ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մտերիմներին դեսպան ուղարկելով՝ Փաշինյանը հստակ ազդակ է ուղարկում իր թիմի մնացյալ անդամներին՝ նրանք զոհաբերվելու են իր կատարած հանցավոր ապօրինությունների համար. Գառնիկ Իսագուլյան 01/25/2021 15:14 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանն այլևս ադեկվատ մարդ չէ, հետևաբար, փորձել նրա այս կամ այն գործողությունը մեկնաբանել նորմալ քաղաքական վերլուծության տեսակետից, կարծում եմ՝ անհնար է: Դիվանագիտությունից զրո գիտելիքներ և փորձ ունեցող Մակունցին նշանակել աշխարհի գերհզոր երկրներից մեկում ՀՀ դեսպան, ընդ որում, մի երկրում, որի հետ հարաբերությունները Հայաստանի հետ չափազանց էական դեր ու նշանակություն ունեն, մեղմ ասած անմեկնաբանելի է: Այս թեմայով, արդեն իսկ, իրենց դժգոհությունն են հայտնել նաև հեղինակավոր և ծանրակշիռ դիվանագետներ՝ նշելով, որ ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելու պարագայում, Մակունցն իր անգիտությամբ կտապալի հայ – ամերիկյան հարաբերությունները», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյան։
Հիշեցնենք՝ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան նշանակելու Նիկոլ Փաշինյանի մտադրության մասին առաջին խոսել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Մամուլում տեղեկություն տարածվեց նաեւ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Կիեւում դեսպան նշանակվելու հավանականության մասին։ Լուրն իր մասով չհերքեց, ավելին՝ հաստատեց Լիլիթ Մակունցն, ասելով, որ հարցը դեռևս քննարկման փուլում է:
Մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովը հայտարարել է, որ այս նշանակումներով, ՀՀ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը փորձում է մաքրել իր ապաշնորհ քաղաքական գործունեության հետքերը՝ հեռացնելով Հայաստանից իր թիմում հակահայկական առավել նշանակալից գործունեություն ծավալած քաղաքական ֆիգուրներին:
Հիշեցնենք նաև, որ Վլադիմիր Կարապետյանի կնոջ հետ են կապում թշնամական երկրի հետ դավաճան իշխանությունների՝ կապավորի դերը ստանձնելու աշխատանքը, մասնավորապես, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Շուշիի դավադիր հանձնման գործընթացը:
Գառնիկ Իսագուլյանը նկատում է՝ բացի Մակունցին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու անհեթեթ որոշումից, Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկնում նաև մի շարք այլ անհասկանալի և հապշտապ քայլերով նույնպես: Դրա վառ օրինակներից՝ ԲԴԽ անդամների նշանակումն է կամ վերաքննիչ դատարանի՝ հատկապես քրեական պալատի դատավորների թիվն արագ տեմպերով ավելացնելու մոլուցքը և այլն. «Հավանաբար, Փաշինյանն ուզում է նոր դատավորներ նշանակել, որոնց, իր պատկերացմամբ, հետախուզում հայտարարելու կամ ձերբակալության և կալանքի որոշումներ կայացնելու միանձնյա արտոնություններ կտրվեն: Տպավորություն է, թե մի կողմից նա շտապում է ինքն իրեն ապահովագրել ակնկալվող շատ խնդիրներից, միևնույն ժամանակ, փորձում է օրինականացնել իր կողմից իրականացվող բոլոր ապօրինի քրեական հետապնդումները: Հետևաբար, այս ամենն ի մի բերելով, շատ բարդ է դառնում այդ մարդու անհասկանալի և հապճեպ կայացրած որոշումներին որևէ նորմալ մեկնաբանություն տալ: Մի բան ակնհայտ է՝ Փաշինյանը խուճապի մեջ է, նա հասկանում է, որ պատասխանատվությունից խուսափել չի կարողանալու, իսկ այդ պահը մոտենում է»:
Իր մտերիմներին տարբեր երկրներում, որպես դեսպան ուղարկելով, Փաշինյանը հստակ ազդակ է ուղարկում իր թիմի մնացյալ անդամներին՝ նրանք մնալու և զոհաբերվելու են իր կատարած հանցավոր ապօրինությունների համար, ասում է Գառնիկ Իսագուլյանն ու հավելում. «Կախված նրանից, թե օրերի տաքացմանը զուգահեռ, ինչ զարգացումներ կլինեն, իր պաշտոնանկության վերաբերյալ Փաշինյանն ակտիվորեն երկու սցենարի է պատրաստվում: Նա իրեն հիանալի կերպով հաշիվ է տալիս նաև այն հարցում, որ իր թիմից շատ շատերին ինքը որպես զոհ է թողնում՝ պատասխանատվության ենթարկվելու իր կատարած անհավանական ապօրինությունների համար: Ինչ վերաբերում է մտերիմներին Հայաստանից հանելու փորձերին, ապա պետք է ասեմ, որ նույնիսկ դեսպաններ նշանակվելու պարագայում, նրանց չի հաջողվելու խուսափել հետագա քրեական պատասխանատվությունից: Խոսելով այն մասին, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ, պետք է նշեմ հետևյալը՝ այդ դավադիր ծրագրում այնքան դավաճաններ են ներգրավվել, որ նրանց բոլորին փրկել կամ փրկվել չի հաջողվելու: Ես գրեթե համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն, ընտանիքի հետ Հայաստանից փախչելու փորձ է անելու, բայց, եթե անգամ դա նրան հաջողվի, ինքը գտնվելու և հետ է վերադարձվելու Հայաստան՝ դատվելու իր կատարած ազգակործան և դավաճան քայլերի համար»,- եզրափակելով զրույցն, ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից