հրավիրում ընդդիմադիր քաղաքական ուժերին: Սակայն տեսնելով, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը մերժում են այդ տարբերակը, մասնավորապես այն միտքը, որ այդ ընտրությունները պետք է անցկացվեն հենց իր գլխավորությամբ, ահա, խորհրդարանական իշխող խմբակցությունը որոշում է այս կերպ, ինչ - որ ձևով փրկել իր կաշին , - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու «Իմ քայլի» հերթական նախաձեռնությանը, որով փորձ է արվում ԱԺ-ն տանել ինքնալուծարման՝ առանց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի։
«Իրականում, Փաշինյանը հիմա անելանելի իրավիճակում է՝ ողջ պետական ապարատը կաթվածահար է, որի արդյունքում ծանր անորոշության մեջ է հայտնվել նաև պետությունը: Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ ինքը կորցրել է ոչ միայն հանրային լեգիտիմությունը, այլ իր այդ լեգիտիմությունը կորած է նաև պետական համակարգի ներսում: Հետևաբար, որպեսզի գոնե պետական համակարգում նա կարողանա վերականգնել իր կորցրած լեգիտիմությունը, իրեն օդի ու ջրի պես արտահերթ ընտրություններ են պետք, որտեղ ինքն անպայման պետք է հաղթի: Եվ, քանի – որ ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն համաձայնում իր գլխավորությամբ արտահերթ ընտրությունների գնալ, հետևաբար, Փաշինյանը վախենում է ինքնակամ հրաժարական ներկայացնելու մտքից, որովհետև չունի ոչ մի երաշխիք, որ մարդիկ չեն հեռանա իր «Իմ քայլը» դաշինքից և չեն միանա ընդդիմությանը: Փաշինյանն ակնհայտ կերպով չի վստահում իր թիմի անդամներին: Հենց այդ պատճառով էլ նա փորձում է օրակարգ մտցնել ինքնալուծարման նախագիծը, որպեսզի լուծարելով խորհրդարանը, առանց հրաժարական տալու՝ արտահերթ ընտրությունների գնա»,- ասել է քաղաքագետը:
Հարցին՝ արդյո՞ք «Իմ քայլը» խմբակցության այսօրինակ նախաձեռնությունը հակասության մեջ չի՞ մտնում երկրի մայր օրենքի հետ, քաղաքագետը պատասխանում է՝ իշխանությունները մոտ երեք տարի շարունակ, այնքան են ոտնահարել և տապալել սահմանադրական կարգը, որ խոսել հերթական անգամ այն տապալելու փորձի մասին, ուղղակի ժամանակի անհարկի կորուստ է. «Պարզ է ու ակնհայտ, որ ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը նպատակ ունի օր առաջ լուծարել Ազգային Ժողովը և արտահերթ ընտրություններ անցկացնելով ու կեղծելով դրանք, վերարտադրվել ու շարունակել ղեկավարել երկիրը: Եթե այդ մարդու գերնպատակը բացահայտ կերպով հենց սա է, ապա, հաշվի առնելով վերջինիս բարոյական և քաղաքական նկարագիրը, ավելորդ եմ համարում խոսել Սահմանադրական կարգի տապալման միջոցով դրան հասնելու տարբերակի մասին, որովհետև, ինչպես մենք արդեն տեսել ենք, այդ մարդը չունի որևէ տարրական հարգանք ոչ միայն երկրի Մայր օրենքի, այլև՝ որևէ այլ բանի նկատմամբ»:
Կհաջողվի՞ արդյո՞ք իմքայլականներին գնալ այս ճանապարհով: Քաղաքագետը կարծում է, որ սա մեծապես կախված է հասարակության և ընդդիմության՝ առաջիկայում որդեգրած գործողություններից.«Այս ամենն արդեն, փաստացիորեն, ոչ թե իշխանազավթման, այլ Հայաստանի՝ որպես պետության, լինել – չլինելու հարցն է: Հանրության ճնշող մեծամասնությունը միանշանակ կերպով մերժել է Փաշինյանին: Այլ խնդիր է, որ այդ նույն հանրությունը չի տեսնում այնպիսի մի այլընտրանք, որը կկոնսոլիդացնի լայն մասսաներին և որի աջակցությամբ, ինքը կկարողանա հեռացնել այս իշխանությանը: Հետևաբար, հաշվի առնելով այս իրավիճակը, ընդդիմությունը պետք է կարողանա միասնական ջանքերով այնպիսի տեխնոլոգիա մշակել, որը թույլ կտա ազատվելու Փաշինյանից, որից հետո միայն՝ գնա արտահերթ ընտրությունների ճանապարհով: Իհարկե, ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը ժամանակավոր իշխանության կազմավորումն էր, սակայն, իմ տպավորությամբ, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր իշխանության մոդելին ընդդիմությունը լիարժեք կերպով կպած չէ: Գուցե ընդդիմությունը բավարար էֆեկտիվությամբ չի աշխատում, կամ ներսում առկա էգոցենտրիկ տրամադրությունները թույլ չեն տալիս արդյունավետ ելքեր գրանցել, որպեսզի Հայաստանն, ի վերջո, այս իրավիճակից դուրս գա: Կարծում եմ, նրանք նույնիսկ լավ չեն գիտակցում, թե ի՞նչ հետևանքներ կարող են լինել, եթե այս պրոցեսին ժամ առաջ վերջ չդրվի և երկիրը դուրս չբերվի այս վիճակից»,- նկատում է քաղաքագետը:
Ամփոփելով զրույցը, Երվանդ Բոզոյանն ընդգծում է՝ Փաշինյանն ու իր թիմն, ըստ էության, պայքարում են սեփական կաշին ու ֆիզիկական գոյությունը փրկելու համար միայն, որովհետև այն հանցագործությունները, որ իրենց ղեկավարի անմիջական մասնակցությամբ կատարվել են վերջին երկուս ու կես տարիներին և հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո, նրանց այլ ելք չի թողում, քան գիտակցել, որ իրենք, ըստ էության, այլևս դատապարտված են:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ