Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան 01/26/2021   19:51  |  Հարցազրույց

«Իմ քայլ»-ը  խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանը ինքնալուծարման տանելու սահմանադրական փոփոխություն։ Թեմայի մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք վերաբերվում  Սահմանադրությունում փոփոխություններ նախաձեռնելու  իշխող ուժի որոշմանը։ Կա՞ դրա անհրաժեշտությունը։

-Նախագծին տեղյակ չեմ, բայց գաղափարին դեմ եմ, որովհետև այսօր Ազգային ժողովը ինչի՞ն է խանգարում, որ լուծարեն։ Դրանով ի՞նչ խնդիր են ուզում լուծել։ Եթե ուզում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իմ կարծիքով դրա անհրաժեշտությունը չկա, որովհետև խորհրդարանը իր բոլոր թերություններով հանդերձ, շարունակում է աշխատել և այսօր ցանկացած ընտրություն դուք շատ լավ գիտեք, որ պետական բյուջեի վրա ահռելի գումարներ է նստում և ինչո՞ւ դա պետք է արվի։ Եթե դա հանուն Նիկոլ Փաշինյանի  ընտրության  է արվում, որպես փրկօղակ, ուրեմն թող ինքը բարոյականություն  ունենա հրաժարական տա, թող ընտրվի նոր վարչապետ, որը կկարողանա իր ձևավորած պրոֆեսիոնալ թիմով Ազգային ժողովի  հետ ներդաշնակ աշխատել, ոչ թե այսօր մենք  մարդկանց  փրկելու համար հիմնարկներ ենք լուծարում, հիմնարկներ ենք ստեղծում։ Այդպես չի կարելի։

Մեզ ասում են, դուք պաշտոնի կռիվ եք տալիս, ի՞նչ պաշտոնակռվի մասին է խոսքը։ Այդ իրենք են պաշտոնակռիվ տալիս, վախենում են, որ հանկարծ պատգամավոր չլինեն, ուրիշ ոչ մի բան չեն կարող աշխատել։ Մենք նման խնդիր չունենք։ Եթե Ազգային ժողովը չարդարացնի իր գործունեությունը, խնդիր չկա, կարելի է լուծարել, բայց պատգամավորներն ի՞նչ մեղք ունեն, երբ  Նիկոլ Փաշինյանը՝ լինելով գերագույն գլխավոր հրամանատար, ձախողեց պատերազմը։ Ինչի՞ է  այդ ամբողջ մեղքը ուզում բարդել ԱԺ-ի վրա, ես չեմ հասկանում։ Թող ինքը հրաժարական տա, ԱԺ-ն կընտրի նոր վարչապետ, որը թե հեղինակությամբ, անցյալի մաքրությամբ, թե ունեցած կապերով կարող է ապահովել ներդրումներ, զարգացնել տնտեսությունը։

-Ռազմական դրության ժամանակ ԱԺ-ն ինքնալուծարմանը տանելու իշխանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե չեմ սխալվում ռազմական դրության ժամանակ սահմանադրության մեջ փոփոխություններ անելու արգելք չկա ։ Այս ընթացքում ամենակարևոր հարցը իշխանությունը Նիկոլ Փաշինյանից ազատելն է։ Նա է մեր գլխավոր սպառնալիքը։ Նա ընդհանրապես չպիտի լինի լծակ տնօրինող՝ ի դեմս ԱԱԾ-ի և ոստիկանության, հակառակ դեպքում վերահսկողության տակ է վերցնելու ընտրական գործընթացը և իր համար թվեր նկարի, ծեծ ու ջարդ անի, ոստիկաններին լարի ժողովրդի ուղղությամբ, ոնց որ հիմա է անում։ Նա բարձր արդյունք կգրանցի՝ ցույց տալու ամբողջ աշխարհին, որ ինքը դեռևս շարունակում է մնալ որպես վստահություն վայելող քաղաքական գործիչ և դրանով հավերժացնել իր իշխանությունը։ Դրա համար ոչ մի պարագայում չպետք է թույլ տանք արտահերթ ընտրություններ՝ իր  գոյության պայմաններում։

-Ինչի՞ց են վախենում իշխող ուժի պատգամավորները, ինչո՞ւ են ուզում ու համաձայնում ամեն կերպ իշխանության պահել Նիկոլ Փաշինյանին։

-Որովհետև տարբեր գործիչներ խոստովանել են, որ շատերը ուսապարկի կարգավիճակ ունեն և առանց Նիկոլ Փաշինյանի, իրենք ոչ մի բանի չեն կարող հասնել։ Քիչ մարդիկ կան, որոնք անհատականություններ են, որոնց կյանքը պայմանավորված չէ Նիկոլ Փաշինյանով։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության գլխին և չվերահսկի, ապա իրենց համարյա 90 տոկոսը չի հայտնվելու ԱԺ-ում։ Իսկ էնտեղ մարդիկ կան, որ եթե պատգամավոր չլինեն, շատ անհայտ է, թե ինչով պետք է զբաղվեն, որ կարողանան հանապազօրյա հացը հայթայթեն։

-Սահմանադրական փոփոխությունը, չպե՞տք է բխեցնի, որ նաև գործադիրը փոխվի, թե այս կերպ փորձ է արվում գործադիրը պահել՝ վերարտադրվելու համար։

-Եթե ԱԺ-ն լուծարվեց, բնականաբար նոր ընտրություն է լինելու, սա էլ բերելու է   կառավարության փոփոխության։ Նիկոլ  Փաշինյանը պետք  է հրաժարական տա ու ԱԺ-ն իր թիմակիցներով ընտրի նոր վարչապետ և այդ նույն  վարչապետը կարողանա ապահովել ԱԺ- կառավարություն ներդաշնակ համագործակցությունը և շարժվենք առաջ։ Բանը հասել է նրան, որ հանուն իրեն՝ պետական մարմիններ են լուծարում ու ստեղծում։ Հասկանալով իր հանցավոր գործունեությունը՝ զբաղված է բացառապես իրեն ապահովագրելով։

-Հնարավո՞ր է այս գործողություններին զուգահեռ  ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց նախաձեռնի։

-Դրա համար 44 ձայն է պետք, բայց դա ինքնանպատակ կլինի, եթե  քվեարկությունը չլինի  ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ 67 ձայնով, իսկ այսօր այդքան ձայն ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չունեն, իրենցից մարդիկ պետք է միանան մեզ, այստեղ է հարցը, թե ովքե՞ր իսկապես, ռեալ կգնահատեն  մարտահրավերները ու վտանգները, կգան ոչ թե զուտ կուսակցական շահ սպասարկելու  կամ մանդատը փրկելու ճանապարհով, այլ օբյեկտիվ ճանապարհով, որպեսզի կարողանանք ընդհանուր ջանքերով երկիրը դուրս բերել այս վիճակից։

-Ըստ Ձեզ, կլինեն նման պատգամավորնե՞ր։

-Ես հույս ունեմ, որ կգտնվեն մարդիկ, բայց այդ մարդկանց թիվն է կասկածելի։ Մեզ պետք է 22-ից ավելի պատգամավոր, որ միանա քվեարկությանը և կողմ  քվեարկի վարչապետի անվստահությանը։ Նախաձեռնել կարող ենք 44 պատգամավորով, բայց որոշումը կայացնելու համար պետք է  67 ձայն։ Այս պահի դրությամբ, անկեղծ ասած, կասկածում եմ, որ 67 ձայն  կապահովվի, որովհետև այսօր բան ու գործները թողած փոխանակ ղեկավարի տարօրինակ  հայտարարությունները ըմբոստանալուն, լծվել են այդ  հայտարարությունները հիմնավորելու գործին։ Հուսով եմ, 22 պատգամավորներ ուժ կգտնեն ու կկանգնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ՀՀ-ի կողքին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:39 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱԳՆ հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը հափշտակվել է
19:36 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄեր առաջ ծառացած մարտահրավերները հնարավոր է լուծել մեր ազգային ներուժի համախմբմամբ.Փաշինյանը ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին
19:24 26/01/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլը սկսել է վտանգավոր նոր խաղ՝ ներքաշելով բոլորին. Միքայել Մինասյան
15:52 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍԴադարեցվել են Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Գագիկ Մանոյանի լիազորությունները
15:47 26/01/2021  |  ԼՐԱՀՈՍԼենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ
12:49 26/01/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
10:01 26/01/2021  |  Մամուլ«Նախկինաֆոբիա». շարունակում են հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ «Փաստ»
08:57 26/01/2021  |  ՄամուլԿադրային «ռեստարտը»՝ իշխանությունը պահելու վերջին փորձ «Փաստ»
08:39 26/01/2021  |  ՄամուլԱզատ անկում․ Նիկոլ Փաշինյանի առաքելությունը. Բոլորի նշաձողը պետք է հասցվի իր նշաձողին «168 ժամ»
08:34 26/01/2021  |  ՄամուլՆոր գլխացավանք լրատվամիջոցների համար. կառավարությունը կհասնի իր նպատակին «Ժողովուրդ»

Արխիվ

[]