ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փորձում են ՆԳ նախարար նշանակել իրենց ուսապարկերից մեկին. Համբարձումյան 01/25/2021 14:26 | ԼՐԱՀՈՍ
Փորձում են ջղաձիգ շարժումներով հնարավորինս երկարաձգել իրենց հանցագործ իշխանությունը։ Ուժային կառույց ոստիկանությունը Ներքին գործերի նախարարության մեջ ընդգրկելով՝ փորձում են ՆԳ նախարար նշանակել իրենց ուսապարկերից մեկին՝ այդ կերպ փորձելով իրենց ձեռքում հավաքել հակակարգը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով ՆԳՆ ստեղծելու կառավարության առաջարկին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծել։ Ներկայացվող փոփոխությունների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Բացի այդ՝ այս կառույցին կվերապահվի նաեւ նախաքննություն իրականացնելու գործառույթ, առայժմ միայն ՃՏՊ-ներով։ Հատկանշական է, որ ՆԳ նախարար կարող է նշանակվել քաղաքացիական անձ, որի համար պարտադիր չի լինի համակարգում աշխատանքի ստաժը՝ այսինքն` կարող է նշանակվել քաղաքական նկատառումներ ունեցող անձ։
Կառույցին՝ նախաքննություն իրականացնելու գործառույթներով օժտելու հարցին անդրադառնալով Համբարձումյանը նշեց, որ դեռևս չի ծանոթացել փաստաթղթին, սակայն արձանագրեց, որ օպերատիվ ծառայություններ և նախաքննություն իրականացնող մարմիններն ունեն շահերի բախում, այսինքն՝ աշխատանքների գնահատման չափանիշները տարբեր են։ Ինչ վերաբերում է ՃՏՊ-ների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությանը, ապա դա ևս հարաբերական է։
«Ինչ փոփոխում են՝ կիսատ-պռատ։ Խելքներն այդքան էլ չի հասնում, որ, եթե անգամ մի բան որոշում են իրենց օգտին՝ դա էլ որակյալ, պրոֆեսիոնալ մակարդակով անելու համար։ Լինելու է հերթական աբսուրդ փոփոխությունը։ Արդեն իսկ կատարված փոփոխությունները, իրավական կարգավորումները ցույց են տալիս, որ սրանք այդքան մտավոր բազա, խելք չունեն անգամ իրենց օգտին որոշումներ պրոֆեսիոնալ կատարելու համար։ Սա անհասկանալի երևույթ է, երևի իրենց ուժն իրենց ապուշության մեջ է»,- նշեց Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ նման փոփոխությունները հետադիմական կլինեն՝ հաշվի առնելով այն ինչ ցանկանում են դատարանների գլխին, այն կեցվածքը, որն ունի այսօր դատախազությունը, ապա ամբողջի մեջ տրամաբանական կապով ակնհայտ երևում է ուղղվածությունը, որ ընդամենը ցանկանում են կենտրոնացվածություն ապահովել՝ ապօրինի քրեական գործերի հարուցումները, ապօրինի հետապնդումները, կալանքները, ընտրողական արդարադատությունն իրականացնելու համար, իրենց ոչ հաճո անձանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար։ Համբարձումյանն ընդգծեց, որ պետք է հարցը դիտարկել ամբողջ տրամաբանական կապի մեջ՝ ԲԴԽ շուրջ ստեղծված իրավիճակը, դատախազության հետ կապված հարցերը, «կոռուպցիայի» դեմ պայքարի գործիքակազմը, որով փորձում են հակակոռուպցիոն կոմիտե ստեղծել՝ միլիարդներ հատկացնելով։ Բացի դա՝ հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման դեպքում ոստիկանության մի շարք գործառույթներ կվերապահվեն, ուստի պետք է կարգավորումներ լինեն։
«Թե պետք է կրկնօրինակ լինի՝ նա էլ զբաղվի, նա էլ։ Մի շարք հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն, որ պետական իրավապահ մարմինները կարողանան ներդաշնակ աշխատել, բայց իրենց ցանկությունը՝ հավաքել ամեն ինչ իրենց ձեռքում և հնարավորությունները՝ մտավոր, ակնհայտ չեն համապատասխանում իրար, հետևաբար՝ անգամ այն, ինչ անելու են, անելու են շատ ապաշնորհ ձևով՝ ավելի շատ ընդգծելով իրենց թաքցված ցանկությունները, այն է՝ իշխանության մաքսիմալ կենտրոնացում՝ ուսապարկերի ձեռքում»,- նշեց Համբարձումյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից