ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը 01/25/2021 10:54 | ԼՐԱՀՈՍ
Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։
Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։
Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ, էլեկտրոնային ճկուն գործիքակազմի կիրառմամբ Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, կատարողական գործողությունների իրականացման արդյունավետության ապահովմանն ու հարկադիր կատարողների մեթոդական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև տեսչական ստուգումների անցկացման մեթոդաբանության հիմնական բաղադրիչները, Ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների համատեքստում հանրային իրազեկվածության բարձրացման, թվային գործիքների մշակման, օրենսդրական փոփոխությունների, որակյալ կադրային բազայի ձևավորման ուղղությամբ արված աշխատանքների արդյունքային ցուցանիշները։
Հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիսավորությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Հայոց բանակի տոնին ընդառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվել Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներին։ Սերգեյ Մեղրյանն իր խոսքում բարձր է գնահատել աշխատակիցների այս քայլը՝ ասելով. «Տղանե՛ր ջան, շնորհակալագրերը իրականում գուցե մի փոքրիկ թուղթ են, ևս մի փաստաթուղթ, որը կհայտնվի ձեր թղթապանակում, բայց ձեր վարքագիծը, ձեր նվիրումը, հայրենիքին մատուցած ծառայությունը անգնահատելի ծառայություն է։ Ծառայության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար»։
Ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության արդյունքներով՝ «Լավագույն բաժին» անվանակարգային մրցանակներ են հանձնվել կենտրոնական մարմնի և տարածքային բաժիններից լավագույն ցուցանիշ արձանագրած բաժիններին։ Կենտրոնական մարմնի լավագույն բաժին է ճանաչվել Ընդհանուր բաժինը, իսկ տարածքային՝ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժինը։
Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը հույս է հայտնել, որ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ հարկադիր կատարողներն իրենց լիազորությունների ողջ ծավալով, ներքին կարգապահությամբ, քաղաքացիների հետ շփումներում այսուհետ ևս կշարունակեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ բարձր դասելով Ծառայության շահը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ