ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ եք հրահանգ իջեցրել, որ զինվորները հետ քաշվեն մեր դիրքերից. Ծառուկյանը՝ Փաշինյանին 01/20/2021 18:53 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 9-ին հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո Սյունիքի վերաբերյալ դեկտեմբերի 17-ին իջեցվել է հրահանգ, որ այն նպաստավոր դիրքերը, որ մեր տղաները զբաղեցնում են, հետ քաշվեն և կանոնավոր բանակը ներգրավվել է միայն հունվարի 5-ից հետո։ Ե՞րբ է հնչեցվել այդ հրահանգը և ինչու է կանոնավոր բանակն այդ ժամանակահատվածում սյունեցիներին թողել մենակ։ Խրամատների, խրամաբջիջների, հողաթմբերի, կապի ապահովման և այլ ինժեներական աշխատանքները մեկ օրում լուծվող հարց չեն և դա կանգնեցրել է լուրջ խնդիրների առաջ։ Երբ և ինչ պայմաններում, ինչն է դրդել, որ պայմանագրից դուրս այդ խնդիրն ի վնաս Հայաստանի և Արցախի՝ դրվի մեր տղաների առաջ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Արտյոմ Ծառուկյանը՝ հարցեր ուղղելով Փաշինյանին։
Փաշինյանն արձագանքեց հարցին՝ նշելով, թե հնչող մեղադրանքները հաճախ մերժող և չեզոքացնող են և մի դեպքում իրենց մեղադրում են տարածքներ տալու համար, մյուս կողմից՝ մեղադրում են, որ տարածքները չեն տվել՝ ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար։ Փաշինյանի խոսքով՝ կայացված որոշումները կայացվել են ռազմական էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար։
Վերջինս պնդեց, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել, որովհետև Սյունիքի այսօր գոյություն ունեցող տարածքն արձանագրված է, այդ թվում՝ 2010թ ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որին կողմ է քվեարկել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, այդ թվում՝ դահլիճում նստած պատգամավորներ, որոնք արձանագրել են, որ օրինակ Շուռնուխ համայնքի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի Հանրապետությունը։
«Բայց ես հասկանում եմ նաև, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել է 1990թ առաջ և որը չի տեսել այն Սյունիքը, որն արձանագրված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքին կողմ քվեարկած բոլոր խմբակցությունները. առանց բացառության, ընդդիմություն են և իրենք են գծել Սյունիքի այն տեսքը, որն այսօր կա»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, թե բանակցային բոլոր գործընթացներով, այդ թվում այն գործընթացով, որը ՀՀ-ն պատրաստակամություն էր հայտնել ստորագրելու դեռևս 2011թ և որի ստորագրումը մերժել է Ադրբեջանը, Կուբաթլուի և Զանգելանի շրջանները պետք է հանձնվեին Ադրբեջանին։
Ծառուկյանն էլ ավելացրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում Կովսականի վերաբերյալ որևէ բան չի տեսել և խնդրեց հստակ պատասխանել հարցին՝ երբ է ՊՆ նախարարին իջեցվել հրահանգ, որ մեր տղաները զբաղեցրած դիրքերից ետ քաշվեն, ինչ եղավ կանոնավոր բանակը և ինչու է հունվարի 5-ից հետո միացել Սյունիքի պաշտպանությանը։ Ծառուկյանը նշեց, որ վարչատարածքային բաժանումների վերաբերյալ նախկին հղումները հասկանում է և խնդրեց կոնկրետ և հստակ պատասխանել հարցին՝ ինչու է կանոնավոր բանակը միացել հունվարի 5-ից հետո։
«Դուք պատկերացնում եք հավանաբար՝ այդ ժամանակահատվածում մեր ժողովրդի և տղաների վիճակը՝ հատկապես նոյեմբերի 9-ի այդ հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Զուտ մարդկային առումով նաև՝ ինչ վիճակի մեջ է դրել մեր տղաներին»,- նշեց պատգամավորը, ինչին ի պատասխան էլ Փաշինյանը շարունակեց իր արդեն ավանդական դարձած թեզը, թե դա արվել է հենց նշված տղաների անվտանգությունը պաշտպանելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ