ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՈՒնենք փաշինյանական խառնախորտիկ․ բաղադրիչները՝ Մակունց, Խառատյան, Սադոյան, Թորոսյան և ուրիշներ 01/25/2021 21:43 | Վերլուծություններ
Շրջանառվող լուրը, թե՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հեռացումից առաջ պատրաստվում է իր հատուկ մտերիմներին ապահովագրել՝ շարքային ուսապարկերին թողնելով ճակատագրի քմահաճույքին, արդեն զգացվում է։
Արդեն իսկ իմքայլականների խորհրդարանական խմբակցության ղեկավար /անգլերեն լեզվի մասնագետ, Սլավոնական համալսարանի դասախոս/ Լիլիթ Մակունցը, որի մասին մի քանի օր շարունակ գրում էին, թե հոգեբանական ծանր վիճակում է, երևի հասել է նպատակին։ Փաշինյանի երբեմնի անգլերենի դասատուն հաստատել է իրեն վերաբերող տեղեկատվությունը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվելու վերաբերյալ։
Ըստ այդմ, հետաքրքիր հարց է առաջանում՝ նա, լինելով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, մեր պետության շահերը ներկայացնող անձ որքանո՞վ կարող է լինել։ Հիշենք միայն, որ հայ հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ Մակունցն ինչպես էր պատերազմից առաջ խորհրդարանում հայտարարում, թե Թուրքիան չի ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի կոնֆլիկտի մեջ․․․ նա իր ա՞յս «բագաժով» է պատրաստվում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը լինել, թե՞ Ամերիկյան խաղաղության կորպուսի պայմանագրային աշխատակցի «բագաժով», թե՞ բոլորովին այլ առաքելություն ունի։
Նկատենք, որ նա Փաշինյանի ստեղծած քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամը լինելուց զատ, 2012-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի ընտրացուցակում նույնպես եղել է։
Տվյալ անձը դիվանագետ չէ, այս համատեքստում որևէ փորձառություն չունի, սակայն ԱՄՆ-ի նման երկրում, ուր անչափ կարևոր է ի շահ Հայաստանի գործունեություն ծավալելը, առաջարկվում է մեկը, ով դիվանագիտության մեջ ուղղակի գոյություն չունի, չի եղել։ Ընդ որում, ուշագրավ է, որ նույնիսկ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն է հրաժարվել իր կողմից երաշխավորել սույն տիկնոջ համար՝ հղում կատարելով վարչապետի հանձնարարականին։
Հետաքրքիր է, որ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում է ստացել՝ պաշտպանելով թեկնածուական թեզ, որի թեման էր՝ «Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացույթները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից»։
Ի դեպ, Փաշինյանի անգլերենի իմացությունը փաստում է, որ Մակունցը ոչ այնքան անգլերենի, որքան, իր ներկա ղեկավարին և նախկին աշակերտին «Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացությունները մանիպուլացնելու համատեքստում է աջակցություն ցույց տվել։
Հավելենք, որ ոչ միայն ԱՄՆ դեսպանի պաշտոնում Լիլիթ Մակունցի, այլ նաև՝ Փաշինյանի երբեմնի խոսնակ, ՀԱԿ-ական Վլադիմիր Կարապետյանի՝ որպես ՈՒկրաինայում ՀՀ դեսպան հնարավոր նշանակման մասին է խոսվում։ Բացի այդ, արդեն իսկ անդրադարձներ կան, թե՝ վերը նշված և մի շարք այլ երկրներում / ՌԴ, Վրաստան, Բրյուսել, Իսրայել/ Փաշինյանի նախկին, սորոսական խորհրդական Արսեն Խառատյանին է վերապահվելու համակարգումը կամ՝ հիմնական պատասխանատվությունը։
Այսինքն, այսպիսով Փաշինյանը փորձում է մի կողմից իր և որոշ գործընկերների թիկունքը ապահովել, մյուս կողմից էլ՝ փոփոխությունների արդյունքում նշանակում է մարդկանց, ովքեր ՀՀՇ- ՀԱԿ-ական կապեր և առնչություններ ունեն։ Այս նույն տրամաբանությամբ է նա, հավանաբար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի համակարգման ներքո ձևավորել ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված ոստիկանական այսպես կոչված՝ գաղտնի բանակը, ի վերջո, այս օրերին ԲԴԽ-ում տեղի ունեցող համալրումները՝ Գագիկ Ջահանգիրյանի կերպարով և այլ, նույնպես այս համատեքստում կարելի է դիտարկել։
Արտաքին և ներքին ճակատներում, արդարադատության ոլորտում իր վստահելի մարդկանցով դիրքերն ամրապնդելով՝ Փաշինյանը հույս ունի իր և իր մտերիմների կաշիները փրկել։
Հ․Գ․
Հրապարակումը պատրաստ էր, երբ նոր մանրամասներ ի հայտ եկան։ Ըստ Mediaport-ի դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխությունների թվում են նաև՝ Վարդան Ասոյանի նշանակումը՝ Վրաստանում ՀՀ դեսպան, Վրաստանի ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի տեղափոխումը Ղազախստանում ՀՀ դեսպանի պաշտոնին և Հայաստանի ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը կնշանակվի Բելառուսում ՀՀ դեսպան:
Մի խոսքով՝ունենք փաշինյանական խառնախորտիկ․ բաղադրիչները՝ Մակունց, Խառատյան, Սադոյան, Թորոսյան և ուրիշներ․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ