Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

«Վիտալի Բալասանյանը, դեռևս, երկու տարի առաջ բարձրաձայնում էր, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է». Հակոբ Հակոբյան 01/22/2021   19:01  |  ԼՐԱՀՈՍ

«Հայաստանում անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելուց հետո, որքան տեղյակ եմ, Արայիկ Հարությունյանն, Արցախում որևէ հատուկ անդրադարձ դրանց չի կատարում, որպեսզի այստեղ գտնվող քաղաքական և խորհրդարանական ուժերը նույնպես տեղեկացված լինեն, թե ի՞նչ հարցեր են այնտեղ քննարկում երկու երկրների ղեկավարները, կամ ի՞նչ խնդիրների են անդրադառնում նրանք այդ նիստերի ընթացքում: Նման ավանդույթ Արայիկ Հարությունյանը չունի, - ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում խոսելով այսօր ՀՀ և ԱՀ ղեկավարների մասնակցությամբ կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստի մասին, որտեղ, սակայն, արդեն երկրորդ անգամ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չի մասնակցել։

«Հայաստանում անցկացվող Ազգային Անվտանգության խորհրդի նիստերի կազմը Երևանում է որոշվում, հետևաբար, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար չի գտնում տեսնել Վիտալի Բալասանյանի ներկայությունն այնտեղ, կամ, միգուցե, ինքը՝ պարոն Բալասանյանն է զբաղված լինում և չի ներկայանում»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Արցախում նախագահ աշխատող անձն, այնուամենայնիվ, նպատակահարմար չի գտնում տեղեկացնել արցախյան քաղաքական ուժերին, թե ի՞նչ են իրենք քննարկում Անվտանգության խորհրդի նիստերի ընթացքում ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի հետ, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ ընդհանրապես, Արայիկ Հարությունյանի՝ Արցախում ստեղծված համակարգի ղեկավար լինելու ոչ նպատակահարմարության մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են: Արդեն պատերազմից հետո դրա անհրաժեշտությունն, ըստ Հակոբ Հակոբյանի, այլևս օրհասական հարց է դարձել. «Այստեղ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք հաստատում են այն պնդումները, որ Արայիկ Հարությունյանն այլևս չպետք է ղեկավարի Արցախի Հանրապետությունը: Նա օր առաջ պետք է հրաժարական ներկայացնի, որովհետև, նոր իրողություններով պայմանավորված, Արցախին առավել հավակնոտ քաղաքականություն որդեգրելու անհրաժեշտություն կա, հակառակ դեպքում, մենք չենք կարողանա դուրս գալ ստեղծված ճգնաժամից»:

Թե ինչո՞ւ է Արցախին կապիտուլյացիայի հասցրած Արայիկ Հարությունյանը խայտառակ պարտությունից և դավաճանի պիտակը վաստակելուց երեք ամիս անց, դեռևս շարունակում ղեկավարել Արցախի Հանրապետությունը, Հակոբ Հակոբյանը պատասխանում է՝ այս պահի դրությամբ, նրան սահմանադրական կարգով հեռացնելու ընթացակարգ երկրի մայր օրենքը չի ընձեռում. «Քանի որ Արցախում կայացած վերջին համապետական ընտրություններից դեռևս մեկ տարի չի անցել, հետևաբար, Արցախի խորհրդարանական ուժերը նախագահի հեռացման գործընթաց նախաձեռնելու սահմանադրական իրավունք, ըստ էության, չունեն: Խնդիրն, ինչպես տեսնում եք, զուտ ժամկետային սահմանափակումներով է կաշկանդված: Խորհրդարանական ուժերն, իրենց կազմավորման առաջին մեկ տարվա ընթացքում, քվեարկման միջոցով չեն կարող պահանջել նախագահի հրաժարականը: Այլ բան է, որ նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո, Արցախի Ազգային Ժողովի թվով չորս խմբակցություններ համապատասխան պահանջ ձևավորեցին և, հասկանալով, որ Սահմանադրական կարգը թույլ չի տալիս օրենքով նախատեսված կարգով նրան հեռացնել պաշտոնից, հորդորեցի վերջինիս՝ ինքնակամ հեռանալու որոշում կայացնել, սակայն, ինչպես տեսնում ենք, նա իր մեջ համապատասխան ուժ չգտավ և խոհեմ չգտնվեց՝ գնալու այդ քայլին: Պարտված ղեկավարը պետք է հեռանա, այլ տարբերակ չկա, և նա դա պետք է հասկանա»,- ասում է Արցախի քաղաքական գործիչը:

Հակոբ Հակոբյանը հավելում է՝ Արայիկ Հարությունյանի նկատմամբ աճող անվստահության մեջ մեծ բաժին ունի նաև այն հանգամանքը, որ Արցախում բոլորը քաջ գիտակցում են՝ վերջինս բացարձակ կերպով կառավարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ կերպ ասած՝ Արայիկ Հարությունյանն Արցախում Նիկոլ Փաշինյանի կամակատարն է. «Սա պարզ երևում է նաև Արայիկ Հարությունյանի ամենօրյա գործառույթներից, նրա իրականացրած կադրային նշանակումներից և այլն: Սա մեզ համար նորություն չէ, մենք այս մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Սա էր նաև գլխավոր պատճառներից մեկը, որ Արցախի Ազգային Ժողովի մեր խմբակցությունը, մեկ ամիս առաջ որոշում կայացրեց, ուղղակի, դադարեցնել Արայիկ Հարությունյանի հետ խորհրդակցությունների անցկացման օրակարգը: Մենք հստակ տեսնում էինք, որ Արայիկ Հարությունյանն ինքնուրույն գործող քաղաքական միավոր չէ, նրա վրա մեծ ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանը, ով ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի Հանրապետության համար որևէ դրական գործունեություն չի կարող ծավալել, ավելին՝ նրա ամեն մի քայլ մեզ ավելի խորը անդունդի եզրին է հասցնում միայն»,- ասում է Հակոբ Հակոբյանը:

Ամփոփելով զրույցը՝ Հակոբ Հակոբյանը նկատում է՝ ստեղծված իրավիճակում արցախցին, այլևս, որևէ քաղաքական ուժի նկատմամբ անվերապահ և բացարձակ վստահություն ունի, սխալ կլինի. «Հենվելով Վիտալի Բալասանյան քաղաքական գործչի՝ վերջին երկու տարիների ընթացքում ծավալած գործունեության վրա, Արցախում ապրող մարդիկ մեծ հույսեր են կապում, թերևս, միայն նրա հետ: Վիտալի Բալասանյանը դեռևս երկու տարի առաջ էր բարձրաձայնում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ազգակործան պրոյեկտի մի մասնիկ է: Եթե հիշում եք՝ 2020 թվականի ապրիլին, Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունից հետո, «Արդարություն» կուսակցությունն Արցախում ակցիա կազմակերպեց, բարձրաձայնելով, որ մեզ սպառնում է հողերի հետ վերադարձի և համատեղ բնակության ինչ-որ անհայտ ծրագիր, ինչի համար Արցախի իշխանություններն «Արդարություն» կուսակցության անդամների նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցեցին, ինչի մասին, ի դեպ, քաջ տեղյակ էին նաև հայաստանյան իշխանությունները: Այս ամենի, ինչպես նաև՝ պատերազմի ողբերգական հետևանքներից հետո, Արցախում, արդեն, շատ շատերը, եթե չասենք այստեղ ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունն, այլևս վստահություն չունի քաղաքական գործիչների նկատմամբ: Արցախցիների կորուստներն այսօր, ուղղակիորեն չափելի չեն, մարդկային անդառնալի կորուստները՝ մասնավորապես: Առավել ցավալին այն է, որ այդ կորուստները դեռ շարունակական կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանն է, իսկ Արցախը ղեկավարում է Արայիկ Հարությունյանը …»- ասում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:51 22/01/2021  |  ԼՐԱՀՈՍՏիգրան Աբրահամյանն ուշադրություն է հրավիրում փաստին՝ Բալասանյանը չի մասնակցել ԱԽ խորհրդակցությանը
12:01 22/01/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն
11:29 22/01/2021  |  ԼՐԱՀՈՍՍյունիքի մարզի որոշ տարածքներում տեղի ունեցած հանցագործությունները կքննվեն նաև Ադրբեջանի քննչական մարմինների կողմից. Հարցման պատասխան
09:47 22/01/2021  |  ՄամուլՎարչապետի խորհրդա­կանը ղեկավարելու է մեկ տասնյակ փոխնախա­րարի, ԱԱԾ տնօրենի տեղակալին, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին «Հրապարակ»
08:12 22/01/2021  |  ՄամուլՇիրակի նոր մարզպետին ինչո՞ւ էին ազատել առողջապահության փոխնախարարի պաշտոնից. ուշագրավ պատմություններ «Ժողովուրդ»
08:08 22/01/2021  |  ՄամուլՓաշինյանը փորձում է բանակցել ընդդիմության հետ․կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ԼՀԿ-ին «Հրապարակ»
00:01 22/01/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլը Ալիևի քարտուղարուհու հրահանգներն էլ կկատարի հանուն իշխանության. Կարեն Վրթանեսյան
23:51 21/01/2021  |  ՄեկնաբանությունԱմոթ նրանց, որ մինչ ուսապարկ դառնալը, երեւակայել են, թե լրագրող են եղել. Մարգարիտ Եսայան
23:35 21/01/2021  |  ՎերլուծություններՀայկական հետքը ոչնչացնելուն լծված ադրբեջանցիները կքանդեն նաև Բաքու՞ն, ուր լավագույն շենքերը հայերն են կառուցել
22:57 21/01/2021  |  ՄեկնաբանությունՇուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան

Արխիվ

[]