Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Պետք է համակերպվելու քաղաքականությունը փոխարինենք հաղթահարելու քաղաքականությամբ. վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին 01/20/2021   16:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ գերատեսչության ընթացիկ և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով: Քննարկմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը  և Ռուբեն Սարգսյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Անի Ամիրշադյանը, գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետ Փաշինյանը, դիմելով ԱՍՀՆ գործընկերներին, նշել է. «Մենք, ըստ էության, արձանագրել ենք, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի, և այսպիսի քննարկումներով նաև կփորձենք գործնականում իրագործել այդ ռեսթարթը: Ի՞նչ է դա նշանակում գործնականում՝ որ մենք պետք է վերանայենք այն նախագիծը, որ իրականացնում ենք Հայաստանում և պատասխանենք շատ պարզ հարցի, թե որքանով են կենսունակ և ակտուալ այն ծրագրերը, այն նախագիծը, որ մենք ունեցել ենք պատերազմից առաջ, և պատերազմից հետո այդ նախագիծն ընդհանուր առմամբ և ըստ ճյուղերի ինչպիսի փոփոխություն պետք է կրի:

Հայեցակարգային առումով երկրում վարվող, մեր որդեգրած սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, վերանայման անհրաժեշտություն չունի: Որովհետև ընդհանրապես ո՞րն է սոցիալական քաղաքականության այն փոփոխությունը հայեցակարգային մակարդակում, որը մենք իրականացնում ենք  2018 թվականից հետո՝ մենք փորձում ենք համակերպվելու քաղաքականությունը փոխարինել հաղթահարելու քաղաքականությամբ: Այսինքն՝ սոցիալական քաղաքականության մեջ կարծես թե կար և շարունակում է լինել այնպիսի միտում, որ շատ դեպքերում տպավորություն է, թե սոցիալական քաղաքականությունը վարվում է, որպեսզի մարդուն օգնենք, որ ինքը համակերպվի իր սոցիալական որոշակի իրադրության՝ հաշմանդամության, աղքատության, աշխատանքի շուկայում անմրցունակության հետ:

Բայց մեր հայեցակարգային պատկերացումն այն է, որ մենք պետք է մարդուն օգնենք, որ ինքը հաղթահարի այդ իրավիճակը: Եվ կոնկրետ հիմա՝ հետպատերազմական շրջանում, երբ քննարկել ենք պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած մեր զինվորների աջակցության թեման, առաջին կետում հետևյալն է, որ բացի անհրաժեշտ հաշմանդամության կարգ, պրոթեզավորում և այլն անհրաժեշտության դեպքում կազմակերպելուց, նույնքան կամ նույնիսկ ավելի շատ կարևոր է մեր զինվորների կրթության և մասնագիտական հետագա վերապատրաստման հարցը: Որովհետև եթե մենք ուղղակի հաշմանդամության կարգ տանք, որոշակի սոցիալական աջակցություն առաջարկենք մարդկանց, անհրաժեշտ դեպքում պրոթեզավորում իրականացնենք,  դրանով ընդամենը նրանց կաջակցենք, որպեսզի իրենք համակերպվեն իրենց այդ իրավիճակի հետ: Բայց մեզ հարկավոր է գործել այնպես, որ նրանք հաղթահարեն այդ իրավիճակը:

Նախկինում էլ մենք այդ ծրագրերն ունեցել ենք աղքատության հաղթահարման, աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելու առումով: Եվ, իհարկե, այս հայեցակարգը, կարծում եմ, որ հիմա նույնքան, եթե ոչ ավելի ակտուալ է: Այլ խնդիր է, որ մենք գործնականում պետք է արդեն կարողանանք որոշել, թե ինչպես ենք այս հայեցակարգային նպատակներն իրագործում իրական կյանքում: Այսօր մենք կքննարկենք    նախարարության ընթացիկ աշխատանքները. նախ փորձենք հասկանալ, թե հետպատերազմական շրջանի բարդություններն ինչպես և ինչքանով ենք կարողանում հաղթահարել, ինչ նոր մարտահրավերներ են առաջացել և ինչ անել, օրինակ՝ մեր աշխատանքի որակն էականորեն բարձրացնելու համար:

Երբեմն շատ պարզ բաներ են տեղի ունենում, որ, այսպես ասած, հոսքագծային տրամաբանությամբ անընդհատ շարունակվում են: Նախարարի հետ մենք այդ թեման քննարկել ենք: Օրինակ, երբ պատերազմից հետո հայտարարություն է հրապարակվում, որ ենթադրենք հաշմանդամության կարգի ակնկալիք կամ այդպիսի իրավիճակում գտնվող մարդիկ թող այցելեն այս կամ այն տեղ: Մինչդեռ շատ պարզ բան է, և դա արագ արվեց, որ, կարելի է, հաշվի առնելով առանձնահատկությունները, ոչ թե իրենց հրավիրել, այլ սոցիալական  աշխատողը կարող է ինքը գնալ և տեղում կարիքներին ծանոթանալ, ինչն ավելի արդյունավետ կլինի, ավելի որակյալ և քաղաքացու համար ավելի արժանապատիվ: Նկատի ունեմ, որ կան այսպիսի նրբություններ, որոնք երբեմն նույնիսկ չեն նկատվում, բայց շատ կարևոր նշանակություն ունեն ծառայությունների մատուցման որակի առումով: Այսօր մենք կքննարկենք նաև այդ տրամաբանությունը, թե ինչ կարող ենք անել, որպեսզի մատուցվող ծառայությունները սոցիալական ապահովության և աջակցության ոլորտում լինեն մաքսիմալ արժանապատիվ, մաքսիմալ որակյալ և մաքսիմալ արդյունավետ»:

Վարչապետը խոսքը փոխանցել է ԱՍՀ նախարար Մեսրոպ Առաքելյանին, ով ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումները: Նա նշել է, որ պատերազմական գործողությունները որոշակիորեն փոխել են սոցիալական ոլորտի առաջնահերթությունները, և դրանցով պայմանավորված՝ նախևառաջ շարունակական իրականացվում են թիրախային խմբերին օժանդակության ծրագրեր: Նախարարն անդրադարձել է, մասնավորապես, պատերազմի հետևանքների մեղմացման նպատակով արցախահայությանը տրամադրվող աջակցության արդեն հաստատված և նախատեսվող նոր միջոցառումներին։  Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում ներկա դրությամբ Արցախին տրամադրվել է 15 մլրդ դրամից ավելի դրամական աջակցություն, ավարտված է արդեն 5 ծրագրի իրականացումը՝ ավելի քան 3 մլրդ դրամի չափով: Աջակցությունը միտված է Արցախում բնականոն կյանքի համար անհրաժեշտ պայմանների վերականգնմանը, սոցիալական խնդիրների լուծմանը: Արցախցիների վերադարձի, կյանքն Արցախում կազմակերպելու դինամիկան, ըստ նախարարի, խոսում է միջոցառումների դրական ընթացքի մասին:

Վարչապետը հետաքրքրվել է առկա խնդիրներից, ինչին ի պատասխան նախարարը պարզաբանել է, որ որոշ ծրագրերի մասով դժվարություններ կան՝ տեղեկատվական բազաների ճշգրտման և շահառուների  նույնականացման հետ կապված: Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական բնույթ է կրում:

Վարչապետ Փաշինյանին զեկուցվել է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց համար ձեռնարկվող միջոցառումների մասին: Մ. Առաքելյանը տեղեկացրել է, որ պարզեցվել են վիրավորներին աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգը և զինվորներին հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացը: Առաջիկայում նախատեսվում է պրոթեզավորման հատուկ ընթացակարգի ներդրում, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ինտեգրման միջոցառումների իրականացում: Քննարկվել են այս ուղղությամբ անելիքները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետությունը հոգալու է պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին այդ ծառայության մատուցման ծախսերը՝ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, և գործընթացը գտնվելու է պատկան մարմինների ուշադրության ներքո:

ԱՍՀ նախարարն անդրադարձել է նաև ոլորտային բարեփոխումներին՝ ներկայացնելով հաշմանդամության, ընտանիքի և երեխաների, աշխատանքի և զբաղվածության ոլորտներում, տեղեկատվական համակարգերի զարգացման ուղղությամբ աշխատանքները: Նշվել է, որ մշակվում են օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք կնպաստեն նշված ոլորտներում սոցիալական քաղաքականության հասցեականության ու արդյունավետության բարձրացմանը: Զեկուցվել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների բարեփոխման ընթացքի մասին, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել գործառութային և հաստիքային կառուցվածքի բարելավում: Այն հնարավորություն կտա սոցիալական ծառայությունները քաղաքացիներին մատուցել «մեկ պատուհանի» սկզբունքով։ Ակնկալվում է հանրապետության տարածքում ձևավորել 4 տասնյակից ավելի նման գրասենյակներ:

 

 

           

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:05 20/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը, հրավիրվել է G-20 գագաթնաժողովին Իտալիայի կողմից. Նիկոլը, ԱԳՆ-ն լռում են. Միքայել Մինասյան
13:00 20/01/2021  |  ՎերլուծություններԿեղտոտ խաղեր․ Փաշինյանի բոլոր պարտությունները փորձ է արվում բանակին, զինված ուժերին վերագրել
09:55 20/01/2021  |  Մամուլ«Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին «Ժողովուրդ»
08:26 20/01/2021  |  ՄամուլՀայաստանը չի՞ կատարում կարեւոր համաձայնագրի կետերը․ «Ժողովուրդ»
08:08 20/01/2021  |  ՄամուլՀակաիշխանական ստատուսների համար զգուծացվել են․ «Հրապարակ»
23:55 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՍոս Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու
23:46 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն հաստատեց՝ Միրզոյանն իրենց գործակալն է, իսկ Թուրքիան չի հերքել ասվածը. Գառնիկ Իսագուլյան
23:33 19/01/2021  |  ՄեկնաբանությունԴժվար է ասել, թե հայ ժողովրդի ուրիշ որ թշնամուն կհաջողվեր դատարանի նույն դահլիճում միաժամանակ հավաքել Արցախի երեք Հերոսի. Էդգար Ղազարյան
21:31 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՀիշեք՝ ԴՆԹ-ով առյուծ ծնվածը միշտ և ամենուրեք պայքարում է մինչև վերջ, մինչև հաղթանակ. Արա Վարդանյան
21:03 19/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇուշին առաջարկել են թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակել

Արխիվ

[]