ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արտաքին գործերի նախարարն Ադրբեջանի հետ առաջնայնությունների մասին խոսելիս, չի բարձրաձայնում Արցախի կարգավիճակի հարցը». Թևան Պողոսյան 01/20/2021 21:01 | Ղարաբաղյան հակամարտություն
«Ինձ համար ցավալի է լսել, որ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարն Ադրբեջանի հետ առաջնայնությունների մասին խոսելիս, չի բարձրաձայնում Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցը, որովհետև, անկախ մնացյալ բոլոր տեսակի առաջնայնություններից, Արցախի կարգավիճակի հարցն առաջին տեղում պետք է լիներ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր Ազգային Ժողովում արտգործնախարարի հայտարարությանը։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովում ընթացող հարց ու պատասխանի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններում հայկական կողմի ներկայացվելիք առաջնայնությունների վերաբերյալ հարցին, ՀՀ Արտաքին գործոց նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմն այս պահին Ադրբեջանի հետ որպես առաջնայնություն դիտարկում է չորս հարց՝ պատրաստակամությունը վերսկսելու բանակցային գործընթացը՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, դեօկուպացիայի խնդիրը, միջազգային կառույցների կողմից դեպի Արցախ ուղարկվող հումանիտար օգնության անխափան մատակարարումը և մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը:
Թևան Պողոսյանը նկատում է՝ իրավիճակի քաղաքագիտական վերլուծության պարագայում, կարող է հետևություններ անել, որ նախարարի այսօրինակ դիրքորոշումը, միգուցե, հատուկ նպատակ է հետապնդում. «Ինչպես Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջերս նշեց՝ գուցե Արցախի կարգավիճակի մասին այս փուլում խոսելը դեռևս վաղ է, որովհետև դրան հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոշակի ժամանակ անցնի: Գուցե այս կերպ փորձ է արվում Մինսկի խմբի համանախագահների համար համապատասխան իրավիճակ ձևավորել, որտեղ, որոշակի գործընթացներ նախաձեռնելուց հետո միայն, որպես առաջնայնություն՝ կբարձրացվի Արցախի կարգավիճակի հարցը: Բայց հստակեցնենք, որ սա, այս պահին իմ ունեցած ենթադրությունն է միայն: Ցանկացած պարագայում, ես կուզենայի, որպեսզի հայկական կողմը երբևէ չմոռանար այն մասին, որ գոյություն ունի Արցախի Հանրապետություն և, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է բանակցային սեղանի վրա դրվի հենց սկզբից»,- ասում է Թևան Պողոսյանը:
Քաղաքագետը նկատում է՝ բնական է, որ պաշտոնական Երևանի նմանօրինակ պահվածքն, առաջին հերթին, պայմանավորված է պարտված կողմ լինելու ցավալի հանգամանքով և, որպեսզի հայկական կողմը կարողանա բանակցային գործընթացին ներկայանա առավել վստահ դիրքերից, ըստ վերջինիս, նախ և առաջ պետք է փոխվի բանակցողը. «Պարտված իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցություններ վարել: Հետևաբար, ես հենց սրանով եմ պայմանավորում այսօր Ազգային Ժողովում ՝ ադրբեջանական կողմի հետ մեր առաջնայնությունների թեմայով Արտաքին գործերի նախարարի ներկայացրած անատամ դիրքորոշումը: Օրինակ, երբ նա, որպես առաջնայնություն, բարձրացնում է դեօկուպացիայի խնդիրը, ապա, առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, կարո՞ղ է արդյոք պատասխանել ադրբեջանական կողմի հարցին, թե ո՞ր տարածքների դեօկուպացիայի մասին է խոսքը:
Անկասկած, չի կարող: Հետևաբար, այդօրինակ առաջնայնություններ ներկայացնելուց առաջ, պետք է, որպեսզի Արցախի Հանրապետության Ազգային Ժողովն օկուպացված տարածքների վերաբերյալ համապատասխան օրենք ընդունի: Իրավական այդ ակտից հետո, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը, ինչպես նախկինում, երկու ազգային ժողովների համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրի, որից բխող պարտավորությունների և պարտականությունների շրջանակներում էլ դրա մասին կբարձրաձայնվի բանակցային գործընթացի ընթացքում: Բայց, սրան հասնելու համար, ինչպես արդեն ասացի, այս իշխանությունը պետք է հեռանալու որոշում կայացնի: Գիտակցելով և գերադասելով Հայաստանի Հանրապետության պետական շահը, այս իշխանությունը պետք է վայր դնի լիազորությունները, հնարավորություն տալով նոր քաղաքական ուժին բանակցային գործընթացում առավել վստահ դիրքերից առաջ տանել հայկական կողմի շահերը: Հակառակ պարագայում, մենք ստիպված կլինենք մոռանալ, որ բանակցային պրոցեսի միջոցով կարող ենք ինչ – որ կերպ կարգավորել Արցախի և Հայաստանի առջև ծառացած բարդագույն խնդիրների շարքը»,- եզրափակում է զրույցը քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ