ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանի՝ հայերին ատելու բոլոր պատճառները պետք է փնտրել նրա դառն ու դաժան մանկության տարիներում». հոգեբան Կարինե Նալչաջյան 01/23/2021 12:52 | ԼՐԱՀՈՍ
«Նիկոլ Փաշինյանի մոտ հայատյացությունը չափազանց խորը նստվածք ունի, որի պատճառով էլ ինքը նկատելի դարձավ մեր թշնամիների կողմից, և վերջիններս լիարժեք կերպով գործի դրեցին ու օգտագործեցին (դեռևս շարունակում են օգտագործել) Փաշինյանին՝ քանդելու համար Հայաստանը, Արցախն ու հայկական ամեն բան: Փաշինյանի՝ հայերին ատելու մոլուցքի հետ բարեհաջող կերպով նրա այլ արատները ևս՝ մասնավորապես, փողի նկատմամբ նրա անհագուրդ սերը և, ահա, նա հիանալի խայծ հանդիսացավ մեր թշնամիների ձեռքում՝ քանդելու մեր երկիրն ու պետությունը», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ խոսելով ՀՀ-ում վարչապետի աթոռը զավթած անձի հայատյացության ակնհայտ և անթաքույց դրսևորումների մասին:
Հոգեբանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանի հայատյացության բոլոր պատճառները պետք է փնտրել վերջինիս խորը մանկության տարիներում.
«Իհարկե, մենք ամեն ինչ չէ, որ գիտենք նրա կյանքի մասին, մասնավորապես՝ մանկության տարիների վերաբերյալ, սակայն, այն քիչ տեղեկություններն անգամ, որ հասանելի են դարձել հանրությանն, արդեն իսկ տեղիք են տալիս հետևություններ անելու, որ այդ մարդը խորը հոգեբանական խնդիրներ և տարատեսակ արատներ ունի, որոնք գալիս են նրա ոչ այնքան երջանիկ, ես կասեի՝ դառը մանկությունից»:
Կարինե Նալչաջյանը հիշում է՝ Փաշինյանն ինչ կեղծիք ու սուտ ասես, որ չտարածեց ապրիլյան պատերազմի վերաբերյալ, անելով հնարավոր ամեն ինչ, որպեսզի զրոյացնի քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի ձեռք բերած հաղթանակը: Ընդամենը մի քանի տարի անց, սակայն, գալով իշխանության և գործի դնելով կեղծիքի ու ստի բացարձակ նույն մեխանիզմները, նույն մարդը աներևակայելի պարտության տարավ երկիրը, նախորդ երկու պատերազմներում հաղթանակած բանակին հասցնելով նվաստացուցիչ կապիտուլյացիայի.
«Ինչի՞ համար արվեց այդ ամենը՝ վարկաբեկելու մեր երկիրը, բանակը, նախորդող հաղթանակները և, իհարկե, այդ հաղթանակները մեր երկրին նվիրած գեներալներին: Ինչի՞ արդյունք է սա՝ անկասկած ահռելի չափերի հասնող ատելության, որ այդ մարդն ունի Հայաստանի և հայկական պատկանելիության ամեն ինչի նկատմամբ»,- ասում է հոգեբանը:
Վերջապես՝ ինչո՞ւ է հայաստանցիների ճնշող մեծամասնության վստահության քվեով իշխանության եկած Փաշինյանն այդքան ատում հայերին, Հայաստանն ու Արցախը: Հարցի պատասխանը, ըստ հոգեբանի վերլուծության, թաքնված է Փաշինյանի մանկական տրավմաներում: Մասնագետը վստահ է՝ կգա ժամանակ և այդ հարցի պատասխանը ևս՝ իր ողջ պատճառահետևանքային կապերով հայտնի կդառնա հասարակության լայն զանգվածներին.
«Հայրենասիրական ճառերի քողի տակ, որոնք Փաշինյանը, որպես կանոն, մատուցում է անպայման բարձր բղավելով, թաքնված է վարպետորեն իրականացվող զազրելի հայատյաց մի ողջ քաղաքականություն, որը նա, ամենայն մանրախնդրությամբ, գործի է դնում, փոխարենը ստանալով իր համար մեծագույն արժեք՝ նյութական շահ: Այս պահին ես կխուսափեմ առավել խորքային հոգեբանական վերլուծություն անելուց, միայն կավելացնեմ, որ հայրենիքի նկատմամբ սերը մարդու առողջ հոգեկան զարգացման ցուցիչներից մեկն է, իսկ Նիկոլ Փաշինյանը բացառապես զուրկ է ազգային արժանապատվության և հայրենասիրության զգացողություններից:
Մենք գիտենք, որ նա դառն ու դաժան մանկություն է ունեցել: Ըստ էության, Փաշինյանի անձը ձևավորվել է՝ ունենալով ոչ լիարժեք անձնային զարգացման փուլեր, որոնք հետագայում, առավել լայն դրսևորումներ գտնելով, մեզ են ներկայանում որպես հայատյաց, ստախոս, դավաճան և բանսարկու անձի, տվյալ պարագայում՝ երկրի ղեկավարի դեմքով, ով պրոյեկտելով իր անձնային արատները հենց հայրենիքի վրա, տվեց մեզ այն արդյունքը, ինչին ազգովի ականատես եղանք մենք՝ բոլորով միասին: Հետևաբար, ամփոփելով խոսքս, ցավով պետք է արձանագրեմ, որ համազգային այն ցավն ու ցասումը, որ «պարգևեց» մեզ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այլ բանի հետևանք չէր, քան չապրած մանկության և մանկության տարիներին չստացած սիրո», - ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ