Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Զոհված զինծառայողների թվային տվյալներին ՊՆ-ն չի տիրապետում. պաշտոնական 01/23/2021   23:10  |  ԼՐԱՀՈՍ

Պատերազմի ավարտից 2,5 ամիս անց ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ չի տիրապետում նահատակված զինվորների վերաբերյալ ամբողջական տվյալներին։ Նկատենք, որ ՀՀ ՊՆ-ն նման հայտարարությամբ պաշտոնապես հանդես է եկել մեր հարցմանն ի պատասխան։

Արդեն տեւական ժամանակ է «Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալ ռազմական գործողությունների ժամանակ զոհված մեր զինվորների իրական թվի վերաբերյալ։

Վերջին երկու ամսվա ընթացքում երկու գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ ՊՆ՝ պաշտոնական տվյալներ ստանալու ակնկալիքով։ Ճիշտ է, 44 օր շարունակ հանրությանը բացահայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելուց հետո այլեւս որեւէ վստահություն չկա՝ պաշտոնական տվյալների հավաստիության վրա, այդուհանդերձ նկատի ունենալով, որ տարբեր գործիչներ թվային տվյալներ են հրապարակում մեր կորուստների վերաբերյալ, որոնք հիրավի խիստ անհանգստացնող են, փորձեցինք դրանց վերաբերյալ ստանալ նաեւ պաշտոնական մեկնաբանություն, բայց հերթական անգամ համոզվեցինք, որ իշխանության ղեկին գտնվող անձինք ընդամենը 3 տարի առաջ իրենց ընտրած ժողովրդի հետ անկեղծ լինելու որեւէ ցանկություն չունեն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020 թվականի նոյեմբերին ուղարկված հարցմանն ի պատասխան ՀՀ ՊՆ-ն պետական ու ծառայողական գաղտնիք էր որակել թե անհետ կորածների վերաբերյալ տվյալները, թե Երեւանի մատույցներում խոցված հակառակորդի ԱԹՍ-ների տեսակներն ու թե որ երկրի արտադրանք են դրանք եղել։ Վստահաբար համոզված լինելով, որ այդ տվյալները չեն կարող լինել պետական գաղտնիք 2021 թվականի հունվարի 7-ին երկրորդ հարցումն ուղարկեցինք՝ նորից խնդրելով տեղեկություն տրամադրել մեր զոհերի մասին։

Մասնավորապես ՊՆ-ից ակնկալում էինք ստանալ, թե հունվարի 7-ի դրությամբ քանի նահատակված զինվորի վերաբերյալ ունեն տվյալներ, նրանցից քանիսն են ժամկետային զինծառայող, քանիսը պահեստազորային, քանիսը կամավոր։ Նույն տվյալներն ակնկալում էինք ստանալ նաեւ անհետ կորածների վերաբերյալ։

Բայց այս անգամ ՀՀ ՊՆ-ն գերազանցեց ինքն իրեն կամ էլ ավելի անկեղծ գտնվեց եւ ուղղակի հայտարարեց, որ այդ տվյալներին չեն տիրապետում՝ միաժամանակ չմոռանալով ավելացնել, որ նաեւ նպատակահարմար չեն գտնում դրանց հրապարակումը։

«Տեղեկացնում ենք, որ զոհված, գտնվելու վայրն անհայտ և ինքնությունը չհաստատված զինծառայողների թվաքանակների ճշգրտման աշխատանքներն ընթացքի մեջ են և տվյալները ներկա դրությամբ ամբողջությամբ հստակեցված չեն, հետևաբար տեղեկատվության տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար»,- գրավոր հայտնել է ՀՀ ՊՆ։
Պատասխանից հետեւում է, որ ՀՀ ՊՆ-ն չգիտի թե քանի ժամկետային զինծառայող է ունեցել, որքան մարդ է զորակոչվել պահեստազորից, որքան մարդ է կամավորագրվել եւ նրանցից որքանն են հետ վերադարձել։ Այսինքն՝ միայն այս թվային տվյալների տարբերությունն արդեն իսկ բավարար է պատկերացում կազմել մեր կորուստների վերաբերյալ, հետեւաբար վստահ ենք, որ ՀՀ իշխանությունների ղեկին այսօր գտնվող անձինք տեղյակ են մեր կորուստների իրական պատկերին, ինչը փորձում են ամեն գնով թաքցնել։ Եվ երկրորդ հարցմանն ի պատասխան ՊՆ-ն ավելի անկեղծ է գտնվել՝ առանց այլեւայլության հայտարարելով, որ տվյալների հրապարակումը նպատակահարմար չեն գտնում։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունվարի 20-ին խորհրդարանի ամբիոնից հայտնեց, որ դուրս է բերվել 3439 զինծառայողի մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը ու երաշխավորեց, որ զոհերի թիվը չի անցնելու 4000-ը։ Այսինքն՝ իշխանություններն իրենց համար սահմանել են առավելագույն թիվ, որի շրջանակներում պետք է սահմանափակվեն։

Հունվարի 14-ին Razm.info-ն հրապարակեց 25 զոհվածի անուն, որոնց մասին պաշտոնական աղբյուրները չեն հայտնել, թեպետ գրեթե բոլորն արդեն հուղարկավորված են։ Ակներեւ է, որ պաշտոնական աղբյուրները ոչ թվային տվյալներ են հրապարակում, ոչ էլ առավել եւս զոհերի ցուցակները՝ իրենց կեղծիքները քողարկելու համար։ Մինչդեռ, պետության պարտքն է՝ անուն առ անուն հրապարակել հանուն հայրենիքի զոհված մեր հայորդիների տվյալները, թե նրանցից յուրաքանչյուրը երբ, որտեղ եւ ինչ պայմաններում է զոհվել, նրանցից յուրաքանչյուրն ինչ սխրանքներ է գործել։ Նրանք ու նրանց ծնողներն արժանի են դրան, ավելին՝ դա անհրաժեշտ է մեր աճող սերնդի դաստիարակության համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:56 23/01/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 72 զինծառայողի անուն
16:16 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀրամկազմն ակնհայտորեն դավաճանեց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող զինվորին. զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
12:39 19/01/2021  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մոր միակ զավակ 19-ամյա Մովսեսը կիսատ թողեց ուսումը, արվեստը. միայնակ թողեց իր «ՄԱՊԱՅԻՆ»՝ սիրելի մայրիկին՝ նահատակվելով ռազմի դաշտում
16:43 29/12/2020  |  ՄեկնաբանությունԶոհված զինծառայողի հորը հրավիրել են զինդատախազություն
12:07 26/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հրապարակվել է նահատակված ևս 147 զինծառայողի անուն. հայկական կողմի զոհերի հրապարակված թիվը 2045 է
12:52 25/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-20201350 զոհված զինվորի անուն գաղտնի է պահվում
09:40 25/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները
12:32 12/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 36 զինծառայողի անուն
17:32 11/12/2020  |  ԼՐԱՀՈՍԴատաբժշկական փորձաքննության է ենթարկվել Արցախյան պատերազմում զոհված 2996 զինծառայողի մարմին, ավելի քան 1200 անուն չի հրապարակվել
12:24 10/12/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հրապարակվել է նահատակված եւս 33 հայորդու անուն

Արխիվ

[]