Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ

Եթե այդ կարգի թյուրիմացությանը դարձնում ես քո պետության ներկայացուցիչն այդ երկրում, դրանով հայհոյում ես այդ երկրին․ Էդգար Ղազարյան 01/25/2021   20:35  |  ԼՐԱՀՈՍ

Լիլիթ Մակունցը թյուրիմացություն է, որը պատահաբար, հանգամանքների բերումով է հայտնվել քաղաքական հարաբերությունների մեջ։ Նրան աշխարհի ամենահզոր երկրներից մեկում Հայաստանի դեսպան նշանակելն անարգանք է և՛ պետական հարաբերությունների, և՛ դեսպանական երկրի նկատմամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Լիլիթ Մակունցը փորձառություն չունի ո՛չ քաղաքականության, ո՛չ խորհրդարանական գործունեության, ո՛չ էլ դիվանագիտության մեջ։ Էդգար Ղազարյանի համոզմամբ ամբողջ իշխանական համակարգն այսօր անլրջության վրա է հիմնված, ինչի մասին են խոսում նաև նրանց կողմից ընդունված որոշումները․ «Ռոմանոս Պետրոսյանին նախարար նշանակելը լուրջ է, Լիլիթ Մակունցին դեսպան նշանակելը լուրջ չէ՞։ Պատերազմի ժամանակ Էրատո ջոկատը լուրջ է, Լիլիթ Մակունցի նշանակումն անլու՞րջ է։ Ի՞նչ կապ ունի Լիլիթ Մակունցն ընդհանրապես պետական կառավարման համակարգի հետ։ Եթե այդ կարգի թյուրիմացությունը դարձնում ես քո պետության, ժողովրդի ներկայացուցիչն այդ երկրում, դրանով ուղղակի հայհոյում, վիրավորում ես այդ երկրին»,-նշեց Էդգար Ղազարյանը։

Վերջինս մտաբերեց՝ երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին նշանակեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, դա ԱՄՆ-ն ընդունեց որպես կարևոր, սիմվոլիկ ժեստ․ «Եթե վարչապետի պաշտոնից ազատված մարդը նշանակվում է որևէ երկրում դեսպան, նշանակում է՝ ընդգծվում է այդ երկրի հանդեպ կարևորությունը, վերաբերմունքը։ Եվ ճիշտ հակառակը, դու քո անգլերենի ուսուցչուհուն նշանակում ես այդ երկրում դեսպան։ Դա անարգանք է դեսպանընկալ երկրի նկատմամբ»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Նրա խոսքով հերթական անարգանքն այդ քայլի հանրայնացումն է, քանի որ անթույլատրելի է դեսպանի նշանակման ու հաստատման գործընթացը հանրայնացնելը։ Էդգար Ղազարյանի խոսքով դա դեսպանընկալ երկիրն ընդունում է որպես ճնշում, որովհետև նրանք պետք է որոշում կայացնեն՝ նախնական համաձայնություն տա՞ն այդ թեկնածության վերաբերյալ, թե՞ ոչ։

«Այս փուլում հանրայնացնելը դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում է, որովհետև մի կողմից դա ճնշում է դեսպանընկալ երկրի վրա, որ անպայման համաձայնություն տան։ Մենք բոլորս իմացանք, բայց ոչ մամուլից, թեկնածուն ինքը հաստատեց այդ տեղեկությունը, ինչն անթույլատրելի է։ Վիեննայի կոնվենցիայով մինչև դեսպան նշանակելը, մեր երկիրը դիմում է դեսպանընկալ երկրին, տեղեկացնում իր մտադրության մասին։ Նրանք քննարկում են և դիվանագիտական նոտա տալիս։ Հիմա եթե քո երկրում հանրայնացնում ես այդ խնդիրը, նշանակում է՝ արդեն ազդում ես դեսպանընկալ երկրի վրա, որ ինքը դրական որոշում կայացնի։ Դա դիվանագիտական նորմերով միջպետական հարաբերություններում անթույլատրելի է։ Էլ չեմ ասում, որ մեր ներքին ընթացակարգերով, այդ բոլոր գրություններն ու գործընթացները պետական գաղտնիք են համարվում, և եթե Լիլիթ Մակունցը հայտնել է, որ քննարկվում է նրան դեսպան նշանակելու հարցը, նշանակում է՝ ինքը հրապարակել է պետական գաղտնիք, ինչը քրեական հանցագործություն է։ Հենց այսօր ՀՔԾ-ն կարող է գործ հարուցել և Լիլիթ Մակունցին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսել»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Հարցին՝ ի՞նչը կարող է հանդիսանալ դեսպանի հետկանչի պատճառ և ինչ ազդակ կտա այն տվյալ երկրին, Էդգար Ղազարյանը նշեց, որ հստակ հանգամանքներ չկան, բայց պաշտոնի վերաբերյալ որոշումներ կայացնելը պետք է որոշակի տրամաբանություն ունենա․ «ԱՄՆ-ում գործող դեսպան Վարուժան Ներսիսյանը նշանակվել է այս իշխանության օրոք։ Եթե ինքդ քո նշանակած դեսպանին ընդամենը 2․5 տարի հետո հետ ես կանչում այն դեպքում, երբ այդ դեսպանը չի հայտնվել որևէ դիվանագիտական սկանդալում, որևէ խնդիր չի առաջացրել երկկողմ հարաբերություններում, երբևէ ո՛չ ամերիկյան, ո՛չ հայկական մամուլում չի քննարկվել նրա այս կամ այն գործունեության, քաղաքական անընդունելի հայտարարության կամ անձնական վարքագծի հետ պայմանավորված որևէ գործողություն, նշանակում է՝ որևէ բացատրություն գոյություն չունի։ Իհարկե, մարդիկ ամեն ինչ նկատում են, թե երբ ես նշանակել դեսպան, ուշ ես նշանակել, երկար ժամանակ դեսպան չես նշանակել, թե շուտ ես փոխել։ Դիվանագիտության մեջ պատահական բաներ չեն լինում։ Դրանցից յուրաքանչյուրը երկկողմ հարաբերությունների բովանդակության իմաստով իր մեջ պետք է մի խորհուրդ պարունակի։ Եթե դա իջեցնում ես անլրջության մակարդակի, նշանակում է՝ ինքդ այդ երկրին անլուրջ ձևով ես վերաբերում»,-նշեց Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանը գտնում է, որ մեր արտաքին քաղաքականությունը բոլոր ուղղություններով ձախողված է, մասնավորապես հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ օրակարգի մասին խոսք գնալ չի կարող․ «Երկիրը ներսից էլ, դրսից էլ ավիրել են։ Հերթական անլուրջ վերաբերմունքի դրսևորումն է»,-նշեց Էդգար Ղազարյանը։

Վերջինս անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, որ մեկ այլ որոշմամբ Վլադիմիր Կարապետյանին պատրաստվում են նշանակել Ուկրաինայում ՀՀ դեսպան․ «Մարդ, որը դիվանագիտական ծառայության պաշտոնում հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ, վռնդվել դիվանագիտական համակարգից, ամբողջ կյանքում զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ձախողել է բոլոր պաշտոններում, մեկ էլ պարզվում է՝ Հայաստանի համար շատ բարդ ուղղության մեջ ՀՀ դեսպան։ Ուկրաինան շատ բարդ, սպեցիֆիկ կարգավիճակ ունի Հայաստանի հետ հարաբերություններում, որովհետև այնտեղ կա հսկայական, ազդեցիկ հայկական համայնք, ազդեցիկ համայնք, բայց կա ռուս-ուկրաինական խնդիր, Ուկրաինա-ադրբեջանական խնդիր։ Այս բարդության կոնտեքստի մեջ Հայաստանն Ուկրաինայում պետք է ներկայացնի կյանքում բոլոր ոլորտներում ձախողած մի թյուրիմացություն»,-ամփոփեց Էդգար Ղազարյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:21 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՊատերազմում խրախուսել են նահանջը. Օհանյան
20:13 25/01/2021135 գնդապետ և բարձր պաշտոն զբաղեցնող մարդ եմ ազատել պաշտոնից. Սեյրան Օհանյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
19:30 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է. Կոմանդոս
19:14 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՔննչականը «ծածկադմփոց» է անում կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը
18:35 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍ5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են. Mediaport
14:10 25/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում, որը ղեկավարելու է սորոսական Արսեն Խառատյանը Mediaport
11:30 25/01/2021  |  Մեկնաբանություն«Ներսիսյան Վարուժան, դուրդ եկա՞վ, որ Մակունցի համար հաշված ժամերի ընթացքում իրերդ հավաքել տվեցին ու փողոց նետեցին»
10:39 25/01/2021  |  ՄեկնաբանությունՄակունցի Վաշինգտոն մեկնելն այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ. Սարգսյան
10:09 25/01/2021  |  ՔաղաքականՄակունցի` ԱՄՆ դեսպան նշանակմանը ԱԳՆ-ում դեմ են. Սարգսյան
23:12 24/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱրամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

Արխիվ

[]