ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանության նոր նախագծով փորձ է արվում իրավապահ համակարգն «իրենց բռունցքի մեջ կուտակել», որ իրենց կատարած հանցագործությունները կարողանան արդարացնել. Թաթուլ Պետրոսյան 01/23/2021 14:59 | ԼՐԱՀՈՍ
Այս իշխանություններն ամեն ինչ անում են կայացած համակարգերը ոչնչացնելու և կազմաքանդելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց արդարադատության գեներալ-մայոր, ՀՀ ՔԿ Գլխավոր վարչության նախկին պետ Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՆԳՆ ստեղծելու կառավարության առաջարկին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման է դրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծել։ Ներկայացվող փոփոխությունների նախագծերի համաձայն՝ Նախարարության ենթակա մարմիններ են լինելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Բացի այդ՝ այս կառույցին կվերապահվի նաեւ նախաքննություն իրականացնելու գործառույթ, առայժմ միայն ՃՏՊ-ներով։ Ն Հատկանշական է, որ ՆԳ նախարար կարող է նշանակվել քաղաքացիական անձ, որի համար պարտադիր չի լինի համակարգում աշխատանքի ստաժը՝ այսինքն կարող է նշանակվել քաղաքական նկատառումներ ունեցող անձ։
Թաթուլ Պետրոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են կայացած համակարգերը կազմաքանդելու համար և վերջին շրջանում ներկայացված նախագծերն ուղղված են դրան։
«Օրինակ՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու վերաբերյալ նախագիծը, որ մինչդատական վարույթի վերահսկողությունն առանձին դատավորներ իրականացնեն, ինչը նաև պատվերներ կատարելու նպատակ է հետապնդում, նույնը կարող ենք ասել նաև Կոռուպցիոն կոմիտե ստեղծելու նախագծի մասին»,- նշեց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ներքին գործերի նախարարություն ստեղծելու քայլը հետադիմական է։
Պետրոսյանի խոսքով՝ դեռևս 2005-2007թթ քննչական ապարատի որոշակի անկախություն ապահովելու, շահերի բախումներից զերծ մնալու համար Դատախազությունից դուրս բերվեց քննչական ապարատը և գործնականում ամբողջությամբ փոխանցվեց ՔԿ, որոշ հոդվածներ փոխանցվեց նաև ՀՔԾ-ին։
«Դա նպատակ ուներ շահերի բախումից զերծ մնալու, բայց դատավարական իմաստով քննիչը՝ որպես այդպիսին իր կարգավիճակով ղեկավարում է օպերատիվ ծառայությունը։ Պատկերացրեք՝ հիմա ՆԳՆ կազմում վերադառնում են և ստեղծում են քննչական դեպարտամենտ այն պայմաններում, երբ քննիչն է որպես այդպիսին դատավարական սուբյեկտ և ղեկավարում օպերատիվ ծառայությանը։ Ստացվում է, որ ինքը դատավարական օրենքով ղեկավար, կազմակերպչական կարգավիճակ ունի՝ օպերատիվ ծառայությունների նկատմամբ, սակայն հանդիսանում է օպերատիվ ծառայության ղեկավարի ենթակա։ Դա հակասում է տրամաբանությանը և այդ իսկ պատճառով 2014թ մեզ մոտ ստեղծվեց ՔԿ »,- նշեց Պետրոսյանը՝ ավելացնելով, որ ինքն աշխատել է և ոստիկանության համակարգի քննչական ապարատում, և ՔԿ-ում՝ որպես ՔԿ Վերահսկողության գլխավոր վարչության պետ։
Ըստ Պետրոսյանի՝ դա լավագույն տարբերակն էր քննչական ապարատի՝ առավելապես ինքնուրույնություն ապահովելու առումով, ընդ որում՝ ոչ թե այն առումով, որ բոլորն անկախ են և ինքնուրույն, այլ՝ պարզապես որոշում կայացնող սուբյեկտը դուրս եկավ օպերատիվ ծառայության վերահսկողությունից։
«Նույնիսկ ադիմինիստրատիվ փոխհարաբերությունը ոստիկանության հետ՝ ծառայության ներգրավման, կոչումներ տալու, պաշտոնների բարձրացման ամբողջությամբ իրականացնում էր օպերատիվ ղեկավարը՝ ի դեմս ՆԳ նախարարի։ Բազմաթիվ անգամներ փորձել ենք ամեն ինչ անել, որ ՆԳ նախարարը մեր քննիչներին հասարակական կարգի պահպանության մեջ չներգրավեն, որովհետև բոլոր դեպքերում քննիչը կարող է նույն հասարակական կարգի պահպանման ժամանակ տեղի ունեցած դեպքերով դեպքի վայր մեկնի, որի պայմաններում նա արդեն չի կարող որպես քննիչ հանդես գալ»,- ասաց Թաթուլ Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենք ընտրել են վատթարագույնի վատթարագույնը։
Իսկ թե ինչ նպատակ են հետապնդում՝ քիչ թե շատ կայացած համակարգերը կազմալուծելով և «զրոյական» կետից սկսելով՝ Պետրոսյանը նշեց, որ, թեեւ այսօրվա քննչական ապարատների ղեկավարները՝ որպես այդպիսին, իշխանության կամակատարներն են, բայց այս կերպ փորձում են քաղաքական պաշտոնի վերածել ՆԳՆ-ն, որպեսզի իրենց թիմից ինչ-որ մեկին նշանակեն ՆԳ նախարարի պաշտոնում՝ որպես քաղաքական պաշտոն։
Ըստ Պետրոսյանի՝ փորձում են «իրենց բռունցքի մեջ կուտակել և հավաքել», որ իրենց կողմից արդեն իսկ կատարված հանցագործությունների համար ապագայում կարողանան արդարացվել՝ իրենց նշանակած կադրերի միջոցով։
Ավելին՝ Պետրոսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ստեղծել ոստիկանություն, որը պետք է լինի վարչապետին առընթեր և ՆԳՆ՝ կառավարության կազմում, ինչի մեջ պետք է մտնի վարչապետին առընթեր ոստիկանությունը՝ որպես առանձին կառույց, ինչը նույնիսկ կառավարման տեսանկյունից անտրամաբանական է։
Արդարադատության գեներալ-մայորը գտնում է, որ հետքայլ կատարել չի կարելի, հակառակը՝ ՔԿ կազմում պետք է մտներ, անկախ անձերից, Հատուկ քննչական ծառայությունը և ՊԵԿ քննչական ծառայությունը, իսկ այլընտրանք պետք է մնար ԱԱԾ-ն՝ որպես առանձնահատուկ ծառայություն, որ ՔԿ աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործերով քննություն իրականացնի։
Բացի դա՝ փոքր Հայաստանի համար պետք չէ շատ մեծ ծախսեր ներդնել՝ նման կառույցներ ստեղծելով։
«Մոտ ութ միլիարդ դրամ նախատեսվում է կոռուպցիոն կոմիտե ստեղծելու նպատակով, դա ի՞նչ ասել է։ Ղազախստանի օրինակը կա 2000-ական թվականների՝ ստեղծեցին քննչական կոմիտե, որի մեջ ներառեցին նաև օպերատիվ ծառայությունները, կյանք ունեցավ ընդամենը 1-1.5 տարի»,- նշեց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է նախագծի ընդունման դեպքում կառույցի գործունեությանը, Պետրոսյանը նշեց, որ մեզ մոտ կառույցի մեխանիզմները չեն գործում, կառույցի աշխատանքը կախված է անձերից։
«Օրինակ՝ ՔԿ-ն ինչու է թույլ, ինչու չի կարողանում աշխատել և երևալ, որովհետև անձից է գալիս ։ Եթե ղեկավարը մասնագիտական գիտելիքով, փորձով թույլ է, ապարատը թույլ է։ Այս պայմաններում կարևոր է, թե ով է ղեկավարելու այդ հիմնարկը։ Մեխանիզմը, հավատացեք, չի աշխատելու։ Օրինակ՝ ՆԳՆ նախարարն այն ժամանակ Վանո Սիրադեղյանն էր. որպես այդպիսին հզորացրեց ՆԳՆ-ն և կարողացավ ռազմական ջոկատների դեմ պայքար տանել։ Նա առանձնապես մասնագետ չէր, բայց կամային հատկանիշներով ուժեղ էր, քաղաքական թիմի առաջին դեմքերից էր և կարողացավ դա անել, բայց, օրինակ, այսօրվա ոստիկանապետը՝ երիտասարդ տղան, որը Երևանը և մարզերն իրարից չի տարբերում, ինչպե՞ս կարող է ոստիկանության պետ աշխատել, կամ Հայկ Գրիգորյանը, որը, գուցե կոպիտ հնչի, բայց սպիտակ թղթի վրա ինքնակենսագրությունը չի կարող գրել»,- նշեց Պետրոսյանը, ապա, անդրադառնալով Արգիշտի Քյարամյանի՝ ՔԿ նախագահի տեղակալի նշանակմանը, ընդգծեց, որ փորձառու քննիչի համար վիրավորական է, որ ՔԿ նախագահի նման տեղակալ իրեն ցուցում տա։
Նրա խոսքով՝ այդ տղան վեց ամիս է որպես քննիչ աշխատել, մինչդեռ՝ նորմալ, կայացած քննիչ դառնալու համար պետք է առնվազն հինգ տարվա փորձ ունենալ։ Պետրոսյանը նման հարցեր բարձրացրել է դեռևս տարիներ առաջ՝ նշելով, որ չի կարող վեց ամսվա փորձ ունեցող դատախազը լիարժեք վերահսկողություն իրականացնել քսան տարվա փորձ ունեցող քննիչի նկատմամբ, դա տրամաբանական չէ, նա այդ փորձն ու գիտելիքը չի կարող ունենալ, բայց այսօր, կարծես թե այդ հարցերը չեն կարևորվում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ