ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան 01/24/2021 20:00 | Մեկնաբանություն
«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կառավարություն-ԱԺ վերջին հարց ու պատասխանի ժամանակ բավական լկտիացել էր, որին հաջորդեցին նաև դավաճանին սպասարկողների ակտիվացումը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Ըստ երևույթին, պատճառը՝ ԱՄՆ-ում իշխանության եկած Ջո Բայադենն է, որի հետ կապիտուլյանտ Նիկոլի թիմը բավական մեծ հույսեր է կապել...
Նիկոլականները և դրան սպասարկողներն ավելի ակտիվացան ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալման դեմ ռուսաստանյան մի քանի քաղաքներում երեկ տեղի ունեցած հանրահավաքների հետ՝ հույս ունենալով, որ շատ շուտով ՌԴ-ում ևս իշխանության են գալու իրենց պես փողոցայինները, որոնց սատարում են Արևմուտքից և ԱՄՆ-ից... Ակամայից հիշեցի կապիտուլյանտ Նիկոլի իշխանության բազում ներկայացուցիչներին, ովքեր, երբ ընդդիմադիր էին, մասնակցում էին Երևանում ՌԴ դեսպանատան դեմ հանրահավաքներին և պահանջում էին, Պուտինից ազատ արձակել Նավալնուն...Օրինակ՝ նախկին ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը...
Տգետ Նիկոլի ոչ պակաս տգետ կողմանկիցները և սպասարկուները երբեք չպետք է մոռանան մի քանի կարևոր բան.
1. Ռուսաստանում իրավիճակի սրացումից ամենաշատը տուժելու ենք նաև մենք... Պատմությունը ցույց է տվել, որ այդ ամենից օգտվում են Ռուսաստանի թշնամիներն, այդ թվում նաև թուրքերը, որոնք, եթե իրավիճակը Ռուսաստանում սրվի, չեն վարանի էլ ավելի ամրապնդվել Հարավային Կովկասում և դա անել հայերիս հաշվին, ինչպես դա արեցին 20-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանում ցարական իշխանության վերացումից մի քանի ամիս անց, արևմուտքի անմիջական մասնակցությամբ սկսվեց քաղաքացիական պատերազմ...
2. Ուղղակի հիմար պետք է լինել, որ հավատալ, որ Հայաստանի պատճառով, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ վերջին արցախյան պատերազմից հետո Արցախում նաև կան ռուս խաղաղապահներ, նույն ԱՄՆ-ն կամ արևմտյան որևէ հզոր երկիր բացահայտ առճակատում սկսի Ռուսաստանի հետ...
Արևմուտքը դա չարեց Վրաստանի և Ուկրաինայի պատճառով ու չի անի Հայաստանի պատճառով ևս, հաշվի առնելով նաև այն փաստը, որ արցախյան վերջին պատերազմի նիկոլական սցենարը ձախողվեց, քանի որ նույն Մոսկվան թույլ չտվեց, որ դավաճան Նիկոլն ամբողջ Արցախը նվիրի Իլհամին, Հայաստանում հրահրի հակառուսական հիստերիա՝ Մոսկվային մեղադրելով «հայերին դավաճանելու մեջ» ու հաջորդ քայլով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան շատ արագ դուրս բերի Հայաստանի տարածքից... Ավելին, շատ արագ Արցախում ռազմաբազա հիմնելով և խաղաղապահներ մտցնելով Արցախ Մոսկվան գրեթե կրկնեց այն, ինչ արել էր 1999 թ-ի հունիսի 11-ից 12-ը, երբ ուղղակի գրավեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Սլատինա» միջազգային օդանավակայանը... Բայց եթե Կոսովոյում ռուսներին բազում խանգարողներ կային՝ ի դեմս ՆԱՏՕ-ի խաղապահների, ապա Արցախում Մոսկվան «մենաշնորհային» խաղաղապահ է...
Բացի այդ նիկոլականները պետք է չմոռանան, որ մեր հարևան Իրանը ևս կարող է ակտիվանալ՝ ի վնաս Բայդենի հույսին նմացած կապիտույլանտ Նիկոլի...
3.Այո՛, Ռուսաստանը ժողովրդավար երկիր չէ... Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի անտագոնիզմը բացարձակ կապ չունի Ռուսաստանի ոչ ժողովրդավար լինելու հետ...
Նույն ԱՄՆ-ն և նրա եվրոպական սատելիտները մեծ ուրախությամբ համագործակցում են Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և շատ այլ երկրների հետ որոնք «ի պաշտոնե» ժողովրդավար չեն և ընդդիմություն գոյություն չունի այդ երկրներում...
Ռուսաստանը լինի թե չլինի ժողովրդավար, միևնույն է Արևմուտքը և ԱՄՆ-ն պայքարելու են ռուսների դեմ... Իսկ այն երկրները և ազգերը, ովքեր այդ դեռ «սառը» հակամարտության մեջ «ոտնատակ» են ընկնելու, շատ մեծ խնդիրներ են ունենալու.. Դա պետք է հիշեն նաև դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները...
Խորհուրդս մեկն է. առանց այդ էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ փորձությունների չենթարկելու համար պետք է հեռու մնալ շատ մեծ «խաղերի» մեջ մտնելու գայթակղությունից, որտեղ մեզ շատերը կօգտագործեն և «քավության նոխազ» կդարձնեն, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին...
Նույն սխալները չկատարելու համար պետք է պատմությունը լավ իմանալ, որը, ցավոք, մեր իշխանությունները շատ վատ են սերտել...»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ