ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանցագործություն կատարած անձանց հետ բարեկամական հարաբերություններ սկսելն անհնար է․ Տարոն Սիմոնյան 01/20/2021 18:14 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային հանցագործություն կատարած անձանց հետ բարեկամական հարաբերություններ սկսելն անհնար է։ Նույնն է, ինչ Ցեղասպանություն իրականացրածների հետ ՀՀ-ն նստեր և բանակցեր առևտուր անելու ինչ-որ հարցերի շուրջ։ Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Պատգամավորը նկատեց՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային հանցագործություններ է կատարել և շարունակում է կատարել։ Ռազմագերիներին պատանդ պահելն ակնհայտ միջազգային հանցագործության դրսևորում է․ «Կառավարության և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրենց հանրային խոսքում երբեմն այնպիսի բառապաշար են օգտագործում, որն ակնհայտորեն հակասում է ձեր կառավարության կողմից սկսած իրավական գործընթացիներին։ Միջազգային հանցագործություն կատարած անձանց հետ բարեկամական հարաբերություններ սկսելն անհնար է։ Նույնն է ինչ Օսմանյան կայսրության ղեկավարների հետ ՀՀ-ն նստեր և բանակցեր առևտուր անելու ինչ-որ հարցերի շուրջ։ Ո՞րն է պատճառը, որ կառավարության ներկայացուցիչները չեն տիրապետում այդ կարևոր խնդրին։ Արդյոք ժամանակը չէ՞, որ ներկայացնեն, թե որ հարցի հետ կապված ինչ բառապաշար պետք է օգտագործենք՝ հետագայում իրավական գործընթացներ սկսելու պարագայում խնդիր չունենանալու համար»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ կառավարությունն անհրաժեշտ բոլոր իրավական պրոցեսները, կոնվենցիոն բոլոր գործիքներն օգտագործում է ՀՀ-ի շահերը լավագույնս ներկայացնելու համար․ «Կառավարության դերակատարումն ամեն կերպ նվազեցնելու քննարկում և միտում կա։ Անընդհատ քարոզչություն է գնում, որ կառավարությունն անգործության է մատնված, որևէ նախաձեռնությամբ հանդես չի գալիս, մինչդեռ իրականացվում են գործողություններ։ Ի՞նչ նկատի ունեք բարեկամական հարաբերություններ հաստատել ասելով, որովհետև եթե նկատի ունենանք տրանսպորտային հաղորդակցությունների մասով բանակցությունները, չեմ կարծում, որ դա այդ որակման տակ է ընկնում»,-ասաց նախարարը։
Տարոն Սիմոնյանը նկատեց՝ իրենց քաղաքական ուժի կողմից երբեք չի նշվել, որ կառավարությունն իրավական գործընթացներ չի սկսել․
«Մենք նշել ենք, որ սկսել եք։ Կան իրավական գործընթացներ, որոնք չեք սկսել, օրինակ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված Ադրբեջանին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կոնվենցիոն գործիքները կան, բայց դեռևս այդ գործընթացը չեք սկսել, հուսամ՝ կսկսեք»,-ասաց պատգամավորը։
Ռուստամ Բադասյանն ասաց, որ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասով իրավասու մարմինը ԿԲ-ն է, որի կողմից համապատասխան միջոցներ իրականացվել են․ «ԿԲ-ի կողմից որոշակի գործընթացներ նախաձեռնվել են»,-նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ