Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Արմեն Գևորգյան. Ինչու սկսվեց և շարունակվեց պատերազմը 01/25/2021   11:01  |  Վերլուծություններ

Համառոտագիր

Նոր հոդվածում փորձել եմ մատնացույց անել այն հիմնական խնդիրները, որոնք հանգեցրին 44-օրյա պատերազմին և հայկական ղեկավարության կապիտուլյացիային։ Հոդվածը մի փոքր երկար է, բայց փորձ է՝ վերջին երեք տարիներին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական վերլուծության։ Այս համառոտագրում ներկայացված են հիմնական սխալները, եզրահանգումները։ Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։

Այսպիսով․

Սխալ 1. Այն բանից հետո, երբ Արևմտյան աշխարհը հրաժարվեց «անվճար» ֆինանսավորել հետհեղափոխական Հայաստանը, Փաշինյանն ու իր թիմը պատրաստ էին Արցախի խնդրի «խաղաղ և արագ կարգավորմանը»՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ներդրումների դիմաց։ Այդ պատճառով հայտնվում է ոչ հրապարակային «հողեր փողի դիմաց» բանաձևը, և դա Փաշինյանի առաջին ու հիմնական սխալն էր։ Նրա համար մեկ այլ դրդապատճառ դարձավ, պայմանականորեն ասած, Քոչարյանի գործի՝ իր համար անցանկալի զարգացումը, ինչը Փաշինյանին վերջնականապես դրդեց Արցախի հարցում «խաղաղ և արագ լուծմանը»։

Սխալ 2. Տարօրինակ է, որ Փաշինյանը և իր թիմը թաքցնում էին ողջ բանակցային գործընթացը, և հասարակական կարծիքը չէին նախապատրաստում խաղաղ համաձայնագրերին։ Համաձայնեք, որ նրա համար դա շատ ավելի հեշտ կլիներ, քան՝ սադրել պատերազմ՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, ստեղծել հաղթանակի էյֆորիա և, ըստ էության, գործը ցինիկաբար տանել կապիտուլյացիայի: Հենց այստեղ է տեղի ունենում Փաշինյանի երկրորդ սխալը՝ ամբողջ բանակցային գործընթացը գաղտնի պահել, հասարակական կարծիքը չնախապատրաստել «արագ և շահավետ խաղաղության», ու դրա փոխարեն շարունակել զարգացնել «նախկինների» և «մարտի 1-ի» թեման։

Սխալ 3. Փաշինյանի ժամանակաշրջանի՝ Արցախյան խնդրի կարգավորման կարևոր առանձնահատկություններից էր այն, որ զուգահեռ ընթանում էր մի քանի գործընթաց։ Առաջինը՝ հրապարակային-պաշտոնական ձևով, ԱԳՆ-ների և ԵԱՀԿ Մինսկի խմբի մակարդակում, մյուսը՝ գաղտնի-ոչ պաշտոնական՝ հատուկ ծառայությունների ղեկավարների, ինչպես նաև՝ Փաշինյանի թիմի արևմտամետ հատվածի և այլ լիազորված անձանց մակարդակում, ինչի մասին արդեն բոլորին հայտնի է։ Հենց այստեղ էլ արձանագրվում է Փաշինյանի երրորդ սխալը՝ նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել իր ծրագիրն իրագործելու համար հիմնական գործընկեր ընտրելու հարցում և փորձում էր նստել երկու աթոռի միաժամանակ։ Բացի այդ, նա սկսեց վերացնել անմիջական հարևանների հետ հարաբերությունների ձևավորված ավանդույթները՝ տարածաշրջանում անցողիկ խոստումների և սպասելիքների դիմաց։

Սխալ 4. Լավրովյան պլանի համաձայն՝ հակամարտող երկու կողմերը պիտի գնային փոխիջումների, բայց ժամանակի ընթացքում Ալիևի ախորժակը կտրուկ մեծացավ։ Ստեղծվեց մի իրավիճակ, երբ «ով վճարում էր, նա էլ պատվիրում էր երաժշտությունը»։ Փաշինյանի հետ գաղտնի, ոչ պաշտոնական բանակցություններում Ալիևը չէր կարող բաց թողնել և ոչ մի շանս՝ նոր զիջումներ կամ նոր տարածքներ «պոկելու» համար՝ բացի Լավրովյան պլանով նախատեսվածից։ Հենց սրա արդյունքում ադրբեջանական կողմը հատուկ ձևով դրեց Շուշիի հարցը, այսինքն՝ Շուշին դարձնել ամբողջովին ադրբեջանական և հանձնել ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Թերևս խաղաղ տարբերակով Շուշիի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու միակ տարբերակը Արցախի՝ նախկին ԼՂԻՄ-ի որոշ մասերից հրաժարվելն էր՝ այդպիսով Ադրբեջանի համար բերդաքաղաքը հասանելի դարձնելով։ Նմանատիպ զիջումը կարող էր Փաշինյանի համար ընդունելի լինել, սակայն նա հասկանում էր, որ Շուշիի պատճառով «արագ և խաղաղ կարգավորման» ամբողջ փազլը հնարավոր է չստացվել: Որոշակի փուլում բանակցությունները հայտնվեցին փակուղում:

Շուշին դառնում էր հիմնական խոչընդոտը, և դրա մասին էին խոսում հակառակորդին հունից հանելուն միտված քաղաքականությունը, սկզբում՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այնուհետև, Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը Շուշիում, Փաշինյանի պարը նույն տեղում, Արցախի խորհրդարանի՝ Շուշի տեղափոխման ծրագրերը, ՊՆ նախարարի «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայտնի բանաձևը և վերջապես «հուլիսյան հաղթանակները» Տավուշում։ Ելնում եմ նրանից, որ Նիկոլն ու իր նախարարները, երբ սադրում էին Ադրբեջանին, գիտեին ՀՀ զինված ուժերի իրական հնարավորությունների, երկարատև պատերազմ վարելու ռեսուրսների բացակայության, Թուրքիայի և Անկարայի ծրագրերի մասին։ Գլոբալ առումով՝ Փաշինյանը սխալվեց չորրորդ անգամ՝ վստահ լինելով, որ արևմուտքը չի թողնի բռնապետ Ալիևին՝ պատերազմ սկսել Փաշինյանի դեմոկրատական Հայաստանի հետ։

Բայց այս ամենը կարող է խոսել նաև այն մասին, որ կողմերը չեն բացառել նաև ռազմական գործողությունների ընթացքում Շուշիի հանձնումով ճանապարհ հարթել դեպի «արագ խաղաղ լուծման» ծրագրի իրականացմանը:

Սխալ 5. Հանրության ուշադրությունն եմ ուզում հրավիրել մի առանձնահատկության վրա՝ ընդունվող փաստաթղթերի ֆորմատը։ Ստորագրվում է արդեն երկրորդ փաստաթուղթը, որը չի ենթադրում ներպետական գործընթացներ, բայց պարտադիր է դառնում իրագործման համար։ Եթե Լավրովյան պլանը պիտի կրեր «կոնֆլիկտի կարգավորման հիմնական սկզբունքների և պայմանների շուրջ համաձայնագիր» կամ պայմանագիր անվանումն ու պիտի գրված լիներ ամբողջ մանրամասնությամբ՝ շատ էջերի վրա, ապա հիմա այդ անհրաժեշտությունը չկա, և Լավրովյան պլանն իր ամենաադրբեջանամետ տարբերակով տեղավորվեց պարզ Հայտարարության մի քանի էջի վրա։ Պետք չէ այն վավերացնել խորհրդարանում, պետք չէ դիմել Սահմանադրական դատարան, բայց պետք է անպայմանորեն իրականացնել քեզ վրա վերցրած պարտավորությունները։ Ըստ էության՝ ողջ հայության օրակարգային հարցը լուծվեց մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, առանց փաստացի ընտրողի կողմից ուղիղ մանդատ ունեցող միակ պետական ինստիտուտի՝ ՀՀ Ազգային Ժողովի, ինչպես նաև՝ Արցախի խորհրդարանի մասնակցության։ Եվ սա դաձավ Փաշինյանի ճակատագրական սխալը։ Փաստացի՝ պատերազմը չբերեց խաղաղության համաձայնագրերի ստորագրման։ Պարզվեց՝ Արցախյան խնդրի կարգավորման համար չկա ո´չ Նախագահի, ո´չ Ազգային Ժողովի, ո´չ էլ՝ Կառավարության կամ ՍԴ-ի անհրաժեշտություն։ Ըստ էության՝ նոյեմբերի իննին Հայաստանում անհետացավ իրավական պետությունը, և ամենը, որ տեղի է ունենում դրանից հետո մեր երկրում, որևէ բացատրության չենթարկվող քաղաքական գործընթաց է։ 

Սխալ 6. Մեծ հաշվով՝ վերջին անգամ Փաշինյանին սխալվել դեռ թույլ չեն տալիս համատեղ հայտարարությունը ստորագրած իր գործընկերները։ Հետպատերազմական օրակարգի ակտուալ հարցերը որոշվում են Հայաստանից դուրս՝ դեռ սահմանափակ թվով խաղացողների (Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի) կողմից։ Որոշումները փաստացիորեն կայացվում են Փաշինյանի փոխարեն։ Փաշինյանն իրենց դեռ անհրաժեշտ է կոնֆլիկտի «արագ խաղաղ լուծման» ծրագիրը մինչև վերջ հասցնելու համար։ Սակայն այդ սխալը կարող է տեղի ունենալ, երբ շատ շուտով սահմանափակ թվով խաղացողների շարքում ակտիվորեն տեղ զբաղեցնել ձգտի ԱՄՆ նոր վարչակազմը։

Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի և Հադրութի կորստի և Հայաստանի վտանգված սահմանների գնով Փաշինյանը մեզ համար բացում է երկաթգիծ դեպի Ռուսաստան՝ Ադրբեջանի միջով։ Այսքանով հանդերձ, եթե ուշադիր նայում ենք քարտեզին, այդ ճանապարհն առաջին հերթին ձեռնտու է թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Իսկ մենք մնում ենք՝ հարյուրավոր գերիներով Ադրբեջանում, առանց երկարաժամկետ խաղաղության, Արցախի և Հայաստանի անվտանգության իրական երաշխիքների, Արցախի և իր ժողովրդի անհասկանալի ապագայով, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման վտանգով և Հայաստանի պետականության կորստի՝ հնարավոր մեծ ռիսկերի առաջ։

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ Այլընտրանքային նախագծեր խմբի կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:52 23/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները
13:41 18/12/2020  |  ՄեկնաբանությունՀերթական անգամ արձանագրվեց Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը. Ալեքսանյան
16:20 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍԻրավունք չեն ունեցել արգելել՝ Արմեն Գևորգյանին հատել ՀՀ սահմանը. Դատարանը պարտավորեցրեց հարուցել քրեական գործ
12:36 07/12/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները
19:33 03/12/2020  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Գևորգյանի կինը պահանջում է քրեական գործ հարուցել դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից իրեն վերաբերող բժշկական գաղտնիքը հրապարակելու փաստի առթիվ
12:24 25/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Անխուսափելիի մասին՝ կետ առ կետ
13:53 17/11/2020  |  ՎերլուծություններԱրմեն Գևորգյան. Ինչպե՞ս կարող ենք շարունակել ապրել
14:42 16/11/2020  |  ԼՐԱՀՈՍՔայլեր՝ քաոսից խուսափելու համար․ Արմեն Գևորգյան
17:59 26/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱԽ քարտուղար Արմեն Գրգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր գործընկերոջ հետ
16:43 09/09/2020  |  ԼՐԱՀՈՍՆախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի ազգականը մեղադրվում է փողերի լվացման մեջ

Արխիվ

[]