ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին»․ Ս.Օհանյանը՝ Փաշինյանին «Հրապարակ» 01/22/2021 10:30 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար, գեներալ գնդապետ Սեյրան Օհանյանը, որը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջ, հիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջ: Բայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատված, այսօր՝ լրագրողների կողմից: Իսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ: Նա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներին, հարցազրույցներ է տալիս, գրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներով: Երեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին: Մենք Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ քաղաքական պլաններ ունի՞ առաջիկայում, պատասխանեց. «Գիտեք, ես նախկինում էլ, լինելով ռազմաքաղաքական գործունեությամբ զբաղվող անձ, ՀՀ քաղաքացի, քաղաքական գործունեությամբ զբաղվել եմ՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ իմ աշխատանքը գործադիրում, հատկապես՝ Պաշտպանության նախարարությունում, ավարտել եմ, եւ արդեն պետք է զբաղվել քաղաքական եւ տնտեսական խնդիրներով, որպեսզի բանակի թիկունքն ավելի ամուր պահպանվի: Էդ առումով ես քաղաքական գործունեությունից դուրս չեմ եկել, այս վերջին օրերի ակտիվությունն էլ այն է, որ բոլորս մտահոգված ենք մեր երկրում ստեղծված իրավիճակով»:
-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթը, ինչպես շատերին, այնպես էլ Ձեզ շատ էր զայրացրել, եւ Դուք բավականին կոշտ արձագանքել էիք նրա ասածներին («Վախեցած եւ բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ինչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբեւիցե առաջնագծում եղել ես»):
-Տեսեք, խնդիրն այն է, որ մենք բոլորս ուզում ենք իմանալ, թե մենք ինչ ենք անում այս ողբերգալի իրավիճակից, այս պարտությունից դուրս գալու համար: Եվ ես, եթե նկատել եք, նախկինում էդպես անձնավորված շատ ելույթներ չեմ ունեցել, իմ ելույթները բոլորը բարեկրթության նորմերում են: Եթե նույնիսկ խիստ եմ արտահայտվում, էդ ամենը բարեկրթության մեջ է, որովհետեւ ես որեւիցե մեկի դեմ չեմ պայքարել երբեւիցե, ես աշխատել եմ հանուն գաղափարի, հանուն աշխատանքի, հանուն Հայաստանի եւ հանուն Արցախի: Բայց ինչն է ինձ մտահոգում, այն, որ մեր կառավարության ներկայացուցիչները պատգամավորների տված հարցերին կա՛մ հեգնանքով են մոտենում, կա՛մ մանիպուլացնում են, կա՛մ լղոզում են, հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, եւ սկսում են զբաղվել չարախոսությամբ, բամբասանքով, նորից պահածոյի տուփեր, վարտիքներ... Իմ եզրակացությունը մեկն է, որ այս իրավիճակը, այս մթնոլորտը իրենք են ստեղծել: Խոսում ես, արտահայտվում ես, նույնիսկ քննադատում ես կամ լավ կարծիք ես արտահայտում, միանգամից, մի կողմից, իրավապահ մարմիններն են սկսում հետապնդել, մյուս կողմից՝ շատ վատ բան է տեղի ունենում, որ այս իշխանությունների օրոք է լայն թափ ստացել, ֆեյքային հրոսակախմբերը սկսում են ռեժիմով կամ, կարելի է ասել, օրվա ընթացքում մի քանի հերթափոխով հարձակվել մարդկանց վրա: Գիտեք, մի բան է քննադատելը, մեկ այլ բան են այն հայհոյախառն գրառումները, որ իրենք կատարում են, չէ որ դրանք իմ ընտանիքի անդամներն են ընթերցում, աղջիկներ են ընթերցում, ի վերջո, հայ ժողովուրդն է ընթերցում: Եվ այդպիսի մարդիկ ինքնըստինքյան տրամադրություն են ստեղծում ոչ միայն հակադարձելու, այլեւ նույնիսկ թշնամական տրամադրություններ են ստեղծում: Եվ այդ ամենն արդյունք է նրա, որ մեր երկրի կառավարության առաջին դեմքից սկսած՝ իրենց գործունեությունն իջեցնում են զինվորի վարտիքի մակարդակի: Ժամանակն է, որ իրենք դուրս գան էդ վարտիքից եւ զբաղվեն իրենց գործով: Մեր ղեկավարությունը ռազմավարական մակարդակից իջել է վարտիքի, պարկետի մակարդակի: Դա է ինձ վրդովվեցնում, եւ դա է խնդիրը, որ ես հակադարձել եմ:
-Հետաքրքիր է, որ Դուք, Ձեզ պես շատ գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել, թուրքի դեմ են կռվել, չեն վախեցել թշնամուց, այսօր՝ չասեմ վախենում են, բայց նեղվում են ֆեյքերի գրոհներից:
-Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից: Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ որջերին: Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում... Ես դրանցից չեմ վախենում, պարզապես... վիրավորական է, էլի: Խնդիրը գիտեք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են: Կամ՝ դու ինչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուֆերից եւ, ընդհանրապես, դու ինչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է, եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձեւով էլ ղեկավարում ես երկիրը:
-ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, շատերը գնահատականներ տվեցին, թե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը:
-Վայ քեզ երկիր, վայ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում:
-Անդրադառնալով քաղաքական պայքարին, պարո՛ն Օհանյան, տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերի պայքարն այս պահին արդյունք չի տալիս, Փաշինյանն էլ երեկ հեգնում էր, թե վրանում նստելով՝ ուզում են իշխանության գալ: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում լուծումը, նրան հեռացնելու ճանապարհը ո՞րն է:
- Ես գտնում եմ, որ առողջ ուժերը, այն ուժերը, որոնք ներքին կուլուարներում, տարբեր վայրերում հանդես են գալիս ընդդեմ այս իշխանությունների, պետք է համախմբվեն: Հիմա հարթակը 17+1 է, իհարկե, ես էդ հարթակում, որպես կուսակցություն, չկամ, ինձ մեկ-մեկ հարցնում են՝ դու 17-ի մեջ ես, ես կատակով ասում եմ՝ ես արդեն 59-ի մեջ եմ (տարիքը նկատի ունի՝ Վ. Մ.): Բայց ես աջակցում եմ, եւ ժողովրդից թեկուզ մեկ հոգի էլ կանգնած լինի հարթակում... ես շատ բարձր եմ գնահատում անհատին, քաղաքացուն, մարդուն եւ գտնում եմ, որ պետք է համախմբվեն: Իհարկե, այս պահի դրությամբ որոշակիորեն նաեւ այս ձմեռային պայմաններն են խանգարում, բայց կարծում եմ՝ շարժումը պետք է նաեւ այնպես անի, որ հարաճուն ընթացք ստանա, որպեսզի կարողանան գեներացնել եւ իրոք հասնեն նրան, որ փոփոխություն լինի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ