ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ողբերգություն է տեղի ունեցել, հրաժարական տալու եք, թե ոչ. Ուրիխանյանը՝ Փաշինյանին 01/20/2021 18:06 | ԼՐԱՀՈՍ
Տպավորություն է ստեղծվել, որ վարչապետի և կառավարության հրաժարականի հարցը քաղաքական օրակարգից դուրս է եկել, ուստի՝ ցանկանում եմ թարմացնել այն։ Այս մասին հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին։
«Ամբողջ երկրի քաղաքական դաշտը, համակարգը, ժողովուրդն՝ իր քննարկումներում սառեցրել են՝ ինչ է լինելու հաջորդիվ հարցը։ Ընդդիմադիր դաշտի մի հատվածը համարում է, որ վարչապետը պետք է հեռանա, նոր վարչապետ ընտրվի, վարչապետն ասում է՝ մեղավոր եմ , պատրաստ եմ չափորոշել մեղքս և պատասխանատվությունս՝ ժողովրդի որոշմամբ։ Հիմա ժողովրդի որոշելու ձևը՝ հաջորդիվ ինչ ենք անում. կամ ժողովուրդը 2018թ պես հավաքվում և ասում է՝ իշխանություն հեռացիր և իշխանությունն էլ աներկբա ենթարկվում, հեռանում է , կամ նշանակվում են ընտրություններ։ Ընտրություններ նշանակելու ձևն էլ մեկն է՝ կառավարության հրաժարական, ընդ որում՝ երկու անգամ չընտրվելով»,- նշեց Ուրիխանյանը՝ հավելելով, որ ինքը՝ որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ համարում է, որ վարչապետը պետք է հրաժարական տա։ Ուրիխանյանը հետաքրքրվեց՝ երբ է տեղի ունենալու կառավարության հրաժարականը, քանի որ, եթե հրաժարականի արդյունքում լինեն ընտրություններ, ապա «Ալյանս» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին՝ սեփական ցուցակում, իսկ եթե ոչ, ապա պետք է մշակել ռազմավարություն։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ կառավարության և վարչապետի հրաժարականի շուրջ հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել։
Վերջինս նշեց, որ առաջարկություն է եղել խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, սակայն իր համար զարմանալի կերպով առնվազն խորհրդարանային ընդդիմության ներկայացուցիչները մերժել են այդ առաջարկը և, հետևաբար, իշխող ուժի համար այնքան էլ տրամաբանական չէ, որ իշխող ուժն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
«Եթե քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք միևնույն ժամանակ հայտարարում են, թե իշխանությունը կկեղծի ընտրությունները կամ կեղծիքներ անելու քայլին կդիմի և այդ պայմաններում ասում են, որ չեն ուզում խորհրդարանական ընտրություններ, նշանակում է, որ իրենք արձանագրում են իրենց պարտությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց նա՝ հավելելով, որ քննարկումները շարունակվում են։
Ուրիխանյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ, եթե խորհրդարանական ընդդիմությունը չի նստում երկխոսության կամ ասում է, որ համաձայն չէ, իշխանությունը չի՞ պատրաստվում պատասխանատվություն կրելու դրսևորումը սկսել, ներկայացրել հանրությանը։
«Եթե ոչ ոք ձեզ չի ասում, որ դուք պարտվել եք, երկիրը մի իրավիճակում չէ, որ քաղաքական իրավիճակը կայուն լինի՝ հրաժարական տալու եք, թե չէ։ Այսինքն՝ Դուք չեք գտնում, որ պետք է անել դա, որովհետև տեղի է ունեցել ողբերգություն»,- նշեց Ուրիխանյանը։
Փաշինյանն էլ ասաց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը։ Վերջինս նշեց, թե չեն անի այնպիսի քայլ, որը կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից և լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանությունում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ