ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵԽի-ի համար Նավալնիի խնդիրը շատ ավելի կարևոր է, քան գլխատված, Ադրբեջանի կողմից տանջամահ եղած, կտտանքների ենթարկված հայ զինվորների հարցը. Նաիրա Զոհրաբյան 01/25/2021 20:00 | ԼՐԱՀՈՍ
«Ցավալի է, որ եվրոպական կառույցները շարունակում են առաջնորդվել կեղծ օրակարգերով։ Իհարկե, ես այսօր պիտի ընդունեմ նաև խորհրդարանական դիվանագիտության պասիվ, անգործունյա լինելը, որի հետեւանքով ունենում ենք այսպիսի իրավիճակներ, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարևոր է դառնում, քան մի ամբողջ Արցախի ցեղասպանությունը»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել բլոգեր Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը։
Զոհրաբյանը ցավով նշեց, որ Եվրոպայի համար առաջնային են կեղծ արժեքները։
«Դուք պիտի տեսնեք, թե հինգշաբթի օրը նախատեսված Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցի քննարկմանը քանի տասնյակ եվրոպացի պատգամավոր է հերթագրվել ելույթ ունենալու համար։ Եվ երբ քաղաքական խմբում բարձրացրեցի հարցը՝ արդյոք ձեզ համար մեկ Նավալնիի խնդիրը շատ ավելի կարևոր է, քան գլխատված, Ադրբեջանի կողմից տանջամահ եղած, կտտանքների ենթարկված հայ զինվորները, բնականաբար որևէ արձագանք Եվրոպայից չստացանք։ Ցավոք, մենք պիտի ընդունենք, որ եվրոպական կառույցները վերջին շրջանում ակնհայտորեն վերածվել են տարբեր գլոբալիստական շահեր սպասարկող կենտրոնների»։
Պատգամավորը նշեց, որ մեծ ջերմեռանդությամբ է քաղաքական խմբերում առաջնային օրակարգ մղվել Նավալնու հարցը։ Պատգամավորը դեմ չէ մարդու իրավունքին, բայց դա սելեկտիվ չպետք է լինի։ Զոհրաբյանը նկատեց՝ մարդու իրավունքը կախված չպետք է լինի նրանից, որ Եվրոպայի խորհուրդը ակնհայտ հակակրանք ունի Ռուսաստանի հանդեպ ու հակառուսական ցանկացած օրակարգ Եվրոպայի խորհուրդն օգտագործում է համաեվրոպական թիվ մեկ օրակարգը դարձնելու համար։
«Ցավում եմ, որ արցախյան վերջին պատերազմի հումանիտար ճգնաժամից հետո հարյուրավոր ռազմագերիները, որ առ այս պահը պահվում են Բաքվում, չնայած Ժնևի 1949 թվականի երրորդ կոնվենցիան հստակ ամրագրում է, որ պատերազմի կրակի դադարից անմիջապես հետո առանց, որևէ նախապայմանի, ռազմագերիները պիտի վերադարձվեն։ Եվրոպայի խորհուրդը գերադասում է սորոսական օրակարգը, հումանիտար ճգնաժամից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան մասնակցել է ԵԽ պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստին, որտեղ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովը խաղաղասիրական նոտաներով հարց է բարձրացրել, թե ի՞նչ կարող է անել ԵԽ-ն, որպեսզի հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները կարողանան խաղաղ գոյակցել ու աշխատել։ Զոհրաբյանն էլ հակադարձել է.
«Ասացի, առաջինը, որ դուք պիտի անեք, պարոն Սեիդով, պիտի դիմեք ձեր նախագահին, որպեսզի րոպե առաջ ազատ արձակի հայ ռազմագերիներին, որոնց չգիտես ինչի ինքը հռչակել է ահաբեկիչներ։ Երկրորդ, պիտի անեք առավելագույնը, որպեսզի ձեր երկրում հայատյացությունը չշարունակի լինել պետական քաղաքականություն»։
Զոհրաբյանը վստահ է, որ եթե անգամ, Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը օրակարգում չլիներ, միևնույն է ԵԽԽՎ օրակարգ հայ ռազմագերիների հարցը չէր ընդունվի, փոխարենը կգտնեին մի կեղծ օրակարգ, որով և կառաջնորդվեին ու կխուսափեին կարևորագույն հարցի քննարկումից։
«Խնդիրն այն է, որ Եվրոպայի խորհդում հստակ ձևավորված է հակառուսական օրակարգ. ուկրաինական, վրացական, լատվիական, լիտվական ու էստոնական պատվիրակությունները հիմնական առաջամարտիկներն են հակառուսական օրակարգն առաջ մղելու համար և այդ օրակարգը դեռևս ակտուալ է։ Ցանկացած հակառուսական օրակարգ ԵԽԽՎ-ում ընդունում են մեծագույն ծափողջույններով»,- եզրափակեց Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից